010.0239.301214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ կետով.
«45) տեխնոլոգիական օժանդակ միջոց` ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների և սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների հաստատումը.».
2) 9-րդ կետի «ցանկի» բառը փոխարինել «և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.
3) 11-րդ կետը «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառով.
4) 14-րդ կետը «առանձնակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սննդային արժեքին ներկայացվող «բառերով.
5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) սննդամթերքի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձևի և տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.».
6) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին և նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.
«22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը.
23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների,» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում`
i
1) 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.
2) 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, և նույն մասը «կամ հայտարարագիր» բառերից հետո լրացնել «համապատասխանության գնահատման» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը և 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:»:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի ամբողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
30 դեկտեմբերի 2014 թվականի
ՀՕ-239-Ն