ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2024 թվականի N 429-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2100-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) որոշման 4-րդ կետը «Լեռնային Ղարաբաղում տրված)» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման` Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 5.2-րդ կետից հանել «(այսուհետ` բռնի տեղահանված անձ)» բառերը և «փախստական» բառից հետո լրացնել «(այսուհետ` բռնի տեղահանված անձ)» բառերով,
բ. 5.4-րդ կետի 1-ին ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
i
գ. 5.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.5-րդ կետով`
«5.5. Եթե բռնի տեղահանված անձը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում` փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 19 հավելվածի 16.1-19-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետների հաշվառմամբ:»,
i
դ. 15.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.8-րդ կետով`
«15.8. Աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառելիս հիմք է ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի պետական եկամուտների տեղեկատվական բազայում 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տեղեկատվությունը:»,
i
ե. 69.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69.2-րդ կետով`
«69.2. Անձի, որի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), մինչև Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելը, Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորվելու դեպքում ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ, իսկ սույն կարգի 68-րդ կետում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է 2024 թվականի մարտի 11-ից, բայց ոչ շուտ մահվան օրվանից, եթե անձը մահացել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, և առկա չէ տեղեկատվություն նրա մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից թաղման նպաստ վճարված լինելու վերաբերյալ:».
i
3) որոշման N 2 հավելվածը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին կետով`
«34.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով:».
i
4) որոշման N 6 հավելվածի աղյուսակի 7-րդ կետի 1-ին սյունակի երկրորդ «հիվանդանոց, առողջարան» բառերը փոխարինել «հիվանդանոցի, առողջարանի» բառերով.
i
5) որոշման N 10 հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով`
«8) աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքը:».
i
6) որոշման N 18 հավելվածի 65-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2022 թվականը`» բառերը.
7) որոշման N 19 հավելվածում`
i
ա. 14-րդ կետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, իսկ «հոկտեմբերի 1-ից շուտ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի: Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, ապա կենսաթոշակը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով`
i
«16.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին կենսաթոշակ նշանակելիս հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի (այդ թվում` աշխատանքային գործունեությանը վերաբերող) լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու կամ կերակրողի մահվան պատճառական կապի վերաբերյալ)` անկախ Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից:»,
i
գ. 17-րդ կետում «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, կետը «Այս դեպքում» բառերից հետո լրացնել «մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա» բառերով, «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետներում:»,
i
դ. 18-րդ կետում «տեղեկանքում» բառը փոխարինել «տեղեկանքի» բառով, «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, կետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ, և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով,
i
ե. 19-րդ կետում «2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո տված տեղեկանքը հիմք է» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 1-ից հետո տված տեղեկանքը կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման` Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման`
i
1) 4-րդ կետը «Լեռնային Ղարաբաղում տրված)» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման` Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները» բառերով.
2) N 1 հավելվածում`
i
ա. 5.1-ին կետից հանել «(այսուհետ` բռնի տեղահանված անձ)» բառերը և «տեղահանված անձին» բառերից հետո լրացնել «(այսուհետ` բռնի տեղահանված անձ)» բառերով,
բ. 5.1-ին կետի 2-րդ ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, իսկ «և նպաստը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքի,» բառերով,
գ. 5.1-ին կետի 3-րդ ենթակետում «սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն» բառերով, ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո» բառերով, ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, ապա կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-5.5-րդ կետերով`
i
«5.4. Եթե բռնի տեղահանված անձը նպաստի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում` նպաստի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան նպաստ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում` սույն կարգի 5.1-ին կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ժամկետների հաշվառմամբ: Բռնի տեղահանված անձին նպաստ նշանակելիս հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու վերաբերյալ)` անկախ անձին Լեռնային Ղարաբաղում նպաստ նշանակված լինելու հանգամանքից:
5.5. Բռնի տեղահանված անձին հաշմանդամության նպաստ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի`
i
1) 30.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.2-րդ և 30.3-րդ կետերով`
«30.2. Զոհված զինծառայողի ընտանիքին սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 30000 դրամ պարգևավճար (ընտանիքի անդամին` պարգևավճարի բաժնեմաս) նշանակված լինելու մասին տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա լինելու դեպքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամին սույն կարգի 5-րդ կետի 9-10-րդ ենթակետերում և 8-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում և վճարվում է առանց սույն կարգի 34-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի:
30.3. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին պարգևավճար նշանակելիս հիմք են ընդունվում Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու կամ կերակրողի մահվան պատճառական կապի վերաբերյալ)` անկախ այդ անձին Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքից:».
i
2) 34-րդ կետի 4-րդ ենթակետում «2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող` համապատասխան մարմնի տված փաստաթուղթը» բառերով.
i
3) 43-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորվելը» բառերը փոխարինել «2024 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 2100-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, եթե անձին կենսաթոշակ նշանակելը (աշխատանքային ստաժը հաշվառելը) մերժվել է աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային ստաժը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության հիմքով կամ կենսաթոշակ նշանակելիս հաշվի չի առնվել տեղեկատվություն (այդ թվում` աշխատանքային ստաժի վերաբերյալ), որն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում կամ Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնի կողմից վարված տեղեկատվական բազայում կամ առկա է աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանք, ապա մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ը կենսաթոշակ նշանակելու կամ աշխատանքային ստաժը վերահաշվարկելու դիմում ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է նախորդ դիմումի (որի հիմքով մերժվել է կենսաթոշակ նշանակելը) հիման վրա կամ աշխատանքային ստաժը վերահաշվարկվում է նշանակման օրվանից:
7. Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա, և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կենսաթոշակը կամ նպաստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, ապա կենսաթոշակը կամ նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից` անկախ կրկին դիմում ներկայացվելու հանգամանքից, իսկ նախորդ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը վճարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի կամ նպաստի գումարի հետ:
8. Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա մուտքագրված տվյալների (կատարված փոփոխությունների) հիման վրա տվյալ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորվում է մինչև այդ ամսվա 6-րդ աշխատանքային օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մարտի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 28 մարտի 2024 թվական: