Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0227.080500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2000 թվականի N 227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 96425 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 89286 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 89286 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 89286 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 89286 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7319 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2886 հազ. դրամ,

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1974 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 795 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 132 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1532 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1438 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 85585 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը 61678 հազ. դրամ, որը համապատասխանում է 61678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 61678 հազ. դրամ է, որը համապատասխանում է 61678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 15420 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Եղվարդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 28584,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12598,5 հազ. դրամ,

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 3666,3 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2782,7 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1356 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 1346,4 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 6834,8 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 175770 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թալին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Թալինի ջրշին» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 80717 հազ. դրամ, որը համապատասխանում է 80717 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 64574 հազ. դրամ է, որը համապատասխանում է 64574 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16143 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Թալին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 42208 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2442 հազ. դրամ,

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 3849 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5320 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 978 հազ. դրամ,

բանկերի կարճաժամկետ վարկեր` 5233 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 223 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 23089 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1074 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել N 4 տեղամասը (ճանապարհային տնակի անավարտ շինարարություն, Կոտայքի մարզ, գ. Գառնի) և այն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2. «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել N 2 տեղամասի գույքը (Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր) և այն մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

4.3. Հաշվեկշռային մեթոդով 89606 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական բաց բաժնետիրական ընկերության:

4.4. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 51989 հազ. դրամ, որը համապատասխանում է 51989 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 51989 հազ. դրամ է, որը համապատասխանում է 51989 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 12997 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.7. «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 40345 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13780 հազ. դրամ,

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 14100 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7273 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 494 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 4698 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 4698 հազ. դրամ:

4.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.10. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 3073 հազ. դրամ գնահատված «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության N 2 տեղամասի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

5.2. Սահմանել «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության N 2 տեղամասի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3073 հազ. դրամ:

5.3. «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության N 2 տեղամասը 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

5.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ջերմոցային գույքը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 6086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող ջերմոցային տնտեսության գույքը մասնավորեցնել մրցույթով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը 6086 հազ. դրամ է:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն արժեքը` 1522 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 25 տոկոսին:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը:

6.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոտնակները (5 հատ):

7.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 2105 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող ավտոտնակները (5 հատ) մասնավորեցնել մրցույթով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը 2105 հազ. դրամ է:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն արժեքը` 527 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 25 տոկոսին:

7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը:

7.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Քաղկոնտրակտ ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալությամբ տրված «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 173130 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը և տարածքը (քաղ. Երևան, Դեղատան 2, քաղ. Երևան, Արին-Բերդի 9):

8.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը` մեկամսյա ժամկետում:

i

9.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5.1-ին կետի «գ» ենթակետում «քաղ. Վաղարշապատ» բառերը փոխարինել «Երևան-Սևան մայրուղի» բառերով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2000
N 227
Որոշում