041.0097.060201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 փետրվարի 2001 թվականի N 97
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 496 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 484 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի N 484 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 767 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 14-րդ, 15-րդ և 43-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
     «14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն    186        3         1         
 
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության
         ագրարային պետական տեսուչներ              73        -         -».
 
«43. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
          գույքի կադաստրի պետական կոմիտե         100        4         -
          
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի
     տարածքային ստորաբաժանումներ                  737       -         -
 
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի
     հողային պետական տեսուչներ                     11       -         -»:
 
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 550 և նոյեմբերի 16-ի N 767 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետի «լդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լդ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը».
բ) կետը լրացնել նոր` «լե», «լզ», «լէ», «լը», «լթ», «խ» և «խա» ենթակետերով.
«լե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարումը.
լզ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցումը և հաշվառումը.
լէ) Հայաստանի Հանրապետության և նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների բառարանների, տեղեկատուների, գազետիրների, ցանկերի, քարտեզների ու ատլասների հրատարակման համար լիցենզիաների տրամադրումը.
լը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց աշխարհագրական անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը.
լթ) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման և բաժանման նախագծերի մշակման ապահովումը.
խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
խա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը».
i
գ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը լրացնել «Հողային պետական տեսչություն» տողով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Հողային պետական տեսչություն» տողը:
 
-------------------------------------------------------
հեղինակաների կողմից - բնագրում 2-րդ կետի վերջին պարբերության մեջ «Գ» տառի փոխարեն նշվել է «Բ» տառը