13.12.2024 -
| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2024 թվականի N 1065-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) շահառու`
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող` այրի.».
i
2) 11-րդ կետը «բոլոր դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 11.2-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով.
i
3) 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.2-րդ կետով.
«11.2. Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 21 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 366 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում` մինչև 13%, հանրագումարային մինչև 16.626 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 266 հազ. դրամ, լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում` Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3,25% չափով` վարկի տրամադրման պահին, հանրագումարային մինչև 22 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 337 հազ. դրամ, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում:».
i
4) 12.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.2-րդ և 12.3-րդ կետերով.
«12.2. Անչափահաս երեխա (երեխաներ) ունեցող ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխան (երեխաները) ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Ընդ որում, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
12.3. Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց:».
5) 16-րդ կետը «գումարը» բառից հետո լրացնել «շահառուի կողմից» բառերով.
i
6) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 2000 շահառուի:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) շահառու`
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող` այրի.».
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում «կետով» բառը փոխարինել «և 11.2-րդ կետերով» բառերով.
i
3) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում` երեխաների)» բառերով, իսկ «(ամուսնության վկայականի պատճենը կցվում է)» բառերից հետո լրացնել «, միայնակ ծնողի դեպքում` մյուս ծնողի մահվան վկայականը (մահվան վկայականի պատճենը կցվում է)» բառերով.
4) N 1 հավելվածի 4-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
i
5) N 1 հավելվածի 5-րդ կետը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «, երեխաների առկայության դեպքում` երեխա-ծնող կապի, միայնակ ծնողի դեպքում` մյուս ծնողի մահվան» բառերով և «5» թիվը փոխարինել «10» թվով.
6) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 10-րդ կետը.
i
7) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) շահառու`
ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող` այրի.».
8) N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «կետով» բառը փոխարինել «և 11.2-րդ կետերով» բառերով.
i
9) N 2 հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.
i
10) N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
i
11) N 1 ձևի 2-րդ կետը «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում` երեխայի/ների)» բառերով.
12) N 1 ձևի 2.6-րդ կետը «Ամուսնության» բառից հետո լրացնել «(միայնակ ծնողի դեպքում` մյուս ծնողի մահվան)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 4-րդ ենթակետով լրացվող 12.2-րդ կետի, 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի օգոստոսի 1-ից:
i
4. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի գործողությունը տարածվում է նաև սույն որոշման հրապարակման օրվա դրությամբ տրամադրված հիփոթեքային վարկերի վրա, որոնց դեպքում պետական աջակցության գումարի մնացորդն ուղղվում է ծրագրի շրջանակներում կառուցված տան վերանորոգմանը` վերանորոգման վարկի կամ կառուցապատման վարկի հերթական փուլի ստացման միջոցով: Այս դեպքում հաշվի չի առնվում ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանը:
(4-րդ կետը փոփ. 12.12.2024 թիվ 1991-Լ որոշում)
5. Սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հուլիսի
Երևան