Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ Ե ...

 

 

040.0558.210601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2001 թվականի N 558

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթներից, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի առաջարկություններից և համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 30-ի «ԱՊՀ անդամ պետություններում մանկության պաշտպանության մասին» որոշման և 2001 թվականի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի երեխայի իրավունքներին վերաբերող հարցերով հատուկ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները համակարգելու և Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2001 թվականը Հայաստանի Հանրապետությունում հայտարարել Երեխայի տարի:

2. Երեխայի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիր մշակելու, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով 2001 թվականի սեպտեմբերին կայանալիք հատուկ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները համակարգելու և Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի

                         նախագահ)

    Ա. Պետրոսյան       - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

    Հ. Հունանյան       - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Թոփուզյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Վ. Բարսեղյան       - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան   - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական

վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

    Կ. Սարիբեկյան      - ՀՀ առողջապահության նախարարության մոր և  մանկան

                         առողջության պահպանման վարչության պետ

    Վ. Բաղդասարյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի

                         վարիչի պաշտոնակատար

    Ն. Դուրյան         - ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական

                         հետախուզության գլխավոր վարչության անչափահասների

                         գործերով բաժնի պետ

    Հ. Պետրոսյան       - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

Ա. Հարությունյան   - «Օրրան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

    Ս. Թադևոսյան       - «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության

                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Կ. Սուջյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության մարդու

                         իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի առաջին

                         քարտուղար (հանձնաժողովի աշխատանքները համակարգող)

 

3. Միջգերատեսչական հանրապետական հանձնաժողովին`

i

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Երեխայի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2001
N 558
Որոշում