040.0691.050602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«5» հունիսի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 մայիսի 2002 թվականի N 691-Ն
 
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմի թվի ու աշխատավարձի չափերի որոշման նորմաները և նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմին անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաները և նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ
 
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման
 
ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
 
._________________________________________________________________________.
|                                          |  Սպասարկող անձնակազմի թիվը   |
|__________________________________________|______________________________|
|Մինչև  15 փախստականի համար                |չի սահմանվում                 |
|__________________________________________|______________________________|
|16-50 փախստականի համար                    |բնակվող փախստականների թվի 6   |
|                                          |տոկոսի չափով                  |
|__________________________________________|______________________________|
|50-250` յուրաքանչյուր 25 փախստականի համար |լրացուցիչ մեկական միավոր      |
|__________________________________________|______________________________|
|250-ից ավելի` յուրաքանչյուր 50            |լրացուցիչ մեկական միավոր      |
|փախստականի համար                          |                              |
._________________________________________________________________________.
 
Ծանոթագրություն:
i
________________
 
Ժամանակավոր կացարանների սպասարկող անձնակազմի ամսական աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափերով:
 
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման
 
ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|Ծախսի անվանումը|  Հաշվարկման հիմքը                    |Ծախսերի           |
|               |                                      |նորմատիվները      |
|_______________|______________________________________|__________________|
|Անհրաժեշտ      |Մինչև  50 փախստական ունեցող           |չի հատկացվում     |
|գույք          |կացարաններին                          |                  |
|               |51-150 փախստական ունեցող կացարաններին |տարեկան 10000 դրամ|
|               |101-150 փախստական ունեցող կացարաններին|տարեկան 15000 դրամ|
|               |151 և  ավելի փախստական ունեցող        |տարեկան 20000 դրամ|
|               |կացարաններին                          |                  |
|_______________|______________________________________|__________________|
|Գրասենյակային  |Սպասարկող անձնակազմի մեկ հաստիքային   |տարեկան 2700 դրամ |
|ապրանքներ և    |միավորի հաշվով                        |                  |
|նյութեր        |                                      |                  |
|_______________|______________________________________|__________________|
|Ընդհանուր      |Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ    |ամսական 1 կՎտ/ժամ |
|օգտագործման    |փախստականի հաշվով                     |                  |
|էլեկտրաէներ-   |                                      |                  |
|գիայի ծախս     |                                      |                  |
|_______________|______________________________________|__________________|
|Ընդհանուր      |Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ    |ամսական 0,3 մ3    |
|օգտագործման    |փախստականի հաշվով                     |                  |
|ջրմուղ-կոյուղու|                                      |                  |
|ծախս           |                                      |                  |
._________________________________________________________________________.