Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 241.1-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Քաղաքացիական գործ թիվ 3-310 (Ա)

2007 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով դիմող Սոֆիկ Գասպարյանի ներկայացուցիչ Էմիլյա Գասպարյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի թիվ 3-822 (Ա) որոշումը նոր հանգամանքներով վերանայելու մասին դիմումը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Սոֆիկ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կապի նախարարության, ՀՀ կառավարության և «ԱրմենՏել» ՀՁՓԲ ընկերության` բնակարանի առուվաճառքը չեղյալ համարելու, գումարը փոխհատուցելու և սեփականաշնորհման օրինական իրավունքը վերադարձնելու պահանջի մասին:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.03.2006 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.03.2006 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

Սույն դիմումը ներկայացրել է Սոֆիկ Գասպարյանի ներկայացուցիչ Էմիլյա Գասպարյանը:

 

2. Դիմումի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն դիմումը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

«Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում կայացնելիս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի որոշմամբ նշված որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա Է. Գասպարյանը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի որոշումը:

 

3. Դիմումի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

 

Դիմումի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով դիմումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար հիմք է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որը կիրառել է դատարանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 16.11.2006 թվականի որոշումը նոր հանգամանք է, քանի որ նշված որոշմամբ հակասահմանադրական և անվավեր է ճանաչվել դատարանի կողմից կիրառված օրենքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի որոշումը և վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.03.2006 թվականի որոշումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1-241.10-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դիմումը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի թիվ 3-822 (Ա) որոշումը և վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 14.03.2006 թվականի որոշումը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-310(Ա)
Որոշում