118.0710.011111
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «01»        11            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11811469
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
6 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 710-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի օրինակելի ձև Հ-3-ի «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 
(հազար դրամ)
.__________________________________________________________________.
«|   |                                            |Ներքին  |Արտաքին |
|   |                                            |ֆինանսա-|ֆինանսա-|
|   |                                            |վորման  |վորման  |
|   |                                            |աղբյուր |աղբյուր |
|___|____________________________________________|________|________|
| ա.|Տարեսկզբի ազատ մնացորդը հաշվետու տարվա      |        |        |
|   |հունվարի 1-ի դրությամբ                      |        |        |
|___|____________________________________________|________|________|
| բ.|Արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն |        |        |
|   |ուղղվող հաշվի տարեսկզբի միջոցներ            |        |        |
|___|____________________________________________|________|________|
|բա.|այդ թվում`                                  |        |        |
|   |Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ`     |        |        |
|   |ձևավորված  բացառապես նախորդ տարիների ՀՀ     |        |        |
|   |պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման      |        |        |
|   |նպատակով հատկացված գումարների (բացառությամբ |        |        |
|   |փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում|        |        |
|   |վերադարձից                                  |        |        |
|___|____________________________________________|________|________|
| գ.|Արտաբյուջետային հաշվի ժամանակավորապես ազատ  |        |        |
|   |միջոցներ կամ միջոցների փոփոխություն         |        |        |
|___|____________________________________________|________|________|
|   |Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդ  |   -    |    -   |
|   |(ա - բ + բա + գ)                            |        |        |
.__________________________________________________________________.»:
 
i
2) Հրամանի «Լրացման պահանջներ» օրինակելի ձև Հ-3-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակի ցուցանիշները լրացվում են դրական նշանով, հետևյալ կերպ`
1. աղյուսակի «ա» տողը լրացվում է նախորդ տարիներից աճողական կարգով գոյացած տարեսկզբի ազատ մնացորդը,
2. աղյուսակի «բ» տողում լրացվում է հաշվետվության 5124000 և 5224000 տողերի ցուցանիշները,
3. աղյուսակի «բա» տողը լրացվում է նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների /բացառությամբ փոխառու միջոցների/ վերադարձից մուտքերը,
4. աղյուսակի «գ» տողը` եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու դեպքում լրացվում է հաշվետվության 5127000 և 5227000 տողերի ցուցանիշները, իսկ տարեկան հաշվետվության դեպքում 5126000 և 5226000 տողերի ցուցանիշները:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: