| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2021 թվականի N 351-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ
9-Ի N 1167-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:».
2) 16-րդ կետի 1-ին ենթակետը և 20-րդ կետը «բնակարան» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք» բառերով.
3) 17-րդ կետի 2-րդ և 26-րդ կետի 2-րդ ենթակետերում «անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը`» բառերը փոխարինել «ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը` առավելագույնը» բառերով.
4) 17-րդ կետի 4-րդ ենթակետը «ունի» բառից հետո լրացնել «իրենից սերված`» բառերով.
5) 17-րդ կետի 5-րդ ենթակետում «կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը» բառերը փոխարինել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի դեպքում` այն հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը,» բառերով.
6) 17-րդ կետի 6-րդ ենթակետը «բնակարանը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ հողամասը (որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը)» բառերով.
7) 19-րդ կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «շահառուից սերված`» բառերով.
8) 21-րդ կետի 1-ին ենթակետը «գույքը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը» բառերով, 2-րդ ենթակետում «անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերը փոխարինել «ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը` առավելագույնը» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «շահառուի խնամքին առկա է» բառերը` «շահառուն ունի իրենից սերված`» բառերով.
9) 25-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «ունի երեխայի» բառերը փոխարինել «ունի օգտվել երեխայի» բառերով, հանել «հիփոթեքային վարկը վերցնելու ժամկետից,» բառերը, իսկ «հանգամանքից» բառից հետո լրացնել
«, այդ թվում, եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
10) 26-րդ կետի 1-ին ենթակետը «հետո» բառից հետո լրացնել «և սույն հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետում կամ 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված տեղեկանքը նախարարություն է ներկայացվում մինչև երեխայի 1 տարին լրանալը» բառերով.
11) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին, 27.2-րդ և 27.3-րդ կետերով.
«27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին հոդվածով սահմանված կառուցապատողից ձեռք է բերվում (բերվել) կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք, ապա սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ, 21-րդ կետի 2-րդ և 26-րդ կետի 2-րդ ենթակետերում նշված` անշարժ գույքի գնահատվող (գնահատված) շուկայական գինը չի պահանջվում (հաշվի չի առնվում):
27.2. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում սույն հավելվածի 26-րդ կետում նշված երեխաների թվում հաշվի են առնվում նաև շահառուից սերված չափահաս զավակները, իսկ 26-րդ կետի 2-րդ ենթակետում նշված` անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է գործարքի շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով: Ընդ որում, այս դեպքում, եթե անշարժ գույքը ձեռք բերելուց հետո շահառուն փոխել է հիփոթեքային վարկը տրամադրած կազմակերպությունը, ապա անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է վարկի տեղափոխության շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով:
27.3. Միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում հաշվի են առնվում միայն ողջ (շահառուի խնամքին գտնվող) երեխաները:».
12) 28-րդ կետի 5-րդ, 29-րդ կետի 6-րդ և 30-րդ կետի 6-րդ ենթակետերում «պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.
13) 28-րդ կետի 7-րդ ենթակետը «հետո» բառից հետո լրացնել «, եթե շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելու օրվա դրությամբ կազմակերպությունը կնքել է նաև սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիրը, ապա» բառերով, իսկ «շահառուին պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.
14) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.
«28.1. Սույն հավելվածով սահմանված հիմնական պայմանները բավարարելու դեպքում (եթե սույն հավելվածի 28-րդ կետի 3-րդ ենթակետում նշված էլեկտրոնային հարցումը նախարարությունն ստացել է մինչև շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելը)` շահառուն միանվագ դրամական աջակցության ծրագրում ընդգրկվում է նաև այն դեպքում, երբ ձեռք բերված բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը գրանցվում է շահառուի անչափահաս բոլոր երեխաների անունով և սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը ներկայացնում է շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց (իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց) հետո` 12 ամսվա ընթացքում: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության գումարն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը:».
15) 29-րդ կետի 7-րդ և 30-րդ կետի 8-րդ ենթակետերում «շահառուին պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.
16) 30-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.
17) 30-րդ կետի 3-րդ ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«զ. կազմակերպության ՀՎՀՀ-ն և բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները:».
18) 30-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(տարածքային ստորաբաժանման միջոցով)» բառերը.
19) 30-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) նախարարությունը, ստացված տեղեկանքի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.».
20) 30-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. շահառուին տեղեկանք չի տրամադրվում և շահառուն նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը` էլեկտրոնային եղանակով.».
21) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին և 30.2-րդ կետերով.
«30.1. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա սույն հավելվածի 28-րդ կետի 4-րդ, 29-րդ կետի 4-րդ և 30-րդ կետի 5-րդ ենթակետերում նշված դեպքերում երեխայի` շահառուից սերված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է` հիմք ընդունելով երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված` երեխայի ծնողների վերաբերյալ տեղեկությունները և շահառուի տվյալները (անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը):
30.2. Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա սույն հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված` հիփոթեքային վարկի մնացորդային չափը տրվում է դրամով` հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1167-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5) եթե շահառուն կատարել է շահառուի և կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով նախատեսված կանխավճարը և (կամ) շահառուն կատարել է կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը, ապա միանվագ դրամական աջակցության գումարը և (կամ) կանխավճարի ապահովագրության աջակցության գումարն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, եթե բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) նախարարությունն ստացել է մինչև շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելը).».
i
2) 9-րդ կետի 2-րդ ենթակետը «N 10 ձևի» բառերից հետո լրացնել «կամ մերժել շահառուին ծրագրում ընդգրկելը և այդ մասին տեղեկացնել բանկին` համաձայն N 9 ձևի,» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.
i
4) որոշման հավելվածի N 2 ձևի 1-ին կետի 9-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «դրամով» բառով և հանել «օրվան հաջորդող» բառերը:
i
3. Եթե շահառուն կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած կազմակերպությանը դիմել է մինչև այդ պայմանագիրը կնքելը և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) լիազոր մարմին չեն ներկայացվել, ապա կազմակերպությունը կանխավճարի ապահովագրության ծրագրի համար հարցումը կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում (այդ թվում` շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիրը կնքվելուց հետո):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի
Երևան