i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը որոշում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության տնտեսական, կազմակերպական, սոցիալական պայմաններն ու իրավական հիմքը:
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման և գործունեության հետ կապված առանձին հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Գյուղատնտեսական գործունեության կազմակերպական ձևերը |
i
Գյուղատնտեսական գործունեությունը գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող տնտեսավարման ձև է:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեության կազմակերպման ձևերը հիմնվում են քաղաքացիների, կոլեկտիվ և պետական սեփականության վրա և հանդես են գալիս գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների և կոլտնտեսությունների ձևերով:
Առկա խորհտնտեսությունները լուծարվում են և կարող են ձեռք բերել պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների կարգավիճակ, եթե այդ խորհտնտեսությունների աշխատողները կամ նրանց մի մասը իրենց ընտանքների չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում հասանելիք հողաբաժինների և արտադրության մյուս միջոցների պետական սեփականության հիման վրա շարունակելու տնտեսության գործունեությունը և հրաժարվում են հողի սեփականության իրավունքի իրացումից: Գյուղատնտեսական այլ ձեռնարկությունները պետական գյուղատնտեսական ձեռնարկության կարգավիճակ են ձեռք բերում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ:
i
Պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները գործում են պետական սեփականության հողերի վրա: Այդ ձեռնարկությունների վրա տարածվում են պետական ձեռնարկությունների ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ակտերը:
Առկա կոլտնտեսությունները լրիվ կամ մասնակի կարող են պահպանվել այն դեպքում, երբ այդ տնտեսությունների անդամները ընդհանուր ժողովի ձայների երկու երրորդի մեծամասնության որոշմամբ, կամ նրանց մի մասը ծխերի չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում շարունակելու կոլտնտեսության գործունեությունը և հրաժարվում են հողի սեփականության իրավունքի իրացումից: Հիշյալ տնտեսությունների հողօգտագործումը, դրանցում միավորված ծխերին հասանելիք հողաբաժինների սահմաններում, իրականացվում է վարձակալական հիմունքներով:
Հոդված 2. |
Գյուղացիական տնտեսությունը |
i
Գյուղացիական տնտեսությունը քաղաքացիների սեփականության հիման վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է:
Գյուղացիական տնտեսությունը ստեղծվում է կամավոր հիմունքներով:
Սույն օրենքով նախատեսված կարգով յուրաքանչյուր ընտանիք (ծուխ) իրավունք ունի որպես սեփականություն ստանալու հողամաս:
i
Գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է ընտանիքի գլխավորի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի գլխավորի անվամբ ձևակերպվող և պատգամավորների համապատասխան տեղական (գյուղական, ավանային, քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող պետական ակտի հիման վրա:
i
Գյուղացիական տնտեսությունները պետական ակտը ստանալու պահից ձեռք են բերում իրավաբանական անձանց համար օրենքով սահմանված համապատասխան իրավունքներ և պարտականություններ, միաժամանակ կրելով լրիվ նյութական պատասխանատվություն իրենց պարտավորությունների դիմաց:
Գյուղացիական տնտեսության անդամներ են համարվում ընտանիքի անդամները` ամուսինները, ծնողները (որդեգրողները), զավակները (որդեգրվածները), մյուս հարազատները և մեկ տնտեսությունում կամավոր միավորված այլ անձինք, որոնք բնակվում են տվյալ բնակավայրում և վարում են համատեղ տնտեսություն: Գյուղացիական տնտեսությունը կարող է բաղկացած լինել նաև մեկ անձից: Գյուղացիական տնտեսության անդամներ չեն համարվում այն անձինք, այդ թվում և հարազատները, որոնք աշխատում են նույն տնտեսությունում աշխատանքային պայմանագրով:
Ընտանիքի գլխավորը` տնտեսության բոլոր չափահաս անդամների անունից տնտեսության շահերը ներկայացնելու համար սահմանված կարգով լիազորված աշխատանքային տարիքի հասած անձը, կազմակերպում է տնտեսության գործունեությունը, տնտեսության անունից կնքում է պայմանագրեր, տալիս է լիազորագրեր, տնտեսության անդամների համաձայնությամբ օգտվում է գույքի և մյուս միջոցների տնօրինման իրավունքից, իրականացնում է տնտեսության գործունեության հետ կապված իրավական այլ գործողություններ:
Գյուղացիական տնտեսության անդամների գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, ամուսնության և ընտանիքի օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 3. |
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը |
i
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը ստեղծվում է ինչպես գյուղացիական տնտեսությունների կամավոր միավորման ճանապարհով` ցանկացած կազմակերպական ձևով, այնպես էլ առկա կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիման վրա, եթե այդ տնտեսությունների անդամները, աշխատողները կամ համապատասխան բնակավայրերի բնակիչները կամ նրանց մի մասը իրենց ընտանիքների (ծխերի) չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում դառնալ կոլեկտիվ սեփականության իրավունքի սուբյեկտներ:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության մեջ կարող են անդամագրվել նաև քաղաքացիներ և սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ` գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրության մեջ նախատեսվում են տնտեսության անվանումը, նրա գտնվելու վայրը, տնտեսության մեջ անդամագրվելու և դրանից դուրս գալու կարգը, տնտեսության ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի օբյեկտները, տնտեսության անդամների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության ղեկավար մարմինների ընտրության կարգը և իրավասությունը, կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը, տնտեսության գործունեության դադարման կարգը:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունից դուրս եկող գյուղացիական տնտեսությունը կամ այլ անդամին (նրա իրավահաջորդին) հատկացվում են հասանելիք հողաբաժինը, արտադրության մյուս միջոցներն ու ավանդները` տնտեսության կանոնադրությամբ որոշված կարգով:
i
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությունն ընդունվում է տնտեսության անդամների ընդհանուր ժողովի կողմից և ներկայացվում գրանցման պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե:
i
Կանոնադրության գրանցման պահից գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
ԲԱԺԻՆ 2. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՂԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
Հոդված 4. |
Հողը որպես սեփականություն տրամադրելը |
i
Գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրվում են մասնակի հատուցմամբ, որի գումարը կարող է վճարվել նաև միանվագ կարգով: Մասնակի հատուցման գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից 1986-1989թթ. համար նախատեսված հողերի կադաստրային գնահատման արդյունքների հիման վրա: Հետագայում տրամադրվող հողաբաժինների մասնակի հատուցման չափը ճշգրտվում է հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի գների փոփոխման ինդեքսը:
i
Տնամերձ (օժանդակ) հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք արդեն մեկ անգամ իրացրել են հողի սեփականության իրենց իրավունքը:
i
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը սահմանում է արտոնություններ լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում հողամասերը որպես սեփականություն տրամադրելիս` նախատեսելով դրանց օտարման կարգը: Հիշյալ բնակավայրերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ: Արտոնություններ են սահմանվում նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը որպես սեփականություն երկրագործության նպատակով տրամադրելիս:
Հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: Մյուս հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ վերացվել միայն դատական կարգով:
Հողամասերի հատկացումը հողի սեփականության իրավունք ունեցողներին կատարվում է վիճակահանությամբ կամ այլ ձևով և հաստատվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի կողմից: Հողամասերի հատկացման ձևի ընտրությունը և հողահատկացումը կատարում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը, որը կազմվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի և տեղական բնակչության ներկայացուցիչներից, ինչպես նաև համապատասխան մասնագետներից, եթե Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից այլ բան չի նախատեսվում: Հողհատկացման ձև ընտրությունը կատարվում է հանձնաժողովի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ենթակա է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի նստաշրջանի հաստատմանը:
(4-րդ հոդվածը փոփ. 03.02.98 թիվ ՀՕ-195 օրենք)
Հոդված 5. |
Հողի մասնակի հատուցման չափի որոշումը |
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրվող հողամասերի համար առաջին երկու տարիների ընթացքում գանձվում է մասնակի հատուցում: Մեկ տարվա մասնակի հատուցման չափը հաշվարկվում է.
ա) վիճակահանության դեպքում` հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված զուտ եկամտի և դրա հիման վրա հաշվարկված եկամտահարկի չափի տարբերությամբ.
բ) այլ դեպքում` հողահատկացման տվյալ ձևից ելնելով որոշված զուտ եկամտի և դրա հիման վրա հաշվարկված եկամտահարկի չափի տարբերությամբ:
Հատկացվող հողամասերի համար մասնակի հատուցումից գոյացած միջոցները փոխանցվում են բանկային հատուկ հաշվին և ծախսվում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից որոշվող նպատակների համար:
Հոդված 6. |
Հողամասերի տրամադրման կարգը |
i
Գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են գյուղական բնակավայրերում 1990 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հողաբաժինների չափով: Հիշյալ հիմունքներով հողամասեր տրամադրելուց հետո չբաժանված հողատեսքեր մնալու դեպքում դրանք տրամադրվում են`
Հայաստանի Հանրապետությունում բնակվող` տվյալ բնակավայրի նախկին այն բնակիչներին, որոնք մշտական բնակություն են հաստատում և գրանցվում այնտեղ և գյուղացիական տնտեսության վարելու ցանկություն են հայտնում.
հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատելու գյուղում և վարելու գյուղացիական տնտեսություն:
Շրջկենտրոններում և քաղաքներում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունների հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են տվյալ բնակավայրում բնակվող հիշյալ ձեռնարկությունների անդամներին և աշխատողներին, իսկ այնուհետև շրջկենտրոնի կամ քաղաքի վարչատարածքային կազմի մեջ մտցված նախկին գյուղերի մշտական բնակիչներին` հաշվարկված հողաբաժնի չափով: Չբաժանված հողատեսքեր մնալու դեպքում դրանք տրամադրվում են տվյալ բնակավայրում բնակվող և գյուղացիական տնտեսություն վարելու ցանկություն ունեցող այլ քաղաքացիների, ապա նաև սույն հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ պարբերություններում հիշատակված անձանց:
Անօգտագործելի, չյուրացված և գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած պետական պահեստի համանման հողերից որպես սեփականություն արտոնյալ պայմաններով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում հիշյալ հողերի վրա վարելու գյուղացիական տնտեսություն: Լքված գյուղերի նախկին հողահանդակները առաջին հերթին տրամադրվում են այդ գյուղերի Հայաստանի Հանրապետությունում բնակվող նախկին բնակիչներին, փախստականներին և աղետի գոտու այն բնակիչներին, ապա նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել դրանցում: Հատուկ դեպքերում այդ հողերի հատկացման հարցը կարգավորվում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի կողմից:
Վարձակալական հիմունքներով օգտագործվող հողերը որպես սեփականություն տրամադրելիս այդ հողերի վարձակալները հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ, տվյալ բնակավայրի համար հաշվարկված հողաբաժնի չափով, կարող են ստանալ դրանք ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե հանդիսանում են տվյալ բնակավայրի մշտական բնակիչներ, կատարել են գյուղատնտեսական նպատակային կապիտալ ներդրումներ և չեն խախտել վարձակալական պայմանագրի պայմանները: Վարձակալների կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արոտավայրերը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրվում են վարձակալական հիմունքներով` առաջին երկու տարիների ընթացքում ազատելով վարձավճարի մուծումից, եթե վարձակալության պայմանագիրը կնքվել է տասը տարի և ավելի ժամկետով:
Գյուղացիական տնտեսություն վարելու համար միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
i
Հոդված 7. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի չափերը |
Հողային բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իրականացնում է հողահանդակների ամրակցում բոլոր բնակավայրերին (այդ թվում նաև լքված գյուղական բնակավայրերին), ելնելով այն սկզբունքից, որ բնակավայրերին ամրակցվող հողահանդակների մեջ հնարավորին չափով ընդգրկվեն այդ բնակավայրերին ավանդաբար պատկանող հողերը և հնարավորության սահմաններում հողեր առանձնացվեն այն գյուղական բնակավայրերին, որոնք արհեստական ճանապարհով միացվել են քաղաքներին կամ վերակազմավորել ավանների:
Բնակավայրերին ամրակցված վարելահողերի և այլ հողահանդակների միջին հաշվով քսան տոկոսը հողային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային (քաղաքային) հանձնաժողովի որոշմամբ թողնվում է որպես պետական պահեստային ֆոնդ և հողային բարեփոխումների սկզբնական փուլում ենթակա չէ սեփականաշնորհման:
Սույն օրենքի 7 հոդվածի տասնմեկերորդ մասում նշված այն անձինք, որոնք ծնողների հետ միասին ստացել են իրենց հողաբաժինները, հետագայում սեփականաշնորհման կարգով տնամերձ ստանալու իրավունք չունեն:
Սեփականաշնորհման կարգով տնամերձ չի հատկացվում նաև այն անձանց, ովքեր 1986թ հունվարի 1-ից հետո օտարել են կամ կօտարեն իրենց տնամերձները:
Որպես տնամերձ հատկացված հողի մի մասի օտարումը (բացառությամբ հայրական տվյալ ընտանիքի առանձին ձևավորված ծխի) թույլատրվում է միայն այն պայմանով, եթե օտարվող և մնացող տնամերձների չափերը պակաս չեն նրանց հատկացման պահին սահմանված չափերից:
/լրաց. 29.07.91 օրենք/
Գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրամադրվող հողամասի չափը որոշվում է ընտանիք (ծուխ)-անդամ (շունչ) հարաբերությամբ, հետևյալ կարգով.
մինչև երեք անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին)-մեկ հողաբաժին,
չորսից վեց անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) - երկու հողաբաժին
յոթ և ավելի անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) - երեք հողաբաժին:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կարող է սահմանել որպես սեփականություն տրամադրվող հողամասի չափի որոշման արտոնություններ:
Երեք անդամից (շնչից) բաղկացած երիտասարդ ընտանիքներին (ծխերին) հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ կարող է հատկացվել տվյալ բնակավայրի համար հաշվարկված երկու հողաբաժին:
Հողամասեր հատկացնելիս նշված կարգը գործում է նաև առկա կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիման վրա գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելիս:
Տնամերձ (օժանդակ) հողամասի չափը հաշվարկվում է հատկացվող հողաբաժնի մեջ:
Քսանմեկ տարին չլրացած այն անձինք, ովքեր ամուսնացած չլինելով կազմել են առանձին ընտանիք (ծուխ), սույն օրենքի ընդունման օրվան նախորդող մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, որպես անդամ (շունչ) հաշվվում են այն ընտանիքների (ծխերի) կազմում, որոնցից բաժանվել են: Ընտանիքի (ծխի) ամուսնացած և հայրական ընտանիքից (ծխից) դեռևս չբաժանված անդամը իր ընտանիքի (ծխի) անդամների (շնչերի) հաշվով իրավունք ունի ստանալու առանձին հողաբաժին: Տվյալ բնակավայրում բնակվող ընտանիքի (ծխի) այն անդամը (անդամները) , որը վերջինն է բաժանվել ընտանիքից (ծխից) կամ վերջինն է կազմել ընտանիք, հողաբաժին է ստանում ծնողների հետ միասին, եթե ծնողների ընտանիքում (ծխում) նրանից բացի ընտանիքի (ծխի) այլ անդամներ չեն բնակվում:
/խմբ.29.07.91 օրենք/
Ընտանիքների (ծխերի) ցուցակի վերջնական կազմումն ու ճշգրտումն իրականացնում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը:
Լեռնային և ծայրամասային գյուղական բնակավայրերի համար ընտանիքների (ծխերի) հաշվարկման կարգում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կարող է սահմանել արտոնություններ:
i
Խոտհարքները գյուղացիական տնտեսություններին որպես սեփականություն տրամադրվում են վարելահողերի հատկացման կարգով, եթե ընտանիքների (ծխերի) ներկայացուցիչների ժողովը ձայների երկու երրորդի մեծամասնությամբ նշված հողահանդակների բաժանումը համարում է տեխնոլոգիապես հնարավոր: Այդ դեպքում խոտհարքների հատկացումը կատարվում է ըստ ընտանիքների (ծխերի), դրանց կադաստրային գնահատականի լրիվ արժեքը հինգ տարիների ընթացքում վճարելու պայմանով: Առանձին բնակավայրերի համար հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կարող է նախատեսել խոտհարքները տնօրինելու այլ կարգ:
Եթե ընտանիքների (ծխերի) ներկայացուցիչների ժողովը որոշում է ընդունում խոտհարքները կոլեկտիվ հիմունքներով տնօրինելու մասին, ապա այդ հողերը մասնակի հատուցման արտոնյալ պայմաններով տրվում են ստեղծվող գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ընդհանուր սեփականությանը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականությունը հանդիսացող հողամասերի առավելագույն չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
(լրացում 31.07.91)
i
Հոդված 8. |
Լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը |
Լուծարվող կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի իրացումը առավելապես կատարվում է դրանց տեխնոլոգիական ամբողջականության պահպանմամբ:
Լուծարվող կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերի (անասնագլխաքանակի, տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական համալիրների և այլն) իրացումը կատարվում է հետևյալ հիմունքներով.
եթե լուծարվող կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովը ձայների երկու երրորդի մեծամասնության գրավոր համաձայնությամբ որոշում է ընդունում դրանք չբաժանելու մասին, ապա ստեղծվում է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն` ցանկացած կազմակերպական ձևով, որի մեջ կարող են աՆդամագրվել ինչպես լուծարվող կոլտնտեսության ծխերը, այնպես էլ տվյալ բնակավայրի մյուս ընտանիքները: Վերջիններիս համար անդամագրական վճարի չափը չպետք է պակաս լինի գյուղացիական կոլեկտիվ տնտեսության հիմնական միջոցների մեջ տնտեսության մեկ անդամի ունեցած բաժնեմասի դրամական գնահատականից: Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կանոնադրություններով կարող են նախատեսվել նաև տնտեսությունների մեջ անդամագրվելու առանձնահատուկ այլ պայմաններ:
Լուծարվող կոլտնտեսությունների համապատասխան հիմնական ֆոնդերը տրամադրվում են ստեղծված գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին:
Նույն կարգով գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ձևավորվում են նաև առկա խորհտնտեսությունների հիման վրա: Իրացվող հիմնական ֆոնդերի դիմաց այս դեպքում կատարվում է վճարում դրանց մնացորդային արժեքի չափով և նախատեսվում են փոխատվությունների և արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում այդ տնտեսություններին:
i
Եթե լուծարվող կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովը որոշում է ընդունում անասնագլխաքանակը բաժանելու մասին, ապա դրա բաժանումը ըստ ընտանիքների (ծխերի) կատարվում է պայմանագրային գնով` երեք տարով սահմանելու հատկացված անասնագլխաքանակին համապատասխան կայուն բնամթերային հարկ: Ընտանիքին (ծխին) տրամադրվող անասնագլխաքանակի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: Անասնագլխաքանակի սեփականաշնորհման դեպքում բնամթերային հարկի տարեկան չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, բայց ոչ ավելի, քան նախորդ հինգ տարիներին տնտեսությունից պետությանը մթերած արտադրանքի միջին տարեկան ծավալից: Անասնագլխաքանակից բաժին ստացած ընտանիքից (ծխից) երկու տարվա ընթացքում գանձվում է համատեղ օգտագործվող անասնապահական շինությունների մնացորդային արժեքի համապատասխան մասը, որը հաշվարկվում է ելնելով շինության արժեքի և անասնագլխաքանակի հարաբերությունից: Անասնապահական շինությունները, տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական համալիրները և մյուս գույքը, եթե որոշում է ընդունվում դրանք բաժանելու մասին, իրացվում են աճուրդային վաճառքի կարգով, առաջին հերթին տվյալ բնակավայրի բնակիչներին կամ նրանց խմբերին: Աճուրդը հայտարարելուց հետո երեք ամսվա ընթացքում հիշյալ միջոցները և մյուս գույքը չիրացվելու դեպքում, դրանք նույն կարգով իրացվում են այլ քաղաքացիներին: Աճուրդը հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում չիրացվելու դեպքում դրանք անհատույց տրամադրվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումը կատարվում է համապատասխան լուծարքային հանձնաժողովների կողմից:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ընդհանուր նշանակության սոցիալ-մշակութային և կոմունալ օբյեկտները իրենց գույքով անհատույց հանձնվում են պատգամավորների համապատասխան խորհրդին:
Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ֆոնդերի և այլ գույքի իրացումից գոյացած միջոցների բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
/խմբ. 29.07.91 օրենք/
Հոդված 9. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների իրավական պահպանությունը |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների իրավունքներն ու օրինական շահերը պահպանվում են օրենքով:
Գյուղացիական տնտեսության գույքը տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է նրա անդամների համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների այն գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել պարտատերերի պահանջներով, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:
ԲԱԺԻՆ 3. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 10. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության պայմանները |
Արգելվում է պետական և այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջամտությունը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների տնտեսական գործունեությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ դրա հետևանքով խախտվում են այլ իրավաբանական անձանց, տնտեսական կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված հիմքերով:
Հոդված 11. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների |
i
սեփականության իրավունքի և գործունեության § 2
սահմանափակումները
i
Հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո առաջին երեք տարիների ընթացքում արգելվում է գյուղացիական եվ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի օտարումը:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին որպես սեփականություն հատկացված բազմամյա տնկարկներով զբաղեցված հողամասերի վրա, բացառությամբ տնամերձ հողամասերի, առաջին հինգ տարիների ընթացքում արգելվում է խաղողի, պտղատու այգիների, ինչպես նաև բազմամյա խոտհարքների վերակառուցումը այլ գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու համար, եթե դա պայմանավորված չէ արտադրական անհրաժեշտությամբ, որը հաստատվում է պատգամավորների շրջանային խորհրդի կողմից` համապատասխան տեղական խորհրդի ներկայացմամբ:
Արգելվում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար հատկացված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը ոչ գյուղատնտեսական նպատակներով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման իրավունքը առաջ է գալիս դրանց մասնակի հատուցման չափը ամբողջությամբ վճարելուց հետո, բայց ոչ ավելի վաղ, քան սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում:
/հինգերորդ մասը հանվել է 06.11.97 օրենք/
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների բնակելի տների շինարարությունը իրականացվում է տնամերձ հողամասերի վրա, գյուղի կառուցապատման հատակագծի սահմաններում, համապատասխան նորմատիվներով:
Նորակազմ ընտանիքներին տնամերձ հողամաս հատկացվում է համապատասխան բնակավայրերին անմիջականորեն հարող պահեստի հողերից:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի վրա գյուղացիական բնույթի արտադրական շինություններ կարող են կառուցվել միայն պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհրդի թույլտվությամբ:
i
Այն բնակավայրերի ցանկը, որտեղ գյուղատնտեսական բնույթի արտադրական շինությունների կառուցումը թույլատրվում է միայն տնամերձ հողամասերի վրա, սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
/խմբ. 07.01.94 օրենք/
Հոդված 12.Գյուղատնտեսական |
արտադրանքի իրացումը |
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները արտադրած մթերքներն իրացնում են ինքնուրույն` շուկաներում, պետական, կոոպերատիվ, բաժնետիրական և մյուս միջնորդ-առևտրական կազմակերպությունների, ապրանքային բորսաների միջոցով` պայմանագրային հիմունքներով: Պետական պատվերների կատարումն իրականացվում է նախօրոք հաստատագրված գներով:
Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը հանրապետություն և արտահանումը հանրապետությունից դուրս իրականացվում է Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
Հոդված 13. |
Նյութատեխնիկական մատակարարումը և ծառայությունների մատուցումը |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ծառայությունների մատուցումը ոչ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից իրականացվում է շուկայական (պայմանագրային) գներով:
Պետական կազմակերպությունների համակարգի միջոցով գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների նյութատեխնիկական մատակարարումն ու ծառայությունների մատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող հաստատագրված գներով:
Պետական պատվերներ կատարող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվում են նյութատեխնիկական մատակարարման արտոնություններ:
Հոդված 14. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների |
i
եկամտահարկը § 18.10.45.10.00
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից առաջին երկու տարիների ընթացքում եկամտահարկ չի գանձվում:
Երրորդ տարվանից սկսած գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների եկամտահարկի չափը որոշվում է նորմատիվային կարգով, այն կիրառելով տնտեսության փաստացի զուտ եկամտի նկատմամբ այն հաշվով, որպեսզի վերջինս պակաս չլինի տվյալ տնտեսության հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված զուտ եկամտից:
Լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվում են եկամտահարկի գանձման արտոնություններ:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները մասնակի հատուցման չափի կամ եկամտահարկի մի մասը կարող են մուծել բնամթերքով` նախապես հաստատագրված գներով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
i
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացիներից գանձվող եկամտահարկի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:
Հոդված 15. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների բանկային և ապահովագրական սպասարկումը |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կողմից:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները պարտավոր են որևէ բանկում բացել հաշիվ` դրամական, վարկային, առևտրական գործառնությունների, դրամական միջոցների պահպանման ու տնօրինման համար:
Բոլոր տեսակի բանկերի հետ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարաբերությունները կարգավորվում են բանկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց գույքը և առկա ու սպասվելիք բերքը ապահովագրում են կամավոր հիմունքներով:
/30.03.92 օրենք/
Հոդված 16.Գյուղացիական |
և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվետվությունը և դրանց գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է հարկային քաղաքականության միջոցով, իսկ հողօգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարում են տնտեսություններում կատարվող ծախսերի գրանցման և եկամուտների ձևավորման ու օգտագործման վերաբերյալ տեղեկագրեր:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց տարեկան գործունեության արդյունքների մասին ներկայացնում են հայտարարություն (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
Հոդված 17. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամները և դրանցում աշխատանքային պայմանագրով աշխատողները ենթակա են սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց անդամների և տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատողների համար սահմանված կարգով մուծումներ են կատարում սոցիալական ապահովագրության պետական ֆոնդ:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական պատասխանատվություն են կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրենց անդամներին և տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատողներին պատճառված հաշմության կամ նրանց առողջությանը հասցված այլ վնասի համար:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական և մշակութային սպասարկումը ապահովվում է այդ տնտեսությունների սեփական միջոցների և սպառման հանրային ֆոնդերի միջոցների հաշվին:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների և դրանցում աշխատանքային պայմանագրով աշխատողների աշխատած ժամանակը մտցվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կենսաթոշակ ստացող անդամների կենսաթոշակը պահպանվում է լրիվ չափով:
Հոդված 18. |
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության դադարումը |
Գյուղացիական տնտեսության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հիմքերով տվյալ տնտեսության հողի սեփականության իրավունքը դադարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ չի մնում տնտեսության գործունեությունը շարունակելու ցանկություն ունեցող անդամ:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության գործունեությունը դադարում է նրա կանոնադրությամբ որոշված կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման, ինչպես նաև այդ տնտեսությունների գործունեությունը դադարելուց հետո մնացած գույքի բաժանման վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով: