Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-40-Ո-105

2018թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը, 94-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Սահմանել անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքերը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. սեպտեմբերի 27

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասով և 94-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված` հրապարակման ենթակա և անձնական կյանքի, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական, ինչպես նաև երեխայի անձնական տվյալներ (այսուհետ միասին` Անձնական տվյալներ) պարունակող դատական ակտերը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումները (այսուհետ միասին` Դատական ակտեր) դատական իշխանության պաշտոնական` www.court.am կայքում հրապարակվում են ապանձնավորված` սույն կարգին համապատասխան:

2. Հրապարակման ենթակա այն Դատական ակտերը, որոնք չեն պարունակում օրենսդրությամբ սահմանված ապանձնավորման ենթակա Անձնական տվյալներ կամ պարունակում են հանրամատչելի անձնական տվյալներ, բացառությամբ սույն որոշմամբ սահմանված տվյալների, ենթակա չեն ապանձնավորման:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների շրջանակում սույն կարգին համապատասխան ապանձնավորվում են ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ Անձնական տվյալները`

1) անձնագրի, նույնականացման քարտի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաև անձի վերաբերյալ առևտրային, հարկային, բանկային, ապահովագրական, ծառայողական, կրոնական, կուսակցական, էթնիկ, ռասսայական, կրթական և բժշկական տվյալներ պարունակող փաստաթղթի համարը և սերիան,

2) հաշվառման և/կամ բնակության վայրի հասցեները,

3) հեռախոսի, ֆաքսի և էլեկտրոնային փոստի համարները և հասցեները,

4) բանկային, ապահովագրական և այլ հաշվեհամարները,

5) անշարժ գույքի գտնվելու հասցեն, կադաստրային ծածկագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և սերիան,

6) ավտոմեքենայի համարանիշը, տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման (հաշվառման) վկայականի (վկայագրի) համարը և սերիան,

7) քրեական գործերով` տուժողի, վկայի և ընթերակայի անունը, ազգանունը, հայրանունը,

8) քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով` վկայի անունը, ազգանունը, հայրանունը:

4. Հրապարակման ենթակա դատական ակտում դատավարության մասնակցի` Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա կարող են ապանձնավորվել նաև օրենսդրությամբ սահմանված` ֆիզիկական անձանց վերաբերյալ Անձնական տվյալ հանդիսացող այլ տեղեկություններ: Ապանձնավորման կամ դատական գործի հասանելիության հետ կապված` դատավարության մասնակիցների, ինչպես նաև համապատասխան դատարաններից ստացված դիմումների քննարկումը և դատական գործի վիճակագրական էլեկտրոնային քարտի հասանելիության սահմանափակումն իրականացվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ:

(4-րդ կետը փոփ. 12.08.2021 ԲԴԽ-59-Ո-150 որոշում)

5. «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրն ավտոմատ կերպով դատական ակտի տեքստում նույնականացնում և ապանձնավորում է սույն կարգում նշված ապանձնավորման ենթակա Անձնական տվյալները` պահպանելով ապանձնավորման գործընթացին ձեռքով միջամտելու հնարավորությունը: Նշված ծրագրի միջոցով ապահովվում է նաև ավտոմատացված եղանակով դատական իշխանության պաշտոնական կայքում ապանձնավորված կերպով դատական գործի և դրա ընթացքի հրապարակումը:

6. «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը պետք է ունենա համապատասխան ծրագրային հնարավորություններ` Անձնական տվյալներ պարունակող և ապանձնավորված դատական ակտերը սկզբնական` առանց ապանձնավորման տեսքով ցույց տալու համար:

7. Անձնական տվյալներ պարունակող և ապանձնավորված` դատական ակտերին սկզբնական` առանց ապանձնավորման տեսքով ծանոթանալու իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամները, գործը քննող դատավորները, Դատական դեպարտամենտի ղեկավարը և նրա որոշմամբ` Դատական դեպարտամենտի այն ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները, որոնց գործառույթների պատշաճ իրականացումը պահանջում է դատական ակտերի տեքստերին ծանոթանալու անհրաժեշտություն:

8. Անձնական տվյալներ պարունակող և ապանձնավորված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներին սկզբնական` առանց ապանձնավորման տեսքով ծանոթանալու իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Դատական դեպարտամենտի ղեկավարը և նրա որոշմամբ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային այն ստորաբաժանումների ղեկավարները, որոնց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների տեքստերին ծանոթանալու անհրաժեշտություն:

9. «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը պետք է ունենա համապատասխան ծրագրային հնարավորություններ` սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված անձանց կողմից Դատական ակտերին սկզբնական` առանց ապանձնավորման տեսքով ծանոթանալիս ֆիքսելու և գրանցելու ծանոթացման յուրաքանչյուր դեպք և միաժամանակ բացառելու այլ անձանց կողմից Դատական ակտերին սկզբնական` առանց ապանձնավորման տեսքով ծանոթանալը:

10. Անձնական տվյալներ պարունակող և ապանձնավորման ենթակա դատական ակտում, ինչպես նաև դատական գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակվող տեղեկություններում ապանձնավորումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) Սույն կարգի 3-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետերում նշված տվյալները ենթակա են փակման: Անձնական տվյալները նշվում են սև գույնի քառակուսիներով: Ընդ որում, նշված քառակուսիների վրա հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ տեղեկատվությունը Անձնական տվյալ է հանդիսանում:

2) Սույն կարգի 3-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տվյալները ենթակա են փոխարինման: Անձնական տվյալի յուրաքանչյուր բառային միավոր փոխարինվում է հայերեն մեծատառով` տառի պատահական ընտրության սկզբունքով:

11. Անձնական տվյալներ պարունակող դատական ակտի ապանձնավորում իրականացրած դատավորին կցվող դատական ծառայողը պատասխանատու է Անձնական տվյալներ պարունակող դատական ակտի ապանձնավորման լրիվության և ճշտության համար:

12. Դատական ակտում առկա Անձնական տվյալների ապանձնավորման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ ակտն ընդունող դատավորը:

13. Դատական ակտում առկա Անձնական տվյալների ապանձնավորում իրականացրած դատավորին կցվող դատական ծառայողը դատական ակտի ապանձնավորված վերջնական տեքստը ներկայացնում է դատավորին:

14. Դատավորի կողմից դատական ակտում թերություններ հայտնաբերելու դեպքում այն վերադարձվում է և իրականացվում Անձնական տվյալների լրացուցիչ ապանձնավորում` խմբագրման միջոցով, իսկ թերությունների բացակայության դեպքում դատավորի ցուցումի հիման վրա դատական ակտի բովանդակությունը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված` Դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգին համապատասխան մուտքագրվում է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր:

15. Հրապարակման ենթակա դատական ակտերի ապանձնավորումն ու հրապարակումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված` հրապարակման ժամկետների պահպանմամբ:

16. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունումից հետո, այն փոխանցվում է Դատական դեպարտամենտի` դատական իշխանության պաշտոնական կայքում տեղեկություններ տեղադրող իրավասու ստորաբաժանման ղեկավարին` ձեռքով Անձնական տվյալների ապանձնավորում իրականացնելն ապահովելու նպատակով:

17. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման տեքստում սույն կարգի 3-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետերում նշված տվյալները ենթակա են փակման` Անձնական տվյալները նշվում են սև գույնի քառակուսիներով: Ընդ որում, նշված քառակուսիների վրա հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ տեղեկատվությունն Անձնական տվյալ է հանդիսանում:

18. Բարձրագույն դատական խորհրդի որոշման Անձնական տվյալների ապանձնավորված տեքստը ներկայացվում է Բարձրագույն դատական խորհրդին` համաձայնեցման նպատակով և վերջինիս արձանագրային որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի որոշման ապանձնավորված վերջնական տեքստը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

19. Դատական դեպարտամենտի իրավասու ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ առկա Անձնական տվյալների ապանձնավորման լրիվության և ճշտության համար:

20. Բարձրագույն դատական խորհրդի որոշման ապանձնավորման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018թ. սեպտեմբերի 27-ի

թիվ ԲԴԽ-40-Ո-105 որոշման

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերից բացի, հրապարակման ենթակա դատական ակտերի ապանձնավորումն իրականացվում է նաև այն դեպքերում, երբ դրանք պարունակում են հետևյալ անձնական տվյալները.

1) օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և հանրային ծառայության վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են թույլ տալ նույնականացնելու վերը նշված ծառայություն իրականացնող զինծառայողին կամ հանրային ծառայողին:

2) ֆիզիկական անձին պատկանող գույքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են թույլ տալ նույնականացնելու տվյալ ֆիզիկական անձին:

2. Դատական ակտերում վերը նշված անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգին համապատասխան:

3. Դատական ակտում առկա բոլոր անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով` ձեռքով ապանձնավորելու (տվյալները փակելու կամ փոխարինելու) եղանակով` մինչև ապանձնավորման ծրագրային միասնական համակարգի ներդրումը, որից հետո ապանձնավորումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 9 հոկտեմբերի 2018 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.09.2018
N ԲԴԽ-40-Ո-105
Որոշում