ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2105-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1820-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) որոշման հավելվածի 4-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով.
2) որոշման հավելվածին կից ցանկում`
i
ա. Քաշաթաղի շրջան բաժինը 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին տողով.
|___|_____________________________________________|
|8.1|Աղանուս |
._________________________________________________.
«,
բ. Հադրութի շրջան բաժնի 11-րդ տողում «Թաղոտ» բառը փոխարինել «Թաղուտ» բառով,
գ. Շուշիի շրջան բաժինը 2-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ տողով.
|___|_____________________________________________|
|3. |Քիրսավան |
._________________________________________________.
«,
դ. Մարտունու շրջան բաժինը 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ տողով.
|___|_____________________________________________|
|6. |ներքին Ճարտար |
._________________________________________________.
«:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) 3-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ:».
i
3) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «(Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով)» բառերով.
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Ծառայությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում հաշվառված դիմումով ներկայացված` անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված` շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ: Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:».
5) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե`
1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ
2) շահառուն ներկայացրել է (այդ թվում` e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:».
i
6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու` շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում:»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) 3-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 11-ը» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ:».
3) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե`
1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ
2) շահառուն ներկայացրել է (այդ թվում` e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:».
i
4) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.
«17.1. Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու` շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 21
Երևան