Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱ ...

 

 

040.0385.040699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 1999 թվականի թիվ 385

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1999 թվականի ապրիլի 28-ին վավերացված` Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանի վրա:

(1-ին կետը խմբ. 26.10.99 թիվ 676 որոշում)

2. Ստեղծել ծրագրի իրականացման հանձնաժողով (ԾԻՀ)` համաձայն հավելվածի:

Սահմանել, որ ծրագրի իրականացման հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է պայմանագրով նախատեսված իրավասության սահմաններում:

3. Շիրակի մարզպետին` ապահովել`

ա) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողատարածքի հատկացումը մեկշաբաթյա ժամկետում.

բ) սահմանված կարգով շինարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում թույլտվություն տալը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` 10-օրյա ժամկետում ապահովել ծրագրի իրականացման համար հատկացված հողատարածքի սահմանված կարգով ձևակերպումը:

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում`

ա) ծրագրի իրականացման հանձնաժողովին ներկայացնել Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի վարկային պարտավորություններ ստանձնելու փոխառուի իրավունքի անհրաժեշտ հաստատումներ.

բ) ապահովել պայմանագրի 3.01 («բ», «գ») բաժնի պահանջները բավարարող ապահովագրական կազմակերպության ընտրությունը և համաձայնեցումը Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ դեպոզիտային արտարժութային հաշվի (հատուկ հաշվի) բացումը` համաձայնեցնելով Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ.

դ) ապահովել պայմանագրի 3.01 («ժգ») և 4.01 բաժինների կատարումն ապահովող գրանցումների և հաշիվների վարման կանոնակարգումը:

(5-րդ կետը փոփ. 19.08.99 թիվ 515 որոշում)

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում տալ իրավական կարծիք պայմանագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացման ընթացակարգի բոլոր պայմանների ապահովման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համաձայնեցնելով Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման և գործառնության վերահսկման խորհրդատվական կոմիտեի կազմը:

i

8. Թույլատրել ծրագրով նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացնել նախագծային աշխատանքներին զուգահեռ:

(8-րդ կետը լրաց. 19.08.99 թիվ 515 որոշում)

9. Ծրագրի շրջանակներում կառուցվելիք դպրոցի շենքը հատկացնել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով նախատեսված հարակից թաղամասի տնակներում տեղակայված N 2 միջնակարգ դպրոցին:

(9-րդ կետը լրաց. 19.08.99 թիվ 515 որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

հունիսի 4-ի N 385 որոշման

 

ԿԱԶՄ

i

ծրագրի իրականացման հանձնաժողովի

 

    Ֆելիքս Փիրումյան        - ՀՀ Նախագահի խորհրդական

 

    Ատոմ Ջանջուղազյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր

                              գանձապետ

 

    Մայք Իդես               - Ջոն և  Կարեն Հանթսման հիմնադրամի նախագահի

                              գործադիր օգնական

 

    Ռոյ Հարիսոն             - Հայաստանում Հանթսմանի գործադիր տնօրեն

(կազմը փոփ. 19.08.99 թիվ 515, խմբ. 26.10.99 թիվ 676 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.1999
N 385
Որոշում