Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2009  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0029.260705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2005 թվականի N 29-Ն

 

i

ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):

i

(2-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:

(վերնագիրը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:

(1-ին կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:

3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

i

4. Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ, սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:

(4-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն, 11.05.09 թիվ 37-Ն որոշումներ)

i

5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:

Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում` բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:

(5-րդ կետը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն, 14.03.07 թիվ 46-Ն որոշումներ)

i

5.1. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:

(5.1-րդ կետը լրաց. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

i

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

Հավելված 2

i

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

 

___________________________________________________

                        (նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա

                         համապատասխան ստորաբաժանման անվանումը)

                        ___________________________________________________

 

ՀԱՅՏ

 

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու

 

Ես`_______________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

__________________________________________________________________________

 

Անձնագիր _________________________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված) «____»______________________ - - - - թվականից առանց հաշվառման բնակվում եմ

__________________________________________________________________________

                        (բնակության վայրի հասցեն)

__________________________________________________________________________

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել _____________________________________ համայնքի ընտրողների ցուցակում:

 

Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:

 

    ՀԱՅՏԱՏՈՒ ________________________                  ___________________

                    (ազգանուն)                           (ստորագրություն)

 

«____»______________ 200 թվական

 

(2-րդ հավելվածը 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

Հավելված 3

i

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2005 թ. հուլիսի 19-ի

թիվ 29-Ն որոշման

 

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
19.07.2005
N 29-Ն
Որոշում