| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2021 թվականի N 265-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը» բառերը.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) մինչև 2021 թվականի մարտի 19-ը` Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա` 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից` հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ` երեխա) դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի, ում պետք է տրամադրվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)».
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «3-ը» բառը փոխարինել «19-ը» բառով.
4) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առկայության դեպքում» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության» բառերով.
i
5) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-5-րդ կետերով.
«3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները:
4. Սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ` այլ ֆինանսական միջոցներ) հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել`
1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ` պայմանագրով սահմանված կարգով: Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին:».
6) որոշման կարգի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշմամբ սահմանված շահառուներին ամսական դրամական օգնություն տրամադրելու հարաբերությունները:»,
i
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «առանց դիմում ներկայացնելու, տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման» բառերը փոխարինել «առանց շահառուների կողմից դիմում ներկայացնելու, կենսաթոշակների վճարման տվյալ» բառերով,
i
գ. 3-րդ և 7-րդ կետերը «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «` ներառյալ» բառով,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «երեխայի և» բառը փոխարինել «մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ` երեխա) և» բառերով, իսկ «քարտի» բառից հետո լրացնել «, երեխայի դեպքում` նաև ծննդյան վկայականի, եթե երեխան չունի անձնագիր կամ նույնականացման քարտ» բառերով, իսկ 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գործող» բառերով,
i
ե. 5-րդ կետում «հետ և մերժում է կամ հաստատում է» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ` ՍԷԿՏ) առկա տվյալների հետ և հաշվառում կամ մերժում է» բառերով,
զ. 6-րդ կետում «հաստատվելուց» բառը փոխարինել «հաշվառվելուց» բառով,
i
է. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «առկա է հաստատված» բառերը փոխարինել «առկա է հաշվառված կամ հաստատված (դիմումը ներկայացնելուց հետո առաջին անգամ վճարման ցուցակ ընդգրկված)» բառերով, իսկ 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) համաձայն ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների` շահառուն տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում»,
i
ը. 9-րդ և 10-րդ կետերում «հաստատում» բառը փոխարինել «հաշվառում» բառով, իսկ 9-րդ կետը լրացնել «Հակառակ դեպքում դիմումը մերժվում է:» նախադասությամբ,
i
թ. 11-րդ կետում «հաստատելու» բառը փոխարինել «հաշվառելու» բառով, «շահառուի» բառը փոխարինել «շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա ծնողի)», իսկ «սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները» բառերը փոխարինել «շահառուի (եթե շահառուն երեխա է, նաև` նրա ծնողի) անուն, ազգանունը» բառերով,
i
ժ. 12-րդ կետը «կենսաթոշակառուների» բառից հետո լրացնել «և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող` հաշմանդամ ճանաչված անձանց» բառերով.
i
ժա. 13-րդ կետում «ձևավորվում է տվյալ ամսվա 10-ին և 20-ին» բառերը փոխարինել «Ծառայությունը ձևավորում է մինչև տվյալ ամսվա 20-ը» բառերով,
i
ժբ. 14-րդ կետից հանել «10-ին» թիվը, «տվյալների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՍԷԿՏ-ում տվյալ ամսվա 1-ի դրությամբ առկա տվյալների» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նախորդ ամսվա 15-ից հետո ներկայացված և վճարման ցուցակը կազմելու օրվա դրությամբ հաշվառված դիմումներով ներկայացված տվյալները,»,
ժգ. 15-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
ժդ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին և 16.2-րդ կետերով.
«16.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակ, եթե համաձայն ՍԷԿՏ-ի տեղեկությունների` շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ հանդիսանում է Արցախի Հանրապետության կենսաթոշակառու:
16.2. Եթե երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ծննդյան վկայականով, ապա նրա տվյալները սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ենթակետով, 14-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ:»,
i
ժե. 19-րդ կետում «Ամսական» բառը փոխարինել «Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի` ամսական» բառերով,
i
ժզ. 21-րդ կետում «սույն կարգի 26-րդ» բառերը փոխարինել «սույն որոշման 5-րդ» բառերով.
i
ժէ. 23-րդ կետում «Սույն կարգի 26-րդ» բառերը փոխարինել «Սույն որոշման 5-րդ» բառերով.
ժը. 25-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 3
Երևան