Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱ ...

 

 

118.0516.301297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 1997 թ. թիվ 516

 

i

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածը,

 

Հաստատում եմ «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների կազմման հիմնական սկզբունքները և ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատման հիմունքները»:

 

            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                     ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

        ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ          ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

        «05» դեկտեմբերի 1997 թ.       «16» դեկտեմբերի 1997 թ.

          050.0322.05.12.97            Հրաման թիվ 516

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատումը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը իրականացնում են հետևյալ սկզբունքների ու հիմունքների համաձայն:

1. Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար կիրառվող սկզբունքներն են`

1.1 Անընդհատության սկզբունք. ֆինանսական հաշվետվությունները

պատրաստվում են այն ենթադրությամբ, որ բանկը գործում է և

շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում

կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու

իր գործունեությունը:

1.2 Անփոփոխության սկզբունք. հաշվապահական հաշվառման

քաղաքականությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է

փոփոխվի, բացառությամբ այն դեպքերի, երբ էական փոփոխություններ են

տեղի ունենում բանկի գործառնությունների բնույթում, կամ

հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության միջոցով

տրվում է առավել էական տեղեկատվություն, կամ տեղի են ունեցել

փոփոխություններ հաշվապահական հաշվառումը կարգավորող

օրենսդրության մեջ:

1.3 Հաշվեգրման սկզբունք. Տնտեսական գործունեության արդյունքները

(ակտիվները, պարտավորությունները, կապիտալը, եկամուտները և

ծախսերը) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ,

երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական

միջոցների վճարման կամ ստացման ժամկետներից:

1.4 Կարևորության (նշանակալիության) սկզբունք, տեղեկատվությունը

համարվում է կարևոր, եթե այն ներգործում է օգտագործողների

տնտեսական որոշումների վրա, օգնելով վերջիններիս գնահատել անցած,

ներկա և ապագա դեպքերը, հաստատել կամ ուղղել իրենց նախկին

գնահատականները:

1.5 Էականության սկզբունք. տեղեկատվությունը համարվում է էական, եթե

նրա չբացահայտումն ազդում է օգտագործողների կայացրած տնտեսական

որոշումների վրա:

1.6 Ամբողջական ներկայացման սկզբունք. ֆինանսական

հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի

ամբողջական` էականության և արժեքի սահմաններում:

1.7 Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունք. տնտեսական

գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման և

ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է հաշվառվեն և

ներկայացվեն ելնելով իրենց տնտեսավարման բովանդակությունից և

տնտեսական պայմաններից, և ոչ թե իրենց իրավական ձևից:

1.8 Չեզոքության սկզբունք, ֆինանսական հաշվետվությունները չպետք է

ուղղված լինեն օգտագործողների որևէ խմբի շահերի բավարարմանը`

դրանց այլ խմբերի նկատմամբ:

1.9 Համադրելիության սկզբունք. բանկի տարբեր ժամանակաշրջանների

ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տվյալ բանկի և այլ

բանկերի ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի:

1.10 Միասնականության սկզբունք. հաշվապահական հաշվառման բնույթով

և գործառույթներով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների

մեջ պետք է միավորվեն, եթե նրանց առանձին ներկայացումն էական

տեղեկատվություն չի պարունակում:

1.11 Հաշվենկատության (զգուշության) սկզբունք, բավարար չափի

զգուշության պահպանումն է, այնպես, որ ակտիվները կամ եկամուտները

գերգնահատված չլինեն, իսկ պարտավորություններն և կորուստները

(ծախսերը)` թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտալով

թաքցված պահուստների ստեղծում:

1.12 Հաշվանցման սկզբունք, ակտիվների, սեփական կապիտալի և

պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև

հաշվանցում չի թույլատրվում, բացի այն դեպքերից, երբ այդպիսի

հաշվանցումը նախատեսված է հաշվապահական հաշվառումը կարգավորող

օրենսդրությամբ:

1.13 Սահմանազատման սկզբունք. բանկի ակտիվներն ու պարտավորությունները

առանձնացված են այդ բանկի սեփականատերերի և այլ

կազմակերպությունների ակտիվներից ու պարտավորություններից:

 

2. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատման համար կիրառվող հիմունքներն են`

2.1 Սկզբնական արժեք. Ակտիվները գրանցվում են դրանց ձեռք բերման

ժամանակ վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց

ձեռքբերման պահին կողմերի համաձայնությամբ գնահատված արժեքով:

Պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների

գումարի չափով, կամ, որոշ դեպքերում` ընթացիկ գործունեության

արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար

անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով:

2.2 Ընթացիկ (վերականգնման) արժեք. Ակտիվները գրանցվում են դրամական

միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին

միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր:

Պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի

չափով, որն անհրաժեշտ կլիներ ներկա պահին առաջացող միևնույն

պարտավորությունները մարելու համար:

2.3 Իրացման (մարման) արժեք. Ակտիվները գրանցվում են դրամական

միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել,

եթե ակտիվներն իրացվեն: Պարտավորությունները գրանցվում են իրենց

մարման արժեքով, այսինքն` ընթացիկ գործունեության ժամանակ

պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների

գումարի չափով:

2.4 Գնահատման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են

հաշվապահական հաշվառման ստանդարտներով: Եթե ստանդարտներով

սահմանված չէ տվյալ ակտիվի կամ պարտավորության գնահատման եղանակը,

ապա գնահատումը կատարվում է սկզբնական արժեքով:

 

3. Մինչև հաշվապահական հաշվառման ստանդարտների ընդունումը` ներքոթվարկված ակտիվների և պարտավորությունների գնահատումը կատարվում է հետևյալ ձևով`

3.1 Արտարժույթը և արտարժույթով արտահայտված ակտիվների և

պարտավորությունների հաշվառման և վերագնահատման նպատակով կարող

են օգտագործվել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ

կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող

հաշվետվություններում առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ

իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման

վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին

հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում

ենթակա չի փոփոխման:

3.2 Ժամկետային ֆինանսական ներդրումները հաշվառվում են.

ա) վերավաճառքի համար նախատեսվածները` սկզբնական արժեքով

բ) երկարաժամկետ ներդրումները` անվանական արժեքով, առանձին հաշվով

ցույց տալով զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը:

Զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը արժեթղթերի շրջանառության

ժամկետի ընթացքում հավասարաչափ հաշվեգրվում է բանկի ֆինանսական

արդյունքներին:

Բանկի ներդրումները այլ կազմակերպությունների բաժնետոմսերում,

որոնք գնանշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

կողմից ընտրված բորսայում, հաշվետվությունները կազմելիս

արտացոլվում են շուկայական (գնանշված) գներով, եթե վերջինս պակաս

է հաշվեկշռային արժեքից: Այլ ներդրումները բաժնետոմսերում

հաշվառվում են սկզբնական (ձեռք բերման) արժեքով:

3.3 Հիմնական միջոցները հաշվառվում են սկզբնական (ձեռք բերման) կամ

ընթացիկ (վերականգնման) արժեքով: Հիմնական միջոցները

վերագնահատելիս, համամասնորեն վերագնահատվում է նաև հիմնական

միջոցների կուտակված մաշվածքը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 12 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970075

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
Հրաման