(ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-67-Ն օրենք)
i
010.0175.301297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 
 «27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
| ՀՈԴՎԱԾ 1. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ | 
 
i
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
(1-ին հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)
 
| ՀՈԴՎԱԾ 2. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ | 
 
i
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն դիզելային վառելիք և բենզին ներմուծող իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք (այսուհետ` վճարողներ):
(2-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)
 
| ՀՈԴՎԱԾ 3. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ | 
 
i
1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.
բ) բենզինի համար` 39.2 տոկոս:
(3-րդ հոդ. փոփ. 19.04.00 թիվ ՀՕ-51, խմբ. 14.12.01 ՀՕ-278 օրենքներ)
 
| ՀՈԴՎԱԾ 4. | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ | 
 
Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` հայկական դրամով և /կամ/ արտարժույթով:
Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
 
 
i
Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`
ա) դիզելային վառելիքի և բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված դիզելային վառելիքի և բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի 2-րդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:
(5-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)
 
| ՀՈԴՎԱԾ 6. | 
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ | 
 
i
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(6-րդ հոդ. խմբ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)
 
| ՀՈԴՎԱԾ 7. | 
ԳԱՆՁՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ | 
 
i
Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման /վճարման/ նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:
(7-րդ հոդ. փոփ. 14.12.01 ՀՕ-278 օրենք)
 
| ՀՈԴՎԱԾ 8. | 
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ | 
 
i
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
| ՀՈԴՎԱԾ 9. | 
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ | 
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-175