11.04.2025 - 
 
040.0582.050615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
 
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 22.1-ին հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 10.04.2025 թիվ 404-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 10.04.2025 թիվ 404-Ն որոշում)
4. Սահմանել, որ`
1) սոցիալական ծառայությունները տրամադրվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումների կողմից, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ.
2) միասնական սոցիալական ծառայության` սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և ստորաբաժանման անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և կարող են ունենալ այլ անհատականացման միջոցներ.
3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին:
(4-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 10.04.2025 թիվ 404-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը
(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
 
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(հավելվածնուժը կորցրել է 10.04.2025 թիվ 404-Ն որոշում)
 
._________________________________________________________________________.
|Տարածքային     |Համայնքի   |  Սպասարկման տարածքը                         |
|կենտրոնի       |անվանումը  |                                             |
|անվանումը      |           |                                             |
|_________________________________________________________________________|
|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ                              |
|_________________________________________________________________________|
|Աշտարակի       |Աշտարակ    |Աշտարակ քաղաք, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, |
|               |           |Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր,    |
|               |           |Բյուրական, Դպրեվանք, Լեռնարոտ, Լուսաղբյուր,  |
|               |           |Խնուսիկ, Կարբի, Կարին, Կոշ, Ղազարավան,       |
|               |           |Մուղնի, Նիգատուն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր|
|               |           |Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան,        |
|               |           |Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի,       |
|               |           |Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով        |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Ապարանի        |Ապարան     |Ապարան քաղաք, Արագած, Արայի, Ափնագյուղ,      |
|               |           |Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ,  |
|               |           |Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ,         |
|               |           |Մելիքգյուղ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, |
|               |           |Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ,      |
|               |           |Քուչակ գյուղեր                               |
|_______________|___________|_____________________________________________|
|Թալինի         |Թալին      |Թալին քաղաք, Ագարակավան, Ակունք, Աշնակ,      |
|               |           |Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ,       |
|               |           |Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա,    |
|               |           |Զովասար, Թաթուլ, Իրինդ, Լուսակն, Ծաղկասար,   |
|               |           |Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն,  |
|               |           |Ձորագյուղ, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին |
|               |           |Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս,       |
|               |           |Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին     |
|               |           |Սասնաշեն, Ցամաքասար գյուղեր                  |
|_______________|___________|_____________________________________________|
|               |Շամիրամ    |Շամիրամ գյուղ                                |
|               |___________|_____________________________________________|
|               |Մեծաձոր    |Մեծաձոր, Օթևան  գյուղեր                      |
|               |___________|_____________________________________________|
|               |Արևուտ     |Արևուտ,  Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ    |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Ծաղկահովիտի    |Ծաղկահովիտ |Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր,      |
|               |           |Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, |
|               |           |Վարդաբլուր գյուղեր                           |
|               |___________|_____________________________________________|
|               |Ալագյազ    |Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս,          |
|               |           |Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա,|
|               |           |Սադունց, Սիփան գյուղեր                       |
|_________________________________________________________________________|
|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ                                 |
|_________________________________________________________________________|
|Արտաշատի       |Արտաշատ    |Արտաշատ քաղաք, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ,  |
|               |           |Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ,        |
|               |           |Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ,     |
|               |           |Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար,        |
|               |           |Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ,    |
|               |           |Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն,     |
|               |           |Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ,   |
|               |           |Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան,    |
|               |           |Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն   |
|               |           |գյուղեր                                      |
|               |___________|_____________________________________________|
|               |Վերին Դվին |Վերին Դվին գյուղ                             |
|_______________|___________|_____________________________________________|
|Արարատի        |Արարատ     |Արարատ քաղաք, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ,   |
|               |           |Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ,    |
|               |           |Պարույր Սևակ,  Սուրենավան, Վարդաշատ,         |
|               |           |Տիգրանաշեն գյուղեր                           |
|_______________|___________|_____________________________________________|
|Մասիսի         |Մասիս      |Մասիս քաղաք, Ազատաշեն, Այնթափ Արբաթ,         |
|               |           |Արգավանդ, Արևաբույր,  Գեղանիստ, Գետափնյա,    |
|               |           |Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար,  |
|               |           |Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն,  |
|               |           |Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց,   |
|               |           |Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս,|
|               |           |Սիփանիկ գյուղեր                              |
|_______________|___________|_____________________________________________|
|Վեդու          |Վեդի       |Վեդի քաղաք, Այգավան, Արալեզ, Գինեվետ,        |
|               |           |Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ,     |
|               |           |Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի,     |
|               |           |Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Ուրցաձոր,  |
|               |           |Տափերական, Փոքր Վեդի գյուղեր                 |
|_________________________________________________________________________|
|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ                                |
|_________________________________________________________________________|
|Արմավիրի       |Արմավիր    |Արմավիր քաղաք, Այգեվան, Արաքս, Լենուղի,      |
|               |           |Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան,          |
|               |           |Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ գյուղեր      |
|               |___________|_____________________________________________|
|               |Մեծամոր    |Մեծամոր քաղաք, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա,    |
|               |           |Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ,  Արմավիր,  |
|               |           |Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն,      |
|               |           |Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան,     |
|               |           |Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր,   |
|               |           |Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, |
|               |           |Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ,        |
|               |           |Տարոնիկ, Փշատավան գյուղեր                    |
|_______________|___________|_____________________________________________|
|Բաղրամյանի     |Բաղրամյան  |Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ  Արտամետ,        |
|               |           |Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ,      |
|               |           |Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ,          |
|               |           |Տալվորիկ, Քարակերտ գյուղեր                   |
|_______________|___________|_____________________________________________|
|Վաղարշապատի    |Վաղարշապատ |Էջմիածին քաղաք, Ոսկեհատ գյուղ                |
|               |___________|_____________________________________________|
|               |Արաքս      |Գայ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս         |
|               |           |(Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գրիբոյեդով,        |
|               |           |Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր,       |
|               |           |Ջրառատ, Ջրարբի գյուղեր                       |
|               |___________|_____________________________________________|
|               |Խոյ        |Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ Այգեշատ         |
|               |           |(Էջմիածնի շրջ.), Արագած, Արշալույս, Դաշտ,    |
|               |           |Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան,|
|               |           |Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան,       |
|               |           |Շահումյան գյուղեր                            |
|               |___________|_____________________________________________|
|               |Փարաքար    |Փարաքար, Այգեկ, Արևաշատ,  Բաղրամյան, Թաիրով, |
|               |           |Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք գյուղեր|
|               |___________|_____________________________________________|
|               |Ֆերիկ      |Ֆերիկ գյուղ                                  |
|_________________________________________________________________________|
|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ                            |
|_________________________________________________________________________|
|Գավառի         |Գավառ      |Գավառ քաղաք, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, |
|               |           |Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ,       |
|               |           |Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան   |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Սևանի          | Սևան      |Սևան  քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն,    |
|               |           |Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ,        |
|               |           |Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր|
|_______________|___________|_____________________________________________|
|Ճամբարակի      |Ճամբարակ   |Ճամբարակ քաղաք, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ,   |
|               |           |Արծվաշեն (ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի|
|               |           |վերահսկողության տակ), Արտանիշ, Բարեպատ,      |
|               |           |Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ,  |
|               |           |Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի,        |
|               |           |Շողակաթ, Ջիլ, Վահան գյուղեր                  |
|_______________|___________|_____________________________________________|
|Մարտունու      |Մարտունի   |Մարտունի քաղաք, Աստղաձոր, Արծվանիստ,         |
|               |           |Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք,  |
|               |           |Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, |
|               |           |Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր,   |
|               |           |Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր              |
|_______________|___________|_____________________________________________|
|Վարդենիսի      |Վարդենիս   |Վարդենիս քաղաք, Ազատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք,|
|               |           |Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ,        |
|               |           |Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան,|
|               |           |Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն,       |
|               |           |Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ    |
|               |           |Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ,     |
|               |           |Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան,    |
|               |           |Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր |
|               |           |Մասրիկ գյուղեր                               |
|_________________________________________________________________________|
|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ                                   |
|_________________________________________________________________________|
|Վանաձորի       |Վանաձոր    |քաղաք Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան    |
|               |           |գյուղեր                                      |
|               |___________|_____________________________________________|
|               |Ֆիոլետովո  |Ֆիոլետովո գյուղ                              |
|               |___________|_____________________________________________|
|               |Լերմոնտովո |Լերմոնտովո, Անտառաշեն գյուղեր                |
|               |___________|_____________________________________________|
|               |Փամբակ     |Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում,|
|               |           |Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, |
|               |           |Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ,      |
|               |           |Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ     |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Թումանյանի     |Թումանյան  |Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ,|
|               |           |Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր |
|               |___________|_____________________________________________|
|               |Ալավերդի   |Ալավերդի, Ախթալա և  Շամլուղ քաղաքներ, Ախթալա,|
|               |           |Ակներ, Ամոջ, Այգեհատ, Առողջարանին կից, Արդվի,|
|               |           |Արևածագ,  Աքորի, Բենդիկ, Թեղուտ, Ծաթեր,      |
|               |           |Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի,     |
|               |           |Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց,    |
|               |           |Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն     |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Սպիտակի        |Սպիտակ     |Սպիտակ քաղաք, Արջհովիտ, Արևաշող,  Գեղասար,   |
|               |           |Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր,    |
|               |           |Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ|
|               |           |Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ,     |
|               |           |Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Ստեփանավանի    |Ստեփանավան |Ստեփանավան քաղաք, Արմանիս, Կաթնաղբյուր,      |
|               |           |Ուրասար գյուղեր                              |
|               |___________|_____________________________________________|
|               |Լոռի Բերդ  |Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես,    |
|               |           |Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ գյուղեր |
|               |___________|_____________________________________________|
|               |Գյուլագարակ|Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան,       |
|               |           |Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր գյուղեր        |
|_______________|___________|_____________________________________________|
|Տաշիրի         |Տաշիր      |Տաշիր քաղաք, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե,    |
|               |           |Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ,      |
|               |           |Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող,        |
|               |           |Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ,      |
|               |           |Միխայլովկա, Նովոսելցովո, Նորամուտ,           |
|               |           |Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե,   |
|               |           |Սարատովկա, Սարչապետ գյուղեր                  |
|_________________________________________________________________________|
|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ                                 |
|_________________________________________________________________________|
|Աբովյանի       |Աբովյան    |Աբովյան քաղաք, Առինջ, Արամուս, Բալահովիտ,    |
|               |           |Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս,     |
|               |           |Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի գյուղեր       |
|               |___________|_____________________________________________|
|               |Ակունք     |Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք,      |
|               |           |Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդ  գյուղեր           |
|               |___________|_____________________________________________|
|               |Արզնի      |Արզնի գյուղ                                  |
|               |___________|_____________________________________________|
|               |Գառնի      |Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան,       |
|               |           |Ողջաբերդ գյուղեր                             |
|               |___________|_____________________________________________|
|               |Ջրվեժ      |Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր գյուղեր              |
|               |___________|_____________________________________________|
|               |Բյուրեղավան|Բյուրեղավան քաղաք, Ջրաբեր, Նուռնուս գյուղեր  |
|_______________|___________|_____________________________________________|
|Հրազդանի       |Հրազդան    |Հրազդան քաղաք, Լեռնանիստ, Ջրառատ,            |
|               |           |Սոլակ, Քաղսի գյուղեր                         |
|               |___________|_____________________________________________|
|               |Ծաղկաձոր   |Ծաղկաձոր քաղաք, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ,  |
|               |           |Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ գյուղեր|
|_______________|___________|_____________________________________________|
|Չարենցավանի    |Չարենցավան |Չարենցավան քաղաք, Ալափարս, Արզական, Բջնի,    |
|               |           |Կարենիս, Ֆանտան գյուղեր                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Եղվարդի        |Նաիրի      |Քաղաք Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի,   |
|               |           |Զորավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ գյուղեր    |
|               |___________|_____________________________________________|
|               |Նոր Հաճըն  |Նոր Հաճըն Քաղաք, Արգել, Գետամեջ Թեղենիք,     |
|               |           |Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան, |
|               |           |Քարաշամբ գյուղեր                             |
|_________________________________________________________________________|
|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ                                  |
|_________________________________________________________________________|
|Գյումրու       |Գյումրի    |Գյումրի քաղաք                                |
|_______________|___________|_____________________________________________|
|Ախուրյանի      |Ախուրյան   |Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի,|
|               |           |Այգաբաց, Առափի, Արևիկ,  Բայանդուր, Բասեն,    |
|               |           |Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո,   |
|               |           |Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան,  |
|               |           |Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի,            |
|               |           |Ղարիբջանյան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, |
|               |           |Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, |
|               |           |Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղեր          |
|_______________|___________|_____________________________________________|
|Ամասիայի       |Ամասիա     |Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս,     |
|               |           |Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն,     |
|               |           |Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ,   |
|               |           |Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ,|
|               |           |Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի,      |
|               |           |Պաղակն, Ջրաձոր գյուղեր                       |
|_______________|___________|_____________________________________________|
|Աշոցքի         |Աշոցք      |Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ,    |
|               |           |Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ,           |
|               |           |Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար,    |
|               |           |Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար,     |
|               |           |Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ,     |
|               |           |Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, |
|               |           |Փոքր Սեպասար գյուղեր                         |
|_______________|___________|_____________________________________________|
|Արթիկի         |Արթիկ      |Արթիկ քաղաք, Անուշավան, Արևշատ,  Գեղանիստ,   |
|               |           |Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար,       |
|               |           |Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ       |
|               |           |Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք,    |
|               |           |Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան,     |
|               |           |Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ       |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Մարալիկի       |Անի        |Մարալիկ քաղաք, Աղին, Անիավան, Անիպեմզա,      |
|               |           |Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան,|
|               |           |Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով,    |
|               |           |Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի,           |
|               |           |Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ գյուղեր       |
|_________________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ                                |
|_________________________________________________________________________|
|Գորիսի         |Գորիս      |Գորիս քաղաք, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան,     |
|               |           |Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ,  |
|               |           |Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ |
|               |           |գյուղեր                                      |
|               |___________|_____________________________________________|
|               |Տաթև       |Շինուհայր, Տաթև,  Հալիձոր, Հարժիս, Սվարանց,  |
|               |           |Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղեր               |
|               |___________|_____________________________________________|
|               |Տեղ        |Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր,    |
|               |           |Վաղատուր, Քարաշեն գյուղեր                    |
|_______________|___________|_____________________________________________|
|Կապանի         |Կապան      |Կապան քաղաք, Ագարակ, Աղվանի, Աճանան,         |
|               |           |Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ,    |
|               |           |Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ,|
|               |           |Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ,       |
|               |           |Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան,  |
|               |           |Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ,    |
|               |           |Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն,     |
|               |           |Սևաքար,  Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան,    |
|               |           |Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար գյուղեր    |
|               |___________|_____________________________________________|
|               |Քաջարան    |Քաջարան քաղաք, Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, |
|               |           |Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, |
|               |           |Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին       |
|               |           |Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին         |
|               |           |Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, |
|               |           |Քարուտ գյուղեր                               |
|_______________|___________|_____________________________________________|
|Մեղրիի         |Մեղրի      |Մեղրի և  Ագարակ քաղաքներ, Ալվանք, Այգեձոր,   |
|               |           |Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան,    |
|               |           |Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար,         |
|               |           |Վարդանիձոր, Տաշտուն գյուղեր                  |
|_______________|___________|_____________________________________________|
|Սիսիանի        |Սիսիան     |Սիսիան և  Դաստակերտ քաղաքներ, Ախլաթյան,      |
|               |           |Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս,  Բալաք,  |
|               |           |Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դարբաս,   |
|               |           |Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, |
|               |           |Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, |
|               |           |Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ,     |
|               |           |Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս,     |
|               |           |Տորունիք, Ցղունի գյուղեր                     |
|_________________________________________________________________________|
|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ                              |
|_________________________________________________________________________|
|Եղեգնաձորի     |Եղեգնաձոր  |Եղեգնաձոր քաղաք, Գետափ, Գլաձոր, Մալիշկա,     |
|               |           |Վերնաշեն գյուղեր                             |
|               |___________|_____________________________________________|
|               |Արենի      |Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու,  |
|               |           |Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ     |
|               |           |գյուղեր                                      |
|               |___________|_____________________________________________|
|               |Եղեգիս     |Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք,         |
|               |           |Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ,      |
|               |           |Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի,      |
|               |           |Սևաժայռ,  Վարդահովիտ, Քարագլուխ գյուղեր      |
|_______________|___________|_____________________________________________|
|Ջերմուկի       |Ջերմուկ    |Ջերմուկ քաղաք, Գնդեվազ, Կեչուտ գյուղեր       |
|_______________|___________|_____________________________________________|
|Վայքի          |Վայք       |Վայք քաղաք, Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան,     |
|               |           |Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ,   |
|               |           |Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս,         |
|               |           |Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս,       |
|               |           |Ուղեձոր, Փոռ գյուղեր                         |
|_________________________________________________________________________|
|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ                                |
|_________________________________________________________________________|
|Իջևանի         | Իջևան     |Իջևան  քաղաք, Ազատամուտ, Ակնաղբյուր,         |
|               |           |Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր,      |
|               |           |Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան,      |
|               |           |Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան,    |
|               |           |Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար,  Վազաշեն    |
|               |           |գյուղեր                                      |
|_______________|___________|_____________________________________________|
|Նոյեմբերյանի   |Նոյեմբերյան|Նոյեմբերյան և  Այրում քաղաքներ, Արճիս,       |
|               |           |Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան,  |
|               |           |Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր,|
|               |           |Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան,      |
|               |           |Պտղավան, Ջուջեվան գյուղեր                    |
|_______________|___________|_____________________________________________|
|Բերդի          |Բերդ       |Բերդ քաղաք, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ,     |
|               |           |Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր,      |
|               |           |Ներքին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Չինարի,      |
|               |           |Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին |
|               |           |Կարմիր աղբյուր, Տավուշ գյուղեր               |
|_______________|___________|_____________________________________________|
|Դիլիջանի       |Դիլիջան    |Դիլիջան քաղաք, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք,  |
|               |           |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ    |
|               |           |գյուղեր                                      |
|_________________________________________________________________________|
|11. Երևան  քաղաք                                                         |
|_________________________________________________________________________|
|Կենտրոնի և     |Երևան      |Կենտրոնի և  Նորք-Մարաշի վարչական շրջանների   |
|Նորք-Մարաշի    |           |տարածքները                                   |
|_______________|___________|_____________________________________________|
|Շենգավիթի      |Երևան      |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը            |
|_______________|___________|_____________________________________________|
|Մալաթիա-       |Երևան      |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը   |
|Սեբաստիայի     |           |                                             |
|_______________|___________|_____________________________________________|
|Աջափնյակի և    |Երևան      |Աջափնյակի և  Դավթաշենի վարչական շրջանների    |
|Դավթաշենի      |           |տարածքները                                   |
|_______________|___________|_____________________________________________|
|Արաբկիրի և     |Երևան      |Արաբկիրի և  Քանաքեռ-Զեյթունի վարչական        |
|Քանաքեռ-       |           |շրջանների տարածքները                         |
|Զեյթունի       |           |                                             |
|_______________|___________|_____________________________________________|
|Նոր Նորքի և    |Երևան      |Նոր Նորքի և  Ավանի վարչական շրջանների        |
|Ավանի          |           |տարածքները                                   |
|_______________|___________|_____________________________________________|
|Էրեբունու և    |Երևան      |Էրեբունու և  Նուբարաշենի վարչական շրջանների  |
|Նուբարաշենի    |           |տարածքները                                   |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն 25.02.2021 թիվ 251-Ն, 13.07.2023 թիվ 1171-Ն որոշումներ)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)