Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱ ...

 

 

040.0474.020511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 474-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) 189 980 585 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.

2) 804 031 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Վայոց ձորի մարզի Վայք, Շիրակի մարզի Ախուրյան, Լոռու մարզի Շահումյան համայնքներին և Թալին քաղաքի «Համայնքների զարգացում» հասարակական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) 464 926 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանը` համաձայն N 3 հավելվածի.

4) 749 860 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով համակարգչի լրակազմն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

5) 22 095 000 դրամ արժողությամբ գույքը` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.11 թիվ 1343-Ա որոշում)

2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 1725 162 187 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 4 հավելվածի:

3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 125 459 433 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Քաղցրաշեն-Նարեկ միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը:

4. Թույլատրել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 50 695 034 դրամն օգտագործել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական և նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 5 հավելվածի:

i

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

(5-րդ կետը փոփ. 22.09.11 թիվ 1343-Ա որոշում)

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:

i

7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումը` իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1214-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Արարատի մարզի Բերդիկ համայնքում հորատված խորքային հորը` 31700784 դրամ արժեքով` համայնքին

Արարատի մարզի Արտաշատ համայնքում հորատված խորքային հորը` 31462754 դրամ արժեքով` համայնքին

Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում հորատված արտեզյան հորը` 22576628 դրամ արժեքով` համայնքին

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում հորատված 2 խորքային հորը` 60090487 դրամ արժեքով` համայնքին

Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հորատված խորքային հորը` 44149929 դրամ արժեքով` համայնքին

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ «ՍԵՄԱՆՏ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________

|N/N|Գույքի անվանումը     |ՀՀ Վայոց ձորի մարզի|Շիրակի մարզի       |

|ը/կ|                     |Վայք համայնք       |Ախուրյան համայնք   |

|   |                     |                   |                   |

|   |                     |___________________|___________________|

|   |                     |քա-| արժեքը |հաշվե-|քա-| արժեքը |հաշվե-|

|   |                     |նա-|        |կշռա- |նա-|        |կշռա- |

|   |                     |կը-|        |յին   |կը-|        |յին   |

|   |                     |   |        |արժեքը|   |        |արժեքը|

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 1 |         2           | 3 |   4    |   5  | 6 |   7    |   8  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 1.|Գրասեղան             |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 2.|Բազկաթոռ             |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 3.|Աթոռ                 |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 4.|Գրապահարան           |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 5.|Բազկաթոռ             |   |        |      | 1 | 67 775 |   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 6.|Պահարան ֆայլի        |   |        |      | 1 | 100 342|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 7.|Կախիչ                |   |        |      | 1 | 17 559 |   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 8.|Դիմադիր սեղանի       |   |        |      | 1 | 50 171 |   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

| 9.|Գրատախտակ            |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|10.|Գրասեղան             | 1 | 96 015 |  0   |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|11.|Աթոռ                 | 1 | 25 416 |  0   | 13| 330 408|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|12.|Պահարան              | 1 | 55 188 |  0   |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|13.|Գրասեղան             |   |        |      | 4 | 384 060|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|14.|Գրասեղան             |   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|15.|Լազերային տպող սարք  |   |        |      | 1 | 63 000 |   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|16.|Պատճենահանող սարք    |   |        |      | 1 | 158 403|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|17.|Տաքացուցիչ           |   |        |      | 2 | 73 400 |   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|18.|Մոնիտոր              |   |        |      | 1 | 376 100|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|19.|Պրոցեսոր             |   |        |      | 1 | 376 100|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|20.|Հոսանքի կուտակիչ     |   |        |      | 1 | 148 235|   0  |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|21.|Լուսանկարչական ապարատ|   |        |      |   |        |      |

|___|_____________________|___|________|______|___|________|______|

|   |Ընդամենը             |   | 176619 |      |   | 2145553|      |

.__________________________________________________________________

 

.____  ________________________________________.

|N/N|  |Լոռու մարզի        | Արագածոտնի մարզի  |

|ը/կ|  |Շահումյան համայնք  |«ՍԵՄԱՆՏ» սոցիալ-   |

|   |  |                   |կրթական ՀԿ         |

|   |  |___________________|___________________|

|   |  |քա-| արժեքը |հաշվե-|քա-| արժեքը |հաշվե-|

|   |  |նա-|        |կշռա- |նա-|        |կշռա- |

|   |  |կը-|        |յին   |կը-|        |յին   |

|   |  |   |        |արժեքը|   |        |արժեքը|

|___|  |___|________|______|___|________|______|

| 1 |  | 9 |   10   |  11  | 12|    13  |  14  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 1.|  |   |        |      | 2 | 101 662|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 2.|  | 2 | 135 550|   0  | 2 | 240 000|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 3.|  |   |        |      | 8 | 203 328|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 4.|  | 2 | 110 376|   0  | 4 | 220 752|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 5.|  |   |        |      |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

| 6.|  |   |        |      | 1 | 100 342|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 7.|  |   |        |      | 1 | 17 559 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 8.|  |   |        |      | 1 | 50 171 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

| 9.|  |   |        |      | 1 | 12 543 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|10.|  | 1 | 131 040|   0  |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

|11.|  | 12| 304 992|   0  |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

|12.|  |   |        |      |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

|13.|  |   |        |      |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

|14.|  | 4 | 384 060|   0  |   |        |      |

|___|  |___|________|______|___|________|______|

|15.|  | 1 | 158 403|   0  | 1 | 63 000 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|16.|  |   |        |      | 1 | 158 403|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|17.|  | 2 | 73 400 |   0  | 2 | 73 400 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|18.|  | 1 | 376 100|   0  | 1 | 376 100|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|19.|  | 1 | 376 100|   0  | 1 | 376 100|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|20.|  | 1 | 148 235|   0  | 1 | 148 235|   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|21.|  |   |        |      | 1 | 28 800 |   0  |

|___|  |___|________|______|___|________|______|

|   |  |   | 2198256|      |   | 2170395|      |

.____  ________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 22.09.11 թիվ 1343-Ա, 26.01.12 թիվ 60-Ա որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________

|N/N|Գույքի անվանումը     |«ՀՀ Տավուշի         |»ՀՀ Սյունիքի         |

|ը/կ|                     |մարզպետարանի        |մարզպետարանի         |

|   |                     |աշխատակազմ» պետական |աշխատակազմ» պետական  |

|   |                     |կառավարչական հիմնարկ|կառավարչական հիմնարկ |

|   |                     |____________________|_____________________|

|   |                     |քա-| արժեքը |հաշվե- |քա-| արժեքը  |հաշվե- |

|   |                     |նա-|        |կշռային|նա-|         |կշռային|

|   |                     |կը-|        |արժեքը |կը-|         |արժեքը |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 1 |         2           | 3 |   4    |   5   | 6 |   7     |   8   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 1.|Գրասեղան             |   |        |       | 3 | 288 045 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 2.|Աթոռ                 | 10| 254 160|   0   | 6 | 152 496 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 3.|Բազկաթոռ             | 2 | 90 300 |   0   | 2 | 135 550 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 4.|Գրապահարան           | 1 | 55 188 |   0   | 1 | 100 342 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 5.|Գրասեղան             |   |        |       |   |         |       |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 6.|Գրասեղան             | 3 | 152 493|   0   |   |         |       |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 7.|Լազերային տպող սարք  | 1 | 134 210|   0   | 1 | 158 403 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 8.|Տաքացուցիչ           |   |        |       | 2 | 73 400  |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

| 9.|Մոնիտոր              |   |        |       | 1 | 376 100 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

|10.|Պրոցեսոր             |   |        |       | 1 | 376 100 |   0   |

|___|_____________________|___|________|_______|___|_________|_______|

|   |Ընդամենը             |   | 686 351|       |   |1 660 436|       |

._____________________________________________________________________

 

.____  ______________________.

|N/N|  |Ազգային վիճակագրական |

|ը/կ|  |ծառայության          |

|   |  |Գեղարքունիքի մարզային|

|   |  |գործակալություն      |

|   |  |_____________________|

|   |  |քա-| արժեքը |հաշվե-  |

|   |  |նա-|        |կշռային |

|   |  |կը-|        |արժեքը  |

|___|  |___|________|________|

| 1 |  | 9 |   10   |   11   |

|___|  |___|________|________|

| 1.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

| 2.|  | 4 | 101 664|    0   |

|___|  |___|________|________|

| 3.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

| 4.|  | 1 | 100342 |        |

|___|  |___|________|________|

| 5.|  | 2 | 192 030|    0   |

|___|  |___|________|________|

| 6.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

| 7.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

| 8.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

| 9.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

|10.|  |   |        |        |

|___|  |___|________|________|

|   |  |   | 394 036|        |

.____  ______________________.

(3-րդ հավելվածը փոփ. 22.09.11 թիվ 1343-Ա որոշում)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վերականգնված ջրատարը` 137943118 դրամ արժեքով

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 190208799 դրամ արժեքով

Արարատի մարզի Նարեկ համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 45660793 դրամ արժեքով

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի վերականգնված ջրատարը` 51991160 դրամ արժեքով

Արարատի մարզի Սիսավան համայնքի վերականգնված ջրատարը` 42427981 դրամ արժեքով

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի վերականգնված ջրատարը` 66960181 դրամ արժեքով

Կոտայքի մարզի Արզական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 67870702 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Աղիտու համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը` 52957072 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի վերականգնված ջրատարը` 9640859 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի վերականգնված ջրատարը` 9872838 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վերականգնված ջրատարը` 4451912 դրամ արժեքով

Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վերականգնված ջրատարը` 36054077 դրամ արժեքով

Լոռու մարզի Դսեղ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 81039492 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 169003192 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Արտաբույք համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 48980990 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 62528102 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 57814948 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5642648 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Սերս համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5302490 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վերականգնված ջրատարը` 1837446 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ջրատարը` 2783376 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի վերականգնված ջրատարը` 5390741 դրամ արժեքով

Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում Դեբետ գետի հունի ամրացումը` 19113984 դրամ արժեքով

(4-րդ հավելվածը փոփ. 26.01.12 թիվ 60-Ա որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԵՎ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հիմնարկի և  պայմանագրի անվանումը                   |Կրեդիտորական |

|ը/կ|                                                   |պարտքը (դրամ)|

|___|___________________________________________________|_____________|

| 1 |                     2                             |      3      |

|___|___________________________________________________|_____________|

|1. |«Արևշատ  Ա» ՍՊԸ                                    |      134 280|

|   |Ավշար գյուղի ջրամատակարարում                       |             |

|___|___________________________________________________|_____________|

|2. |«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ                           |      328 680|

|   |ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի ոռոգման     |             |

|   |ինքնահոս ջրագծի տակ գտնվող ներտնտեսային ոռոգման    |             |

|   |համակարգերի վերականգնում                           |             |

|___|___________________________________________________|_____________|

|3. |«Գազկոմշին» ՍՊԸ                                    |       51 480|

|   |ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և  Արաքսավան գյուղերի    |             |

|   |գազաֆիկացում                                       |             |

|___|___________________________________________________|_____________|

|4. |«Ջրատարնախագիծ» ՍՊԸ                                |      149 400|

|   |ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի 130 հա հողերի      |             |

|   |ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակով և            |             |

|   |ներտնտեսային ցանցի վերականգնում                    |             |

|___|___________________________________________________|_____________|

|5. |«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ                         |      262 800|

|   |ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշեն-Նարեկ միջհամայնքային    |             |

|   |ավտոճանապարհի վերականգնում                         |             |

|___|___________________________________________________|_____________|

|6. |«Դորոժնիկ» ՍՊԸ                                     |   10 132 859|

|   |ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ և  Զառիթափ գյուղերի        |             |

|   |գազաֆիկացում                                       |             |

|___|___________________________________________________|_____________|

|7. |«Դորոժնիկ» ՍՊԸ                                     |    6 287 760|

|   |ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի ներտնտեսային   |             |

|   |ոռոգման ցանցի վերականգնում                         |             |

|___|___________________________________________________|_____________|

|8. |«Աշոկ շինարարական ֆիրմա» ՍՊԸ                       |      573 363|

|   |ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 32 հա հողերի |             |

|   |ոռոգումը նոր խորքային հորով                        |             |

|___|___________________________________________________|_____________|

|9. |«Գրիար» ՓԲԸ                                        |      755 573|

|   |ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ոռոգվող   |             |

|   |հողերի ջրապահովվածության բարձրացում                |             |

|___|___________________________________________________|_____________|

|10.|«Գրիար» ՓԲԸ                                        |   29 520 000|

|   |ՀՀ Տավուշի մարզի Կոթի, Ոսկևան,  Ոսկեպար և  Բաղանիս |             |

|   |համայնքներում հողերի ոռոգման ինքնահոս համակարգի    |             |

|   |կառուցում` 1-ին փուլ                               |             |

|___|___________________________________________________|_____________|

|11.|«Հիդրո» ԱԿ                                         |    2 498 839|

|   |ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի 130 հա հողերի      |             |

|   |ոռոգման փոխարինումն ինքնահոս եղանակով և            |             |

|   |ներտնտեսային ցանցի վերականգնում                    |             |

|_______________________________________________________|_____________|

|Ընդամենը                                               |   50 695 034|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 21-ի

N 474-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 2222400 դրամ արժեքով` համապատասխան համայնքին

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավան-Նոյակերտ-Ավշար միջհամայնքային ճանապարհի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 4611600 դրամ արժեքով` համապատասխան համայնքին

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրաշենի համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 2230800 դրամ արժեքով` համապատասխան համայնքին

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի և Երվանդաշատի համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 5292000 դրամ արժեքով` համապատասխան համայնքներին

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ռանչպարի համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 4161600 դրամ արժեքով` համապատասխան համայնքին

6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արբաթի համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 2133600 դրամ արժեքով` համապատասխան համայնքին

7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 և 108 թաղամասերի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը` 1443000 դրամ արժեքով` համապատասխան համայնքին:

 

(6-րդ հավելվածը լրաց. 22.09.11 թիվ 1343-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 474-Ա
Որոշում