14.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2346-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը» (այսուհետ` ծրագիր)` հաշվի առնելով, որ ծրագիրը համապատասխանում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին, մասնավորապես`
1) ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորման`
ա. ապահովում է մասնավոր և հանրային գործընկերների միջև ռիսկերի բաշխում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1183-Ն որոշմամբ (այսուհետ` ՊՄԳ ընթացակարգ) սահմանված սկզբունքների,
բ. Հայաստանի Հանրապետության համար ապահովում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային` 9 (ինը) տոկոս դրույքից բարձր տնտեսական շահութաբերության ներքին դրույք,
գ. փողի դիմաց արժեքը մեծ է զրոյից.
2) ծրագիրը գնահատվել և ընտրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաստատվել Հայաստանի Հանրապետության հանրային ներդրումային կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի և հոկտեմբերի 6-ի նիստի N 4 արձանագրությամբ.
3) առկա է ֆիսկալ մատչելի լինելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությունը:
2. Ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրությունն իրականացնել բաց ընթացակարգով` երկփուլ մրցույթի միջոցով:
3. Հաստատել`
1) ծրագրի ռիսկերի մատրիցը` համաձայն N 1.1 հավելվածի` անգլերեն, N 1.2 հավելվածի` հայերեն, N 1.3 հավելվածի` ռուսերեն.
2) ծրագրի` պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի նախագիծը (այսուհետ` ՊՄԳ պայմանագրի նախագիծ)` ներառյալ պայմանագրի ապահովումը բանկային երաշխիքի ձևով` համաձայն N 2.1 հավելվածի` անգլերեն, N 2.2 հավելվածի` հայերեն, N 2.3 հավելվածի` ռուսերեն.
3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում կիրառվող որակավորման պահանջները` համաձայն N 3.1 հավելվածի` անգլերեն, N 3.2 հավելվածի` հայերեն, N 3.3 հավելվածի` ռուսերեն.
4) տեխնիկական պահանջները` համաձայն N 4.1 հավելվածի` անգլերեն, N 4.2 հավելվածի` հայերեն, N 4.3 հավելվածի` ռուսերեն. ↩
5) գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և դրանց տրվող կշիռները, հաղթող հայտատուի որոշման կարգը` համաձայն N 5.1 հավելվածի` անգլերեն, N 5.2 հավելվածի` հայերեն, N 5.3 հավելվածի` ռուսերեն.
6) ծրագրի գնահատող հանձնաժողովի կազմը` համաձայն N 6.1 հավելվածի` անգլերեն, N 6.2 հավելվածի` հայերեն, N 6.3 հավելվածի` ռուսերեն.
7) ծրագրի` առաջարկի հարցման փուլի հիմնական պայմանները` համաձայն N 7.1 հավելվածի` անգլերեն, N 7.2 հավելվածի` հայերեն, N 7.3 հավելվածի` ռուսերեն:
(3-րդ կետը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
4. Սահմանել, որ`
1) ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջը տրամադրվող պետական աջակցության տեսակները սահմանվում են ՊՄԳ պայմանագրի նախագծով, մասնավորապես`
ա. վճարման երաշխիքը` ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 12.3-րդ կետի,
բ. փոխարժեքի և գնաճի տատանման երաշխիքը` ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 10.3-րդ կետի,
գ. ծրագրի ակտիվների փոխանցում մասնավոր գործընկերոջը` ըստ ՊՄԳ պայմանագրի նախագծի 4-րդ բաժնի.
2) վերջնական սպառողների համար կենսաչափական անձնագրերի և (կամ) նույնականացման քարտերի տրամադրման մասով գործելու են ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` խոցելի խմբերի սուբսիդավորումը և գործող արտոնությունները:
5. Գնահատող հանձնաժողովին` մինչև 2024 թվականի մարտի 14-ն ապահովել օրենքի և ՊՄԳ ընթացակարգի համաձայն և սույն որոշման 7-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան ծրագրի` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի հայտարարության հաստատումը, հրապարակումը, տարածումը և շուկայի հնարավոր մասնակիցներին ծանուցումը: Սահմանել, որ որակավորման հայտերի ներկայացման ժամկետը չի կարող գերազանցել որակավորման հարցման հրապարակման օրվան հաջորդող 30 (երեսուն) օրացուցային օրը: ↩
(5-րդ կետը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա որոշում)
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի որակավորման փուլի ավարտը մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 203-րդ կետով սահմանված ժամանակացույցի 4-րդ կետով նախատեսված` ՊՄԳ պայմանագրի կառավարման ուղեցույցը` ներառյալ հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման սկզբունքները և պահանջները, որը սույն ծրագրի համար համարվում է ՊՄԳ ընթացակարգի հավելվածի 176-րդ կետով սահմանված հաշվետվության ձև:
7. Սույն որոշման բոլոր հավելվածները հաստատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով` սահմանելով, որ սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում տարընկալումների կամ հակասությունների այդ թվում` թարգմանչական տարբերությունների, դեպքում գերակայող լեզու է լինելու անգլերենը: ↩
(7-րդ կետը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված N 1.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
RISK MATRIX
of the Public-Private Partnership Project on Biometric Passport and Identity Cards Issuance Infrastructure in the Republic of Armenia
Հավելված N 1.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
ՌԻՍԿԵՐԻ ՄԱՏՐԻՑ
Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի
Հավելված N 1.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
МАТРИЦА РИСКОВ
Проекта государственного-частного патнерства про инфраструктуру выдачи биометрических паспортов и идентификационных карт в Республике Армения
Հավելված N 2.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(2.1-ին հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
DRAFT PUBLIC-PRIVATE PARTNERSHIP AGREEMENT
Հավելված N 2.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(2.2-րդ հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 2.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(2.3-րդ հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
СОГЛАШЕНИЕ О ГОСУДАРСТВЕННО-ЧАСТНОМ ПАРТНЕРСТВЕ
Հավելված N 3.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(3.1-ին հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 08.08.24 թիվ 1227-Ա որոշումներ)
Qualification Requirements
(Request for Qualification) for the Public-private Partnership Project of the Biometric Passports and ID Cards Issuance Infrastructure in the Republic of Armenia
Հավելված N 3.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(3.2-րդ հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 08.08.24 թիվ 1227-Ա որոշումներ)
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(Որակավորման հարցում) Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության
Հավելված N 3.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(3.3-րդ հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 08.08.24 թիվ 1227-Ա որոշումներ)
ТРЕБОВАНИЯ КВАЛИФИКАЦИИ
Проект государственного-частного патнерства про инфраструктуру выдачи биометрических паспортов и удостоверений личности в Республике Армения
Հավելված N 4.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(4.1-ին հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
DRAFT TECHNICAL REQUIREMENTS FOR THE PRIVATE PARTNER SELECTION PROCEDURE WITHIN THE PUBLIC-PRIVATE PARTNERSHIP PROJECT ON BIOMETRIC PASSPORTS AND IDENTIFICATION CARDS ISSUANCE INFRASTRUCTURE IN THE REPUBLIC OF ARMENIA
Հավելված N 4.1.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
Հավելված N 4.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(4.2-րդ հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 4.2.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
Հավելված N 4.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(4.3-րդ հավելվածը փոփ. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
ТЕХНИЧЕСКИЕ ТРЕБОВАНИЯ
к Процедуре Отбора Частного Партнера в Рамках Проекта Государственного-Частного Партнерства по Инфраструктуре Выдачи Биометрических Паспортов и Идентификационных Карт в Республике Армения
Հավելված N 4.3.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
Հավելված N 5.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
The evaluation method of the private partner selection procedure, the requirements submitted to the technical and financial proposals
Հավելված N 5.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և դրանց տրվող կշիռները, հաղթող հայտատուի որոշման կարգը
Հավելված N 5.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
Метод оценки процедуры отбора частного партнера, требования к техническим и финансовым предложениям и их весы, порядок определения победителя
Հավելված N 6.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(6.1-ին հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 03.10.24 թիվ 1583-Ա, 13.03.25 թիվ 281-Ն որոշումներ)
COMPOSITION OF THE
Project Evaluation Committee of the Public-Private Partnership Project on the Biometric Passports and Identification Cards Issuance Infrastructure in the Republic of Armenia
Հավելված N 6.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(6.2-րդ հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 03.10.24 թիվ 1583-Ա, 13.03.25 թիվ 281-Ն որոշումներ)
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հավելված N 6.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(6.3-րդ հավելվածը փոփ. 07.03.24 թիվ 350-Ա, 03.10.24 թիվ 1583-Ա, 13.03.25 թիվ 281-Ն որոշումներ)
СОСТАВ
Оценочный комитет программы государственно-частного партнерства «Инфраструктура выдачи биометрических паспортов и идентификационных карт в Республике Армения»
Հավելված N 7.1
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(7.1-ին հավելվածը լրաց. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
Հավելված N 7.2
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(7.2-րդ հավելվածը լրաց. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)
Հավելված N 7.3
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 28-ի
N 2346-Ա որոշման
(7.3-րդ հավելվածը լրաց. 03.10.24 թիվ 1583-Ա որոշում)