Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ...

 

 

121.0011.070906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12106274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 օգոստոսի 2006 թվականի N 11-Ն

 

i

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 19-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերությամբ`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը` համաձայն հավելվածի:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 26.11.2025 թիվ 32-Ն հրաման)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման

նախարարի

2006թ. օգոստոսի 29-ի

N 11-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 26.11.2025 թիվ 32-Ն հրաման)

 

1. Համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգին համապատասխան:

i

2. Հարցաշարերը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը:

(2-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 26.11.2025 թիվ 32-Ն հրամաններ)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը պարունակում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրություններ:

i

4. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար համայնքային ծառայության ատեստավորման անցկացման համար կազմված հարցաշարերն ընդգրկում են`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` առնվազն 120 հարց (խնդիր).

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` առնվազն 90 հարց (խնդիր).

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` առնվազն 60 հարց (խնդիր):

(4-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 26.11.2025 թիվ 32-Ն հրամաններ)

5. Հարցաշարերի հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

i

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 70 տոկոս:

(5-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն հրաման)

i

6. Ատեստավորումն անցկացվելուց առնվազն մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց միանաշանակ ճիշտ պատասխաններով հրապարակվում են (դրանք կարող են փակցվել համայնքում` տեսանելի տեղում):

(6-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 21.07.09 թիվ 11-Ն, 22.05.12 թիվ 05-Ն, 26.11.2025 թիվ 32-Ն հրամաններ)

7. Հարցաշարերից հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով:

i

8. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Համայնքի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

(8-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 21.07.09 թիվ 11-Ն, 22.05.12 թիվ 05-Ն, 26.11.2025 թիվ 32-Ն հրամաններ)

9. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

10. Համակարգչային ծրագրի միջոցով թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

i

11. Համայնքային ծառայողների ատեստավորման համար կազմված թեստերում ընդգրկվող հարցերի (խնդիրների) քանակը հետևյալն է`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` 40 հարց (խնդիր).

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` 30 հարց (խնդիր).

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` 20 հարց (խնդիր):

(11-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 26.11.2025 թիվ 32-Ն հրամաններ)

i

11.1 Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ):

(11.1-ին կետը լրաց. 26.11.2025 թիվ 32-Ն հրաման)

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում կնքված արկղի մեջ:

13. Հանձնաժողովը թեստերը կազմում է մինչև թեստավորման փուլն սկսելը:

i

14. Յուրաքանչյուր ատեստավորման դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ:

(14-րդ կետը փոփ. 26.11.2025 թիվ 32-Ն հրաման)

15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ համայնքային ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
29.08.2006
N 11-Ն
Հրաման