Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

040.0808.210709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2009 թվականի N 808-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Ձև N 3

 

______ _______________ թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Կազմակերպության անվանումը _________________________________________

Տնօրենի անունը, ազգանունը _______________________ _________________

(ստորագրությունը)

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

Շինության տիպը` տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը _______________________________

Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`

 

.____________________________________________________________.

|Անվանումը                   |Քանակը|Յուրաքանչյուրի|Տարածքի  |

|                            |      |մակերեսը      |նկատմամբ |

|                            |      |(քառ. մետր)   |իրավունքի|

|                            |      |              |տեսակը   |

|____________________________|______|______________|_________|

|Լսարան                      |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Լաբորատորիա                 |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Վիվարիում                   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Կլինիկական ամբիոն (բազա)    |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Վիվարիում                   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Կլինիկական ամբիոն (բազա)    |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Առարկայական կաբինետ         |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Արհեստանոց                  |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|ուսումնաարտադրական բազա     |

|(որակավորման շրջանակային    |

|նկարագրով նախատեսված լինելու|

|դեպքում)                    |

|____________________________|______|______________|_________|

|Սպորտդահլիճ (մարզադահլիճ)   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Գրադարան-ընթերցասրահ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Համակարգչային սենյակ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Օժանդակ (բակ, մարզահրապարակ,|      |              |         |

|պահեստային մակերես և  այլն) |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Այլ նշանակության            |      |              |         |

.____________________________________________________________.

 

Կից ներկայացվում են`

1) լաբորատորիաների, արհեստանոցների գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.

2) մարզագույքի ցուցակը:

 

(3-րդ ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն որոշում)

Ձև N 4

 

______ _______________ թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ

 

Կազմակերպության անվանումը _________________________________________

 

Գործունեության տեսակը _____________________________________________

 

    Տնօրեն ___________________________       ______________________

              (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

Գրքերի ընդհանուր թիվը _____________, որից` դասագրքեր _______________,

 

ծրագրային գեղարվեստական ___________, ուսումնամեթոդական _____________,

 

ուսումնաօժանդակ _______________, էլեկտրոնային-տեղեկատվական _________,

 

քարտեզ _____________________________________________________________,

 

այլ ___________________:

 

(13-րդ հավելվածի 1-4 ձևերը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 24.03.11 թիվ 536-Ն որոշումներ)

(13-րդ հավելվածը փոփ. 17.12.2020 թիվ 2089-Ն որոշում)

 

Հավելված N 13.1

i

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

N 0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ

 

______________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

______________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

 

______________________________________________________________

                   (գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու

 

մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` միջին մասնագիտական

հիմնական կրթական ծրագիր

 

____________________________

                    (լիցենզիայի գործողության ժամկետը)

 

Նախարար

                ____________________       _____________________

                 (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                   ___ _________ ___ թ.

 

Սերիա 000 N 000000

 

(13.1-ին հավելվածը լրաց. 24.07.2025 թիվ 1017-Ն որոշում)

 

Հավելված N 13.2

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

i

3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:

(3-րդ կետը փոփ. 14.11.2025 թիվ 1602-Ն որոշում)

4. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

5. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

i

6. Լիցենզավորված անձինք կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից` տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

(6-րդ կետը փոփ. 14.11.2025 թիվ 1602-Ն որոշում)

7. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:

8. Օրենսդրությամբ սահմանված և փորձարարական կարգով ներդրված մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիրը ենթակա է լիցենզավորման` նախարարության կողմից սահմանված կարգով ծրագրի փորձարկման առաջին շրջափուլի ավարտից հետո:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, որակավորման (ուղղվածության) ծրագրի անվանումը, կազմակերպման ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վերաբերյալ, որում նշվում է մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան կամ մոդուլը, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).

4) տեղեկանք մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.

7) մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի ուսումնական պլանը, առարկայական և մոդուլային ծրագրերի ցանկը:

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:

12. Մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու, ինչպես նաև ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:

13. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են`

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով`

ա. հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,

բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում` գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր բազայի ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, ուսումնաարտադրական բազայի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման, իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաստատող փաստաթղթերի առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, ուսումնաարտադրական բազայի, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների և անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունը.

գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,

դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում` գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության`

ա. ըստ կազմակերպման ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին,

բ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում` նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.

6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով` համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

i

16. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով` վերջինիս:

(16-րդ կետը փոփ. 14.11.2025 թիվ 1602-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

_________________________________________ ին

_________________________________________ ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական գրանցման համարը)

________________________________________________________

                                    (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

                                                էլեկտրոնային փոստը (e-mail)

                   ________________________________________________________

                              (գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

                                                էլեկտրոնային փոստը (e-mail)

 

ՀԱՅՏ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

._____________________________________________________________________.

|NN |Դա- |Որակա-|Կրթու-|Սովորողների|Ուսուց|Ուսուց|Ուսուց-|Ավար- |Լիցեն|

|ը/կ|սիչը|վորման|թյան  |նախատեսվող |ման   |ման   |ման    |տական |զիայի|

|   |    |(ուղղ-|ձևը   |սահմանային |լեզուն|տևո-  |ավարտին|փաստա-|գործո|

|   |    |վածու-|      |թիվն ըստ   |      |ղու-  |տրվող  |թուղթը|ղու- |

|   |    |թյան) |      |կուրսերի   |      |թյունը|որակա- |      |թյան |

|   |    |ծրագի-|      |___________|      |      |վորումը|      |ժամ- |

|   |    |րը    |      | 1| 2|3|4|5|      |      |       |      |կետը |

|___|____|______|______|__|__|_|_|_|______|______|_______|______|_____|

|___|____|______|______|__|__|_|_|_|______|______|_______|______|_____|

|___|____|______|______|__|__|_|_|_|______|______|_______|______|_____|

._____________________________________________________________________.

 

Կ.Տ.

 

____ __________ _____թ. Դիմող` _________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

_____ ________________ թ.

 

________________________________________________________

         (կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման

                         վայրը, հեռախոսահամարը)

 

Կ.Տ.

 

    Տնօրեն (ռեկտոր) _______________________      _________________

                      (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անունը,  |Կրթությունը,|Որակա|Պաշտոնը,  |Աշխատանքը |Ստաժը     |Տա-|

|ը/կ|ազգանունը|այն բուհի   |վորու|դասավանդած|(հիմնական,|(վարչական)|րա-|

|   |         |անվանումը,  |մը   |առարկան   |համատեղու-|մանկավար- |կար|

|   |         |որն         |     |կամ       |թյամբ),   |ժական     |գը |

|   |         |ավարտել է   |     |մոդուլը   |աշխատանքա-|          |   |

|   |         |            |     |          |յին պայմա-|          |   |

|   |         |            |     |          |նագրի     |          |   |

|   |         |            |     |          |համարը,   |          |   |

|   |         |            |     |          |կնքման    |          |   |

|   |         |            |     |          |տարեթիվը  |          |   |

|   |         |            |     |          |և  գործո- |          |   |

|   |         |            |     |          |ղության   |          |   |

|   |         |            |     |          |ժամկետը:  |          |   |

|   |         |            |     |          |Սոցիալական|          |   |

|   |         |            |     |          |քարտի կամ |          |   |

|   |         |            |     |          |նույնակա- |          |   |

|   |         |            |     |          |նացման    |          |   |

|   |         |            |     |          |քարտի     |          |   |

|   |         |            |     |          |համարը    |          |   |

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

|___|_________|____________|_____|__________|__________|__________|___|

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

_____ ________________ թ.

 

Կ.Տ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Կազմակերպության անվանումը __________________________________

 

Տնօրենի անունը, ազգանունը ____________________________________

(ստորագրությունը)

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________

 

Շինության տիպը` տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

 

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը ______________________

 

Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`

 

.____________________________________________________________.

|Անվանումը                   |Քանակը|Յուրաքանչյուրի|Տարածքի  |

|                            |      |մակերեսը      |նկատմամբ |

|                            |      |(քառ. մետր)   |իրավունքի|

|                            |      |              |տեսակը   |

|____________________________|______|______________|_________|

|Դասասենյակ                  |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Լաբորատորիա                 |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Վիվարիում (որակավորման      |      |              |         |

|շրջանակային նկարագրով       |      |              |         |

|նախատեսված լինելու դեպքում) |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Կլինիկական ամբիոն (բազա)    |      |              |         |

|(որակավորման շրջանակային    |      |              |         |

|նկարագրով նախատեսված լինելու|      |              |         |

|դեպքում)                    |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Ուսումնաարտադրական բազա     |      |              |         |

|(որակավորման շրջանակային    |      |              |         |

|նկարագրով նախատեսված լինելու|      |              |         |

|դեպքում)                    |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Առարկայական կաբինետ         |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Արհեստանոց                  |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Սպորտդահլիճ (մարզադահլիճ)   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Գրադարան-ընթերցասրահ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Համակարգչային սենյակ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Օժանդակ (բակ, պահեստային    |      |              |         |

|մակերես և  այլն)            |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Այլ նշանակության            |      |              |         |

.____________________________________________________________.

 

Կից ներկայացվում են`

1) լաբորատորիաների, ուսումնաարտադրական բազաների, արհեստանոցների, գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.

2) մարզագույքի ցուցակը:

 

Ձև N 4

 

_____ ________________ թ.

 

Կ.Տ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ

 

Կազմակերպության անվանումը ______________________________

 

    Տնօրեն      _____________________      _____________________

                 (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

Գրքերի ընդհանուր թիվը ____________, որից` դասագրքեր _______________,

ծրագրային գեղարվեստական __________, ուսումնամեթոդական _____________,

ուսումնաօժանդակ ___________, էլեկտրոնային-տեղեկատվական ____________,

քարտեզ __________________________________________________________,

այլ _____________________:

 

(13.2-րդ հավելվածը լրաց. 24.07.2025 թիվ 1017-Ն որոշում)

 

Հավելված N 13.3

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ` ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N 0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ

 

______________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

______________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

 

______________________________________________________________

                   (գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու

 

մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` մասնագետի որակավորման

ծրագիր (ուղղվածություն)

 

____________________________

                                          (լիցենզիայի գործողության ժամկետը)

 

Նախարար

                ____________________       _____________________

                 (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                   ___ _________ ___ թ.

 

Սերիա 000 N 000000

 

(13.3-րդ հավելվածը լրաց. 24.07.2025 թիվ 1017-Ն որոշում)

 

Հավելված N 14

i

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(14-րդ հավելվածն ուժը կորցրել է 24.07.2025 թիվ 1017-Ն որոշում)

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

(15-րդ հավելվածն ուժը կորցրել է 30.08.12 թիվ 1107-Ն որոշում)

(15-րդ հավելվածը փոփ. 27.05.10 թիվ 646-Ն, 24.03.11 թիվ 536-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 02.06.11 թիվ 741-Ն» 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ

(16-րդ հավելվածն ուժը կորցրել է 30.08.12 թիվ 1107-Ն որոշում)

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս (մերժում) կամ դրա գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

i

3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա: Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:

(3-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն, 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/,

14.11.2025 թիվ 1602-Ն որոշումներ)

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը, ուսումնական հաստատության հայտի հիման վրա, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

6. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է նախարարը:

(6-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)

i

7. Լիցենզավորված անձինք կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից` տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

(7-րդ կետը փոփ. 14.11.2025 թիվ 1602-Ն որոշում)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Լիցենզիա ստանալու համար հայտատուն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, շնորհվող որակավորումը, Որակավորումների ազգային շրջանակում (այսուհետ` ՈԱՇ) համապատասխան մակարդակը, սովորողների նախատեսվող սահմանային թիվ` ըստ կուրսերի (հայտատուի կողմից սովորողների նախատեսվող սահմանային թիվը` ըստ կուրսերի, հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որում նշվում են պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունները, ազգանունները, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական)` համաձայն N 2 ձևի.

4) տեղեկանք բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների (այդ թվում` լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ) մասին` համաձայն N 3 ձևի.

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) մասին` համաձայն N 4 ձևի.

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին.

7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը, կրթական ծրագրի վերջնարդյունքները և դրանց համապատասխանությունը ՈԱՇ-ի վերջնարդյունքներին.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին (այդ թվում` նախապատրաստական բաժինների, դեկանատների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության մասին):

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)

(8-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն, 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/,

26.01.2023 թիվ 81-Ն որոշումներ)

8.1. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 8-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:

(8.1-ին կետը լրաց. 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)

8.2. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:

(8.2-րդ կետը լրաց. 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)

8.3. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:

(8.3-րդ կետը լրաց. 09.11.2023 թիվ 1944-Ն որոշում)

9. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են`

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 60 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում (կամ), բնագավառին հատուկ պետական կոչումներ (կամ), պարգևներ (կամ), գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,

գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, ովքեր ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր.

դ. օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի պահանջները.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և այլ կապի միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.

գ. բժշկական մասնագիտությունների գծով`

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող տարածքներում), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ` դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից` յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ` 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,

բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,

ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության`

ա. ըստ կրթության ձևի` կրթական ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ՈԱՇ-ի համապատասխան մակարդակի բնութագրերին (ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերին).

բ. անձնական գործի, ընդունելության քննություններին առնչվող և շրջանավարտների ավարտական փաստաթղթերը, կրեդիտային համակարգի, քննությունների անցկացման կարգի, սովորողների, ընդունելության, շարժունության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն, 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն, 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի պահանջներին.

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում` նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում` նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: ՈՒսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.

6) ուսումնաարտադրական կամ կլինիկական պրակտիկայի բազայի մասով` բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների թվի նշմամբ) առկայությունը:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)

(10-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն, 22.09.2022 թիվ 1480-Ն / որոշումն ունի անցումային դրույթ/,

26.01.2023 թիվ 81-Ն որոշումներ)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

11. Կրթական ծրագրով գործունեության իրականացման լիցենզիայի պահանջների խախտման համար նախազգուշացումը, տուգանքը, լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

i

12. Լիցենզավորված անձն օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով` վերջինիս:

(12-րդ կետը փոփ. 14.11.2025 թիվ 1602-Ն որոշում)

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2009
N 808-Ն
Որոշում