600.0043301299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 43
 
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.527 դրամ/կՎտժ:
1.2. Ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
 
        - «Երևանի  ՋԷԿ»  ՊՓԲԸ`                18.967 դրամ/կՎտժ
        - «Հրազդանի ՋԷԿ»  ՊՓԲԸ`               17.503 դրամ/կՎտժ
 
i
1.3. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Նաիրիտ-1» ՓԲԸ-ին առաքվող`
13 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ
25 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ
(1.3 կետը խմբ. 02.07.01 թիվ 33 որոշում)
1.4. Էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
 
        - «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»  ՊՓԲԸ`            2.848 դրամ/կՎտժ
        - «Սևան-Հրազդանյան  ՀԷԿ-երի կասկադ»  ՊՓԲԸ`    5.742 դրամ/կՎտժ
 
1.5. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.090 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.6. «Հայէներգո» ՊՓԲԸ ծառայության սակագինը` 0.488 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.7. Բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
 
        «Երևանի  էլեկտրացանց»  ՊՓԲԸ-ին`               16.026 դրամ/կՎտժ
        «Կենտրոնական էլեկտրացանց»  ՊՓԲԸ-ին`           12.153 դրամ/կՎտժ
        «Հյուսիսային էլեկտրացանց»  ՊՓԲԸ-ին`           9.841 դրամ/կՎտժ
        «Հարավային էլեկտրացանց»  ՊՓԲԸ-ին`             13.820 դրամ/կՎտժ
 
2. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված է նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ների ծառայության սակագները:
i
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. նոյեմբերի 6-ի թիվ 48 որոշման 1-ին կետը, 1998թ. նոյեմբերի 7-ի թիվ 49 որոշման 1-ին կետը և 3-րդ կետի` «Նաիրիտ» ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասը, 1998թ. նոյեմբերի 10-ի թիվ 51 որոշումը, 1999թ. հունիսի 30-ի թիվ 16 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից: