Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

29.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության ստեղծման և իրագործման պահանջներն ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցի աշխատակից.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 6.1-ին մասի երկրորդ պարբերության «բացառապես» բառը փոխարինել «պետական և» բառերով.

2) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) միջազգային ծրագրերի իրականացումը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ նաև` պետական ուսումնական հաստատություն):».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում` մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենին նշանակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:».

2) 12-րդ մասից հանել «համապատասխան» բառը.

3) 15-րդ մասը «ուսումնական հաստատության տնօրենը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր տարի հաստատության խորհուրդ է ներկայացնում զարգացման ծրագրի կատարողականը,» բառերով.

4) 20-րդ մասի 22-րդ կետը «փաստաթղթերի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառով.

5) 21-րդ մասի «16-րդ մասով» բառերը փոխարինել «20-րդ մասով» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին մասով.

«22.1. Պետական ուսումնական հաստատության համակարգողին (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների) Հայաստանի Հանրապետության մարզերում նշանակում է համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ կազմված հանձնաժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:».

7) 24-րդ մասի «19-րդ մասով» բառերը փոխարինել «23-րդ մասով» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. 1-ին կետը «տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և» բառերից հետո լրացնել «(տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ, ինչպես նաև)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող (տվյալ առարկայի ոլորտի 40-79 կրեդիտ) և կամավոր ատեստավորված անձը` տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքելու դեպքում.».

2) 7-րդ մասի սկիզբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:».

3) 15-րդ մասի «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում կարող է դիմել կամավոր ատեստավորման» բառերը փոխարինել «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հիմնադրում, վերակազմակերպում է ուսումնական հաստատությունները.».

2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1) հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի պատվիրակման կարգը.»:

 

i

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետից հանել «արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) մշակում է ոլորտի քաղաքականությունը, պետական ուսումնական հաստատություններում ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը` օրենսդրության և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.5-րդ կետերով.

«5.1) կրթական ծրագրերի իրականացման համար օժանդակում է ապահով միջավայրի ստեղծմանը.

5.2) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, ազատում է պետական ուսումնական հաստատության տնօրենին: Նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

5.3) կազմակերպում և անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորումը.

5.4) համակարգում է ուսուցիչների մասնագիտական զարգացման` օրենսդրությամբ սահմանված ծրագրերի իրականացումը.

5.5) համակարգում է պետական ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը.».

4) ուժը կորցրած ճանաչել 6.1-ին կետը.

5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները.»:

 

i

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ կետերով.

«1.1) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

 1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

1.3) ըստ անհրաժեշտության` հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.

1.4) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.».

2) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.

3) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին` համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.».

3) 4-րդ կետը «պահպանումը» բառից հետո լրացնել «, գույքի ընդունման և հանձնման գործառույթների իրականացումը» բառերով.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է տվյալ պետական ուսումնական հաստատության համակարգողին և նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.».

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.»:

 

i

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) աջակցում է կրթահամալիրների` որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաև համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին` համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.»:

 

i

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանակոչության գործընթացը կարող է իրականացվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումից հետո:»:

 

Հոդված 11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվող` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 7-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ կետով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին, 1.2-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ կետով փոփոխվող` Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում` 2027 թվականի սեպտեմբերի 1-ը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով փոփոխվող` Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետն ուժը կորցրած է ճանաչվում մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում` 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հոդված 12. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներկուամսյա ժամկետում:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. նոյեմբերի 18
Երևան
ՀՕ-356-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 24.10.2025
N ՀՕ-356-Ն օրենք