Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 5.5-րդ կետում «մարտի 11-ն» բառերը փոխարինել «հունիսի 1-ը ներառյալ» բառերով,

բ. 69.2-րդ կետը «մահացել է» բառերից հետո լրացնել «2023 թվականի սեպտեմբերի 19-ից» բառերով,

գ. 72.2-րդ կետից հանել «, եթե կենսաթոշակառուն չի մահացել» բառերը.

2) որոշման N 19 հավելվածում`

i

ա. 6-րդ և 12-րդ կետերում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ,» բառերով,

i

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Սույն կարգի 5-րդ կետի կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն` 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ: Ընդ որում, կենսաթոշակը, բացառությամբ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի, նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության` համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ապա կենսաթոշակը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացվելու դեպքում կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի` այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար: Այս դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը 2024 թվականի հուլիսի 1-ից վերականգնվում է օրենքով սահմանված կարգով:»,

գ. 15-րդ կետում «հունիսի 1-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին» բառերով, իսկ «սահմանված ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում հաշվի են առնվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետները:» բառերով,

i

դ. 17-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

i

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ: Ընդ որում, կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետներում:»,

i

զ. 18-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

i

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ 2024 թվականի հունիսի 30-ից: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման`

1) N 1 հավելվածում`

i

ա. 5.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում` նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում» բառերը,

բ. 5.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «: 2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության նպաստ նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ» բառերը,

գ. 5.1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության` համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ապա կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, նպաստ նշանակելու դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացվելու դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի` այդ տեսակի նպաստի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար: Այս դեպքում կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը 2024 թվականի հուլիսի 1-ից վերականգնվում է օրենքով սահմանված կարգով.»,

դ. 5.1-ին կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) բացառությամբ սույն կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված դեպքերի` 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ: Ընդ որում, նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ.

6) սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2024 թվականի հունիսի 30-ից:»,

ե. 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում, իսկ հաշմանդամության նպաստի դեպքում հաշվի են առնվում նաև սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետները:»,

i

զ. 5.3-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերով,

i

է. 5.4-րդ կետում «2023 թվականի մարտի 11-ն» բառերը փոխարինել «2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ» բառերով, իսկ «2-4-րդ» բառերը` «2-6-րդ» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի 34-րդ կետի 5.1-ին ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածի`

i

1) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նրան ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է) կամ երեխան ծնվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում և մայրության նպաստ նշանակելու համար դիմումը ներկայացվել է սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերում նշված ժամկետներում կամ այդ ժամկետներից հետո, սակայն 2024 թվականի օգոստոսի 1-ից հաշված` 140 օրվա ընթացքում:»,

i

2) 4.1-ին կետը «չի նշանակվել» բառերից հետո լրացնել «կամ ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը» բառերով,

i

3) 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «իսկ» բառը և ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, իսկ 5-րդ ենթակետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2024 թվականի օգոստոսի 1-ից» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածի 8.6-րդ կետում`

1) «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերով.

2) «ամիսը» բառից առաջ լրացնել «, իսկ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` 2023 թվականի նոյեմբեր» բառերով,

3) 3-րդ ենթակետը «մուտք գործելու» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 100000 դրամ միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառման շահառու լինելու» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2024 թ. օգոստոսի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2024
N 1229-Ն
Որոշում