Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 նոյեմբերի 2020 թվականի N 1820-Լ

i

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                   Ն. Փաշինյան

2020 թ. նոյեմբերի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 21-ի

N 1820-Լ որոշման

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

i

1.1. Սույն միջոցառումից կարող են օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակվել են (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում:

(1.1-ին կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով` յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ:

3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:

i

4. Բացառությամբ սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքի, սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով` մինչև 2021 թվականի հունվարի 27-ը: Սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքում միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված` սույն որոշման հավելվածին կից ցանկում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 2105-Լ, 13.01.2021 թիվ 3-Լ, 08.02.2021 թիվ 147-Լ որոշումներ)

5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախ-փոստի միջոցով:

6. Սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքներում հաշվառման և սույն հավելվածի 1-ին կետում նշված` առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:

i

ՑԱՆԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

._________________________________________________.

|NN |Համայնքի անվանումը                           |

|ը/կ|                                             |

|_________________________________________________|

|   |Քաշաթաղի շրջան                               |

|___|_____________________________________________|

|1. |Կովսական                                     |

|___|_____________________________________________|

|2. |Միջնավան                                     |

|___|_____________________________________________|

|3. |Որոտան                                       |

|___|_____________________________________________|

|4. |Ալաշկերտ                                     |

|___|_____________________________________________|

i

|5. |Աղաձոր                                       |

|___|_____________________________________________|

|6. |Աղավնատուն                                   |

|___|_____________________________________________|

|7. |Այգեհովիտ                                    |

|___|_____________________________________________|

|8. |Այգեկ                                        |

|___|_____________________________________________|

|8.1|Աղանուս                                      |

|___|_____________________________________________|

|9. |Արախիշ                                       |

|___|_____________________________________________|

|10.|Արծվաշեն                                     |

|___|_____________________________________________|

|11.|Արտաշավի                                     |

|___|_____________________________________________|

|12.|Գանձա                                        |

|___|_____________________________________________|

|13.|Գետամեջ                                      |

|___|_____________________________________________|

|14.|Գետափ                                        |

|___|_____________________________________________|

|15.|Գողթանիկ                                     |

|___|_____________________________________________|

|16.|Դրախտաձոր                                    |

|___|_____________________________________________|

|17.|Երիցվանք                                     |

|___|_____________________________________________|

|18.|Իշխանաձոր                                    |

|___|_____________________________________________|

|19.|Լեռնահովիտ                                   |

|___|_____________________________________________|

|20.|Ծաղկաբերդ                                    |

|___|_____________________________________________|

|21.|Ծիծեռնավանք                                  |

|___|_____________________________________________|

|22.|Ծոբաձոր                                      |

|___|_____________________________________________|

|23.|Կերեն                                        |

|___|_____________________________________________|

|24.|Կումայրի                                     |

|___|_____________________________________________|

|25.|Հակ                                          |

|___|_____________________________________________|

|26.|Հակարի                                       |

|___|_____________________________________________|

|27.|Հայկազյան                                    |

|___|_____________________________________________|

|28.|Հոչանց                                       |

|___|_____________________________________________|

|29.|Ձորափ                                        |

|___|_____________________________________________|

|30.|Ղազարապատ                                    |

|___|_____________________________________________|

|31.|Մամարք                                       |

|___|_____________________________________________|

|32.|Մարտունաշեն                                  |

|___|_____________________________________________|

|33.|Միրիկ                                        |

|___|_____________________________________________|

|34.|Մշենի                                        |

|___|_____________________________________________|

|35.|Մոշաթաղ                                      |

|___|_____________________________________________|

|36.|Մուշ                                         |

|___|_____________________________________________|

|37.|Նորաշենիկ                                    |

|___|_____________________________________________|

|38.|Շալուա                                       |

|___|_____________________________________________|

|39.|Սարատակ                                      |

|___|_____________________________________________|

|40.|Սոնասար                                      |

|___|_____________________________________________|

|41.|Վակունիս                                     |

|___|_____________________________________________|

|42.|Վաղազին                                      |

|___|_____________________________________________|

|43.|Վան                                          |

|___|_____________________________________________|

|44.|Վարդաբաց                                     |

|___|_____________________________________________|

|45.|Վուրգավան                                    |

|___|_____________________________________________|

|46.|Տիգրանավան                                   |

|___|_____________________________________________|

|47.|Ուռեկան                                      |

|___|_____________________________________________|

|48.|Փակահան                                      |

|___|_____________________________________________|

|49.|Քաշունիք                                     |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|Մարտակերտի շրջան                                 |

|_________________________________________________|

|1. |Նոր Սեյսուլան                                |

|___|_____________________________________________|

|2. |Հովտաշեն                                     |

|___|_____________________________________________|

|3. |Նոր Հայկաջուր                                |

|___|_____________________________________________|

|4. |Նոր Կարմիրավան                               |

|___|_____________________________________________|

|5. |Նոր Այգեստան                                 |

|___|_____________________________________________|

|6. |Նոր Մարաղա                                   |

|___|_____________________________________________|

|7. |Թալիշ                                        |

|___|_____________________________________________|

|8. |Մատաղիս                                      |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|   |Շահումյանի շրջան                             |

|___|_____________________________________________|

|1. |Քարվաճառ                                     |

|___|_____________________________________________|

|2. |Դադիվանք                                     |

|___|_____________________________________________|

|3. |Նոր Բրաջուր                                  |

|___|_____________________________________________|

|4. |Նոր Գետաշեն                                  |

|___|_____________________________________________|

|5. |Եղեգնուտ                                     |

|___|_____________________________________________|

|6. |Զուար                                        |

|___|_____________________________________________|

|7. |Նոր Էրքեջ                                    |

|___|_____________________________________________|

|8. |Խարխափուտ                                    |

|___|_____________________________________________|

|9. |Ծար                                          |

|___|_____________________________________________|

|10.|Նոր Կարաչինար                                |

|___|_____________________________________________|

|11.|Հավսաթաղ                                     |

|___|_____________________________________________|

|12.|Նոր Մանաշիդ                                  |

|___|_____________________________________________|

|13.|Նոր Վերինշեն                                 |

|___|_____________________________________________|

|14.|Քնարավան                                     |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|   |Հադրութի շրջան                               |

|___|_____________________________________________|

|1. |Հադրութ                                      |

|___|_____________________________________________|

|2. |Ազոխ                                         |

|___|_____________________________________________|

|3. |Ակնաղբյուր                                   |

|___|_____________________________________________|

|4. |Այգեստան                                     |

|___|_____________________________________________|

|5. |Առաջամուղ                                    |

|___|_____________________________________________|

|6. |Առաքել                                       |

|___|_____________________________________________|

|7. |Արևշատ                                       |

|___|_____________________________________________|

|8. |Բանաձոր                                      |

|___|_____________________________________________|

|9. |Դրախտիկ                                      |

|___|_____________________________________________|

|10.|Թաղասեռ                                      |

|___|_____________________________________________|

|11.|Թաղուտ                                       |

|___|_____________________________________________|

|12.|Խանձաձոր                                     |

|___|_____________________________________________|

|13.|Ծակուռի                                      |

|___|_____________________________________________|

|14.|Ծամձոր                                       |

|___|_____________________________________________|

|15.|Կարմրակուճ                                   |

|___|_____________________________________________|

|16.|Հակակու                                      |

|___|_____________________________________________|

|17.|Հարթաշեն                                     |

|___|_____________________________________________|

|18.|Մարիամաձոր                                   |

|___|_____________________________________________|

|19.|Մեծ Թաղեր                                    |

|___|_____________________________________________|

|20.|Մոխրենես                                     |

|___|_____________________________________________|

|21.|Նորաշեն                                      |

|___|_____________________________________________|

|22.|Պլեթանց                                      |

|___|_____________________________________________|

|23.|Ջրակուս                                      |

|___|_____________________________________________|

|24.|Վարդաշատ                                     |

|___|_____________________________________________|

|25.|Տող                                          |

|___|_____________________________________________|

|26.|Տումի                                        |

|___|_____________________________________________|

|27.|Ուխտաձոր                                     |

|___|_____________________________________________|

|28.|Քյուրաթաղ                                    |

|___|_____________________________________________|

|29.|Մեխակավան (առանց համայնքի կարգավիճակի)       |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|   |Շուշիի շրջան                                 |

|___|_____________________________________________|

|1. |Շուշի քաղաք                                  |

|___|_____________________________________________|

|2. |Քարին տակ                                    |

|___|_____________________________________________|

|3. |Քիրսավան                                     |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|   |Ասկերանի շրջան                               |

|___|_____________________________________________|

|1. |Ավետարանոց                                   |

|___|_____________________________________________|

|2. |Ակնաղբյուր                                   |

|___|_____________________________________________|

|3. |Ջրաղացներ                                    |

|___|_____________________________________________|

|4. |Մադաթաշեն                                    |

|___|_____________________________________________|

|5. |Սղնախ                                        |

|___|_____________________________________________|

|6. |Մոշխմհատ                                     |

|___|_____________________________________________|

|7. |Ուղտասար                                     |

|___|_____________________________________________|

|8. |Արմենակավան                                  |

|_________________________________________________|

|_________________________________________________|

|   |Մարտունու շրջան                              |

|___|_____________________________________________|

|1. |Ջիվանի                                       |

|___|_____________________________________________|

|2. |Շեխեր                                        |

|___|_____________________________________________|

|3. |Զարդանաշեն                                   |

|___|_____________________________________________|

|4. |Սարգսաշեն                                    |

|___|_____________________________________________|

|5. |Վազգենաշեն                                   |

|___|_____________________________________________|

|6. |ներքին Ճարտար                                |

._________________________________________________.

(ցանկը փոփ. 03.12.2020 թիվ 1938-Լ որոշում)

(6-րդ կետը փոփ. 17.12.2020 թիվ 2105-Լ որոշում)

pin
ՀՀ կառավարություն
21.11.2020
N 1820-Լ
Որոշում