Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ ...

04.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.12.1992  -ից մինչեւ   04.01.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 17.11.97 թիվ ՀՕ-161 օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1 «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

i

2. Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` գաղտնիքներ պարունակող փաստաթղթերի օգտագործման կարգը.

բ) վեցամսյա ժամկետում ստուգման ենթարկել մինչև 1992 թ. ներառյալ ձևակերպված գաղտնի և սահմանափակ օգտագործման փաստաթղթերը, գաղտնազերծել դրանք կամ հաստատել ժամանակավոր պահպանման կարգավիճակում թողնելու անհրաժեշտությունը.

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում`

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պայմանավորված փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչություն և հաստատել նրա կանոնադրությունը,

- հաստատել պետությանը պատկանող փաստաթղթերի մշտական պահպանումն իրագործող արխիվների համակարգը և կարգավիճակը,

- հաստատել փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրագործող գերատեսչական արխիվների համակարգը և կարգավիճակը,

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գաղտնի տեղեկությունների ցանկը.

բ) վեցամսյա ժամկետում հաստատել պետական կենտրոնական արխիվների և դրանց մասնաճյուղերի համալրման հիմնարկ-աղբյուրների ցուցակները.

գ) մեկամսյա ժամկետում`

- հաստատել արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողության կարգը,

- միջոցներ ձեռնարկել արխիվային գործի վարչությունը արխիվագետների միջազգային կազմակերպություններում ներկայացնելու և արխիվների փոխհարաբերությունների հարցերը միջպետական պայմանագրերում արտացոլելու ուղղությամբ.

դ) 1993-94 ուսումնական տարվանից սկսած պատրաստել միջին և բարձր որակավորման արխիվագետ և փաստաթղթագետ կադրեր:

i

4. Պարտավորեցնել կինոժապավեններ, ձայնագրություններ, լուսանկարներ, տեսաժապավեններ առաջացնող մարմիններին, հիմնարկ-ձեռնարկություններին ու կազմակերպություններին փաստաթղթերի իսկականները, ինչպես նաև հանրապետությունում լույս տեսնող մամուլի բոլոր տեսակների մեկական օրինակները պարտադիր կարգով հանձնել հանրապետության համապատասխան պետական կենտրոնական արխիվներին:

5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` արխիվային գործի վարչության հետ համաձայնեցնելով, միամյա ժամկետում հաստատել շրջանային և քաղաքային պետական արխիվների համալրման աղբյուր-հիմնարկների ցուցակները:

14 դեկտեմբերի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
14.12.1992
N ՀՆ-0742-I
Որոշում