(ուժը կորցրել է 29.08.05 թիվ 182-Ն հրաման)
i
103.0028.050204
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»         02           2004 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304016
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
30 հունվարի 2004 թվականի N 28
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն ՀՀ կառավարության 16.12.1997թ. թիվ 586, 19.12.1997թ. թիվ 595, 24.12.1997թ. թիվ 605 և 28. 01.1998թ. թիվ 35 որոշումների.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը` համաձայն հավելված 1-ի և անվանաքարտի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի:
2. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին`
5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
 
Հավելված N 1
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
30 հունվարի 2004 թ.
N 28 հրամանի
 
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
 
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների (հանրային սնունդ, կենցաղային և բժշկական սպասարկում, հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի, կապ) ոլորտներում աշխատողների անվանաքարտ կրելու կարգը:
2. Անվանաքարտ պարտավոր են կրել բոլոր աշխատողները աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:
3. Անվանաքարտը տրվում է աշխատողին աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
4. Անվանաքարտի վրա, հայերեն տպագիր տառերով լրացվում է`
ա/ կազմակերպության անվանումը (ֆիրմային),
բ/ աշխատողի անունը, ազգանունը,
գ/ աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
i
5. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը` նվազագույնը 30մմ x 40մմ չափսերով:
(5-րդ կետը փոփ. 05.04.04 թիվ 67-Ն հրաման)
6. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով:
(6-րդ կետը փոփ. 05.04.04 թիվ 67-Ն հրաման)
7. Կնիքը դրվում է այնպես, որ վերջինս ծածկի լուսանկարի ներքևի մասը:
i
8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են` 54մմ x 86մմ, իսկ տառերի նվազագույն չափսը 5մմ:
(8-րդ կետը փոփ. 05.04.04 թիվ 67-Ն հրաման)
9. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ` սպառողին, իսկ տրանսպորտում (հասարակական տրանսպորտ, տաքսի, երթուղային տաքսի) ամրացվում է (կախվում է) տրանսպորտային միջոցի սրահում` ուղևորին տեսանելի տեղում:
i
10. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտների անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը:
(10-րդ կետը փոփ. 05.04.04 թիվ 67-Ն հրաման)
11. Սույն կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` մեկ ամիս հետո:
 
Հավելված 2
i
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թ. ապրիլի 5-ի
N 67-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ`
 
1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
 
86մմ
<_______________________________________________>
/ \._______________________________________________.
| |      30մմ               Կազմակերպության       |
| | <____________>          անվանումը             |
| | .____________./ \                             |
| | | լուսանկարի | |        Անունը                |
| | |    տեղը    | |        Ազգանունը             |
54մմ | | |            | | 40մմ                         |
| | |            | |        Զբաղեցրած             |
| | |          .______.     պաշտոնը               |
| | |          | Կ.Տ. |                           |
| | .__________|      |     __________________    |
| |            .______.      (ստորագրություն)     |
| |                                               |
\ /._______________________________________________.
 
2. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
 
86մմ
<_______________________________________________>
/ \._______________________________________________.
| |      30մմ                                     |
| | <____________>          Անունը                |
| | .____________./ \       Ազգանունը             |
| | | լուսանկարի | |                              |
| | |    տեղը    | |                              |
54մմ | | |            | | 40մմ   Անհատ                 |
| | |            | |        ձեռնարկատեր           |
| | |          .______.     վկայականի համարը      |
| | |          | Կ.Տ. |                           |
| | .__________|      |    __________________     |
| |            .______.     (ստորագրություն)      |
| |                                               |
\ /._______________________________________________.
 
(հավելված 2-ը փոփ. 05.04.04 թիվ 67-Ն հրաման)