040.0765.160801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2001 թվականի N 765
i
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 16-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 16-ի N 765 որոշմամբ
ԿԱՐԳ
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կազմակերպման կարգը:
2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման նպատակը կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական վերահսկումն ու դրանց չթույլատրված օգտագործման կանխումն է:
3. Արգելվում է պետական գրանցման ենթակա, սակայն գրանցում չունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված աշխատանքների իրականացումը, այդ թվում` դրանց շահագործումը կամ օգտագործումը:
4. Սույն կարգին համապատասխան պետական գրանցում չունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրները ենթակա են առգրավման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
i
ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոակտիվ նյութ հանդիսացող կամ այդպիսին պարունակող իոնացնող ճառագայթման աղբյուր: Որպես ռադիոիզոտոպային աղբյուր է դիտարկվում նաև այն սարքավորումը, որը նախատեսված է ճառագայթման նպատակով ռադիոիզոտոպային աղբյուրի անմիջական օգտագործման համար.
փակ ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոիզոտոպային աղբյուր, որի կառուցվածքը թույլ չի տալիս դրանում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպներին դուրս գալ շրջակա միջավայր.
բաց ռադիոիզոտոպային աղբյուր` ռադիոիզոտոպային աղբյուր, որում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպները կարող են դուրս գալ շրջակա միջավայր.
գեներացնող աղբյուր` սարքավորում, որն աշխատելիս կարող է արձակել իոնացնող ճառագայթում (օրինակ` էլեկտրոնային, նեյտրոնային, պրոտոնային, ռենտգենյան և այլն):
(5-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
6. Պետական գրանցման ենթակա են`
i
ա) բոլոր բաց ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնցում պարունակվող ռադիոիզոտոպների ակտիվությունները կամ տեսակարար ակտիվությունները հավասար են կամ գերազանցում են անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակները, բացառությամբ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկները, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուները, տեխնեցիումի գեներատորները.
բ) բոլոր փակ, այդ թվում` կարգաբերման համար նախատեսված չափանմուշային (էտալոնային) ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնցում պարունակվող ռադիոիզոտոպների ակտիվությունները կամ տեսակարար ակտիվությունները հավասար են կամ գերազանցում են անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակները.
գ) բոլոր բաց կամ փակ, այդ թվում` կարգաբերման համար նախատեսված չափանմուշային ռադիոիզոտոպային աղբյուրներ պարունակող սարքավորումները, որոնց արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 մետր հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը հավասար է կամ գերազանցում է 1uSv/ժ-ը.
դ) բոլոր գեներացնող աղբյուրները, որոնց նորմալ շահագործման ժամանակ արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 մետր հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը գերազանցում է 1uSv/ժ-ը կամ կարող է առաջանալ 5 keV և ավելի էներգիայով իոնացնող ճառագայթում:
(6-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
7. Միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանվում է այլ իրավական ակտերով:
8. Պետական գրանցման ենթակա չեն սույն կարգի 6-րդ կետում նշված իոնացնող ճառագայթման աղբյուրներից տարբեր բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրները:
II. ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
9. Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ` կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին N 1 տեղեկանք` համաձայն սույն կարգի N 1 ձևի: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:
(9-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
i
9.1. Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:
(9.1-ին կետը լրաց. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
9.2 Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:
(9.2-րդ կետը լրաց. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
i
10. Կարգավորող մարմինը ներկայացված տեղեկանքներում անճշտություններ կամ սույն կարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դրանց ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում դրանք վերադարձնում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին` անճշտությունների կամ անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով:
Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձի կողմից տեղեկանքը` համապատասխան ուղղումներով և լրացումներով, դրա վերադարձման օրվանից 5-օրյա ժամկետում ներկայացվում է կարգավորող մարմին:
(10-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
i
11. Կարգավորող մարմինը, ներկայացված տեղեկանքի հիման վրա, 5-օրյա ժամկետում իոնացնող ճառագայթման աղբյուրը գրանցում է իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում: Համապատասխան ձևով վավերացված ու կնքված տեղեկանքի պատճենը եռօրյա ժամկետում վերադարձվում է աղբյուրը պետական գրանցման ներկայացրած անձին:
(11-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
12. Իոնացնող ճառագայթման աղբյուրը պետականորեն գրանցված է համարվում կարգավորող մարմնի կողմից իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանում համապատասխան գրառում կատարվելու պահից:
(12-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
13. Իոնացնող ճառագայթման աղբյուրների գրանցամատյանի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները և վարման կարգը սահմանվում են կարգավորող մարմնի կողմից:
(13-րդ կետը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
i
14. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 5-օրյա ժամկետում:
(14-րդ կետը լրաց. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
III. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ
i
(III բաժինը լրաց. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
15. Իոնացնող ճառագայթման աղբյուրները պետական գրանցումից հանվում են հետևյալ դեպքերում`
1) երբ գեներացնող ճառագայթման աղբյուրը այլևս չի օգտագործվում: Այս դեպքում գեներացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերը գրավոր տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում աղբյուրի ապամոնտաժման ու հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը և պետական գրանցման տեղեկանքը.
2) երբ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ռադիոակտիվ իզոտոպների տրոհման պատճառով դարձել է ազատման մակարդակից ցածր: Այս դեպքում աղբյուրի սեփականատերը գրավոր դրա մասին տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում պետական գրանցման տեղեկանքը: Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում.
3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի սեփականատերն աղբյուրը որպես ռադիոակտիվ թափոն հանձնում է ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Այս դեպքում նա կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի` հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը, աղբյուրի փոխանցման-ստացման ակտի պատճենը և փոխանցվող աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը:
16. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի օտարման դեպքում աղբյուրն օտարող անձը կարգավորող մարմին է վերադարձնում աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը, իսկ աղբյուրի սեփականատերն աղբյուրը պետական գրանցման է ներկայացնում ընդհանուր կարգով: Գրանցումը կատարվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նախկին պետական գրանցումը դադարեցնելու միջոցով:
Ձև N 1
i
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
____________________________________________________________________
(պետական գրանցման համարը)
.___________________________.
.___________________________.
ՏԵՂԵԿԱՆՔ
ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
___ ____________ 20 _ թ.
Գրանցեց`
պաշտոնը _______________________________________________________
անունը, ազգանունը _____________________________________________
ստորագրությունը ______________________________________________
|Կ.Տ.|
1. ԱՂԲՅՈՒՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
2. ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________________________________________ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ________________________________________________ _______________________________________________________________ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ _______________________________________________________________
3. ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ N ______ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՏԱԼՈՒ ՏԱՐԵԹԻՎԸ _____ ԱՄԻՍԸ ______ ԱՄՍԱԹԻՎԸ ________ ԱՂԲՅՈՒՐՆ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ __________________________________________________ ______________________________________________________________ ԱՂԲՅՈՒՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՄԱԿՆԻՇԸ ___________________ ______________________________________________________________ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _________________________________ ______________________________________________________________
4. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊԸ (ԽԱՌՆՈՒՐԴԻ ԴԵՊՔՈՒՄ ԻԶՈՏՈՊՆԵՐԸ) ____________ ________________________________
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՄՈՏ ___________________ (Bq)/(Ci)
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԻՆ __________________ (Bq)/(Ci)
ՖԻԶԻԿԱԿԱՆ (ՔԻՄԻԱԿԱՆ) ՎԻՃԱԿԸ _____________________________
ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
______________________________________________________
ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ (անվանումը, տեսակը, գործարանային
համարը, պետական գրանցման համարը) _________________________
_____________________________________________________________
5. ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԸ _______________________________________ ԱՆՈԴԱՅԻՆ ԼԱՐՈՒՄԸ ԿԱՄ ԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԷՆԵՐԳԻԱՆ ______________________ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԱՐՏԱՀՈՍՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴՈԶԱՅԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 1 Մ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ _________ (նյու)Gy/h
ԱՂԲՅՈՒՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՆԹԱԿԱ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ [ ] Այո [ ] Ոչ
ԱՂԲՅՈՒՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԸ
ՊԱՇՏՈՆԸ ____________________________________________
ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ __________________________________
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ`
Հեռախոսահամարը
Ֆաքսը
E-mail
«Տեղեկանքում գրանցված տեղեկությունների նկատմամբ դիտողություններ չունեմ և պարտավորվում եմ իոնացնող ճառագայթման աղբյուրի գրանցված տեղեկությունների փոփոխությունների մասին գրավոր հայտնել փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 5-օրյա ժամկետում:
_____ ___________ 20___ _________________________
(ստորագրությունը)
(1-ին ձևը փոփ. 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 2
i
(2-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 3
(3-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 4
(4-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 5
(5-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 6
(6-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)
Ձև N 7
(7-րդ ձևն ուժը կորցրել է 10.10.13 թիվ 1097-Ն որոշում)