Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱ ...

 

 

040.1593.111005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ

i

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24-րդ և 24.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 1-ի

N 1593-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը և, ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 38, 42 և 48-րդ հոդվածների, մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացման անհնարինության դեպքերը:

2. Սույն կարգում օգտագործված, սակայն սույն կարգով չսահմանված հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն:

3. Նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների համար ընդունված` մաքսային հայտարարագրում ներառված և սույն կարգին համապատասխան ամրագրված տվյալները` այդ ապրանքների համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումների ժամանակ փաստացի առկա տվյալների հետ համեմատելով:

4. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը համարվում է անհնար, եթե սույն կարգով նախատեսված նույնականացման տվյալները ամրագրման թերթիկում բացակայում են սույն կարգի համաձայն պարտադիր լրացման ենթակա առնվազն 2 տող և (կամ) բաժին լրացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

5. Եթե մաքսային մարմինները մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը համարում են անհնար, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին տրամադրում է գրավոր եզրակացություն` «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով մաքսային ձևակերպման ներկայացված ապրանքի նույնականացման անհնարինության մասին, որում նշվում են տվյալ ապրանքի նույնականացման անհնարին լինելու պատճառները:

6. Մաքսային մարմինների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումն անհնար համարելը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով:

 

II. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

i

7. Նույնականացման նպատակով տվյալների ամրագրման համար «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների համար մաքսային հայտարարագիրն ընդունող մաքսային մարմինը կազմում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկ` համաձայն ձևի, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմեքենաների, որոնց նույնականացման տվյալներն ամրագրվում են մաքսային հայտարարագրում, նույնականացման տվյալների ամրագրման թերթիկ չի լրացվում, և նույնականացումն իրականացվում է մաքսային հայտարարագրում ներառված տվյալների հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1257-Ն որոշում)

8. Նույնականացման նպատակով տվյալների ամրագրման համար հիմք են ընդունվում`

ա) մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմնի տրամադրած` վերամշակման նպատակով ժամանակավորապես մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների վերամշակման արդյունքում ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություններին վերաբերող եզրակացությունները).

բ) հայտարարատուի նախաձեռնությամբ ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված փորձագիտական եզրակացությունները` հայտարարագրված ապրանքների նույնականացման համար սույն կարգի համաձայն ամրագրման ենթակա տվյալների մասին.

գ) հայտարարագրված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության միջոցառումների իրականացմամբ ձեռք բերված տվյալները:

9. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ և կազմվում է 2 օրինակից, որոնցից առաջինը պահվում է մաքսային մարմնում, իսկ երկրորդը` հանձնվում հայտարարատուին:

10. Նույնականացման նպատակով տվյալներն ամրագրած մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի համարի և կազմման ամսաթվի մասին նշագրում է կատարում մաքսային հայտարարագրի դարձերեսին: Հայտարարագրի դարձերեսին կատարված նշագրումը եզրագծվում և կնքվում է մաքսային մարմնի նշագրում կատարած պաշտոնատար անձի անձնական կնիքով:

11. Մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով` որպես մաքսային ապահովման միջոց վերցված նմուշները և (կամ) փորձանմուշները պահպանվում են նմուշառում կատարած մաքսային մարմնում մինչև այդ ապրանքների «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» կամ «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով նախատեսված, մաքսային հսկողության տակ գտնվելու ժամկետի ավարտը:

Եթե մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով` որպես մաքսային ապահովման միջոց կազմվել է ապրանքի նկարագրություն, գծագիր կամ պատրաստվել է մասշտաբային պատկեր, լուսանկար կամ իլյուստրացիա, ապա դրանց բնօրինակները կցվում են նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի առաջին օրինակին, իսկ կրկնօրինակները (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով և ստորագրությամբ վավերացված)` երկրորդ օրինակին` դրա մասին նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում կատարելով համապատասխան նշում:

 

III. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

12. «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներին հաջորդող համապատասխանաբար «ՎԵրաարտահանում» կամ «Վերաներմուծում» կամ այլ մաքսային ռեժիմներով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելիս` հայտարարատուն մաքսային հայտարարագրին կից ներկայացնում է նաև նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի երկրորդ օրինակը (բնօրինակը կամ պատճենը):

(12-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1257-Ն որոշում)

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը համեմատում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի (այդ թվում` սույն կարգի 11-րդ կետի համաձայն նույնականացման տվյալների ամրագրման թերթիկին կցված նյութերի) տվյալները մաքսային ձևակերպման ներկայացված ապրանքների փաստացի տվյալների հետ միասին: Սույն կետում նշված համեմատությունը կամ դրա որոշակի մասը կատարելու համար մաքսային մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրել փորձագետի:

14. Եթե սույն կարգի 13-րդ կետում նշված տվյալների համեմատության ընթացքում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր չեն բացահայտվում, կամ այդպիսի հիմքերի առկայության դեպքում կատարված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում կայացվում է գործի վարույթը կարճելու մասին որոշում, ապա վերաարտահանվող կամ վերաներմուծվող ապրանքները համարվում են նույնականացված:

15. Եթե սույն կարգի 13-րդ կետում նշված տվյալների համեմատության ընթացքում բացահայտվում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, իսկ ապրանքների մաքսային ձևակերպումը կասեցվում է մինչև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտից հետո մաքսային ձևակերպումներն կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված ցանկացած փաստաթուղթ հանդիսանում է մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթ` մաքսային սահմանով ժամանակավորապես տեղափոխվող ապրանքների համապատասխանաբար «Վերաարտահանում» կամ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով հետագա մաքսային ձևակերպումների ժամանակ:

 

IV. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

17. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը լրացվում է նախքան մաքսային հայտարարագրի ընդունումը` բացառությամբ թերթիկում նշվող մաքսային հայտարարագրի տվյալների, որոնք լրացվում են մաքսային հայտարարագրի ընդունումից հետո` նախքան հայտարարագրված ապրանքների բացթողումը:

(17-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1257-Ն որոշում)

i

18. Արգելվում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում ջնջումներ և (կամ) ուղղումներ կատարելը: Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը լրացնելիս ջնջումներ և (կամ) ուղղումներ լինելու դեպքում լրացվում է նույնականացման տվյալների ամրագրման նոր թերթիկ:

Ջնջումներով կամ ուղղումներով լրացված, ինչպես նաև լրացված, բայց սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ռեժիմներով` օրենքով սահմանված ժամկետներում չհայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալների ամրագրման թերթիկների երկու բնօրինակները մաքսային մարմնի ղեկավարի կողմից համարվում են անվավեր:

(18-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1257-Ն որոշում)

19. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի «Ապրանքի նկարագիրը» բաժնի`

ա) 1.1-ին տողում նշվում է ապրանքի հնարավոր մանրամասն անվանումը (ենթակա է պարտադիր լրացման).

բ) 1.2-րդ տողում նշվում է ապրանքի ապրանքային անվանումը (եթե հայտարարագրված ապրանքը չունի ապրանքային անվանում, ապա դրվում է գծիկ).

գ) 1.3-րդ տողում նշվում է ապրանքի մակնիշը և (կամ) մոդելը (եթե հայտարարագրված ապրանքը չունի մակնիշ և մոդել դրվում է գծիկ, եթե ապրանքն ունի միայն մակնիշ, ապա նշվում է մակնիշը և «մոդել չունի» բառերը, իսկ եթե ապրանքն ունի միայն մոդել, ապա նշվում են մոդելը և «մակնիշ չունի» բառերը).

դ) 1.4-րդ տողում նշվում է ապրանքի թողարկման տարեթիվը, եթե առկա է համապատասխան տեղեկատվություն նշվում են նաև թողարկման ամիսը և օրը (եթե արտադրության ժամկետը հայտնի չէ, ապա դրվում է գծիկ).

ե) 1.5-րդ տողում նշվում է ապրանքի գույնը` հնարավոր մանրամասն նկարագրությամբ, եթե ապրանքն անգույն է, ապա նշվում է «անգույն» բառը, եթե ապրանքի տարբեր մասերն ունեն տարբեր գունավորում, ապա նշվում են «տես դարձերեսը» բառերը, և թերթիկի դարձերեսին հնարավորինս մանրամասն նկարագրվում է ապրանքի գունավորումը, ընդ որում, թերթիկի դարձերեսին կատարված նշումները եզրագծվում ու վավերացվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական կնիքով (ենթակա է պարտադիր լրացման):

20. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի «Ապրանքի տեխնիկական փաստաթղթերը» բաժնում նշվում են ապրանքի համարակալում ունեցող տեխնիկական փաստաթղթերի (օրինակ` տեխնիկական անձնագիր) կամ մաքսային սահմանով տեղափոխվող կենդանիների համարակալում ունեցող նույնականացման փաստաթղթերի անվանումները, լրացնելու (տալու) ամսաթվերը և համարները:

21. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 3-րդ բաժնում (ենթակա է պարտադիր լրացման) նշվում են «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի վրա առկա գործարանային նույնականացման համարները` նշելով, թե ապրանքի որ մասում են դրանք դրված, ընդ որում, հաշվի են առնվում միայն այն համարները, որոնք չեն կարող ֆիզիկապես հեռացվել տվյալ ապրանքից և ամրացվել այլ ապրանքի վրա: Եթե «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» կամ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրվող ապրանքներն ունեն գործարանային նույնականացման համարներ, ապա դրանք նույնպես նշվում են: «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմների դեպքում նշվում է վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության մասին իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը:

«Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմների դեպքում բաժինը ենթակա չէ պարտադիր լրացման, եթե նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում լրացվում է 2-րդ բաժինը:

22. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 4-րդ բաժնում նշվում են ապրանքի նկատմամբ կիրառված մաքսային ապահովման միջոցները (ենթակա է պարտադիր լրացման): Մաքսային ապահովման յուրաքանչյուր միջոցի համար լրացվում է առանձին տող: Եթե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացման նպատակով` որպես մաքսային ապահովման միջոց կազմվել է ապրանքի նկարագրություն, գծագիր կամ պատրաստվել է մասշտաբային պատկեր, լուսանկար կամ իլյուստրացիա, ապա բաժնի համապատասխան տողում կատարվում է նշում դրա մասին:

23. Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի 5-րդ բաժնում նշվում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին այլ տեղեկություններ (օրինակ` պիտանիության ժամկետը, վերամշակման արդյունքում ստացվելիք արդյունքի նկարագրությունը (ապրանքի անվանումը և ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի) և նվազագույն քանակությունը):

 

Ձև

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ N

 

Կազմված է ________________________________________________________________

(մաքսային հայտարարագրի ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

և համարը) մաքսային հայտարարագրով ___________________________________________ կողմից

(ապրանքներ տեղափոխող անձի անվանումը) հայտարարագրված ապրանքների համար:

 

.________________________________________________________________________.

|1. Ապրանքի նկարագիրը`                                                   |

|________________________________________________________________________|

|1.1. անվանումը                                                          |

|1.2. ապրանքային անվանումը                                               |

|1.3. մակնիշը և  (կամ) մոդելը                                            |

|1.4. արտադրման ժամկետը                                                  |

|1.5. գույնը                                                             |

|________________________________________________________________________|

|2. Ապրանքի տեխնիկական փաստաթղթերը                                       |

|________________________________________________________________________|

|3. Ապրանքի վրա առկա գործարանային նույնականացման համարները (նշել նաև  թե |

|   ապրանքի որ մասում է դրված)                                           |

|________________________________________________________________________|

|4. Ապրանքի նկատմամբ կիրառված մաքսային ապահովման միջոցները               |

|________________________________________________________________________|

|5. Այլ տեղեկություններ                                                  |

.________________________________________________________________________.

 

Կազմված է ___________________________    ___ ____________ 200  թ.

          (մաքսային մարմնի անվանումը)

 

____________________________________________  _________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

____________________________________________   _________________     Կ.Տ.

        (հայտարարատուի տվյալները)              (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2005
N 1593-Ն
Որոշում