Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

010.0108.180509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև  120 օր ժամկետով գտնվելու իրավունքով             բազային տուրքի

                                                       15-ապատիկի չափով

 

մինչև  21 օր ժամկետով գտնվելու իրավունքով              բազային տուրքի

                                                       3-ապատիկի չափով.

 

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև  բազային տուրքի

մեկ տարի վավերականության ժամկետով                      40-ապատիկի չափով

                               

մինչև  60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և  մինչև     բազային տուրքի

6 ամիս վավերականության ժամկետով                        20-ապատիկի չափով»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև  120 օր ժամկետով գտնվելու իրավունքով             բազային տուրքի

                                                       15-ապատիկի չափով

 

մինչև  21 օր ժամկետով գտնվելու իրավունքով              բազային տուրքի

                                                       3-ապատիկի չափով.

 

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

 

մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև  բազային տուրքի

մեկ տարի վավերականության ժամկետով                      40-ապատիկի չափով

 

մինչև  60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և  մինչև     բազային տուրքի

6 ամիս վավերականության ժամկետով                        20-ապատիկի չափով»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետը «19.1» թվից հետո լրացնել «, 19.2» թվով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «19.1-րդ հոդվածում» բառերը փոխարինել «19.1-րդ և 19.2-րդ հոդվածներում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 19.2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`

 

ա) զբոսավարների գործունեության լիցենզիաների համար`      բազային տուրքի

տարեկան                                                 10-ապատիկի չափով.

                                                       

բ) ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար`     բազային տուրքի

տարեկան                                                 10-ապատիկի չափով:

                                                       

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`

ա) մինչև  երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր    բազային տուրքի

աստղի համար` տարեկան                                    150-ապատիկի չափով.

                          

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի     բազային տուրքի

համար` տարեկան                                          200-ապատիկի չափով.

               

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի     բազային տուրքի

համար` տարեկան                                          250-ապատիկի չափով.

               

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր    բազային տուրքի

աստղի համար` տարեկան                                    100-ապատիկի չափով.

                     

ե) հանգստյան և մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի)`

 

    I կարգի համար` տարեկան                              բազային տուրքի      

                                                        150-ապատիկի չափով   

    II կարգի համար` տարեկան                             բազային տուրքի

                                                        100-ապատիկի չափով

    III կարգի համար` տարեկան                            բազային տուրքի

                                                        50-ապատիկի չափով.

 

զ) զբոսաշրջային տան`

    I կարգի համար` տարեկան                              բազային տուրքի

                                                        15-ապատիկի չափով

    II կարգի համար` տարեկան                             բազային տուրքի

                                                        10-ապատիկի չափով

    III կարգի համար` տարեկան                            բազային տուրքի

                                                        5-ապատիկի չափով:»:

 

18 մայիսի 2009 թվականի

ՀՕ-108-Ն

 

 

pin
ՀՀ 28.04.2009
N ՀՕ-108-Ն օրենք