Սեղմել Esc փակելու համար:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ Ա ...

 

 

041.0267.150500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2000 թվականի N 267

 

i

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով`

1. Ստեղծել աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհրդին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աղքատության կրճատման միջանկյալ ռազմավարական ծրագրի նախագիծը` ներառելով`

աղքատության ներկա վիճակի նկարագրությունն ու դրա կրճատման ռազմավարության հիմնական ուղղությունները,

եռամսյա մակրոտնտեսական կանխատեսումներն ու քաղաքականության հիմնական միջոցառումների իրականացման ժամանակացույցը,

աղքատության կրճատման ռազմավարական հիմնական ծրագրի մշակման ժամանակացույցը.

բ) աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն խորհրդի կազմում քաղաքական կուսակցությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ:

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թվականի

հունիսի 11-ի N 351-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                                 (խորհրդի նախագահ)

    Ռ. Մարտիրոսյան             - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

    Ա. Մկրտչյան                - ՀՀ առողջապահության նախարար

    Լ. Մկրտչյան                - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Ռ. Շառոյան                 - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

                                 սպորտի նախարար

    Ս. Մնացականյան             - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության

                                 նախագահ (համաձայնությամբ)

    Գ. Թադևոսյան               - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական,

                                 առողջապահության և բնության պահպանության

                                 հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

                                 (համաձայնությամբ)

    Գ. Մինասյան                - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային,

                                 բյուջետային և տնտեսական հարցերի մշտական

                                 հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

    Շ. Քոչարյան                - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,

                                 մշակույթի և երիտասարդության հարցերի

                                 մշտական հանձնաժողովի նախագահ

                                 (համաձայնությամբ)

    Ա. Աղաջանյան               - ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր»

                                 խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Ա. Արշակյան                - ՀՀ Ազգային ժողովի «Իրավունք և

                                 միաբանություն» խմբակցության անդամ

                                 (համաձայնությամբ)

    Մ. Բադեյան                 - ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն»

                                 խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Ս. Բալասանյան              - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

                                 (համաձայնությամբ)

    Ա. Գրիգորյան               - ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն»

                                 խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Ժ. Գևորգյան                - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբի անդամ

                                 (համաձայնությամբ)

    Հ. Հակոբյան                - ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական

                                 պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)

    Ա. Պետրոսյան               - ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական

                                 դաշնակցության» խմբակցության անդամ

                                 (համաձայնությամբ)

    Ն. Պետրոսյան               - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի

                                 կոմունիստական կուսակցություն»

                                 խմբակցության անդամ (համաձայնությամբ)

    Ա. Սադոյան                 - ՀՀ Ազգային ժողովի «Ազգային

                                 ժողովրդավարական միություն» խմբակցության

                                 անդամ (համաձայնությամբ)

    Յու. Շուքուրյան            - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                 փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)

    Մ. Մնացականյան             - Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

                                 (համաձայնությամբ)

    Լ. Հարությունյան           - «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական

                                 կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

    Լ. Ալավերդյան              - «Ընդդեմ իրավական կամայականության»

                                 հասարակական կազմակերպության գործադիր

                                 տնօրեն (համաձայնությամբ)

    Տ. Աղաբեկյան               - Վերակառուցման և  զարգացման եվրոպական

                                 բանկի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ

                                 (համաձայնությամբ)

    Ժ. Բուտրու                 - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի  գրասենյակի

                                 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Գ. Գյուլումյան             - Համաշխարհային բանկի Երևանի  գրասենյակի

                                 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Վ. Գևորգյան                - Բրիտանական միջազգային զարգացման

                                 դեպարտամենտի ներկայացուցիչ

                                 (համաձայնությամբ)

    Ք. Դելանի                  - Միացյալ Նահանգների միջազգային զարգացման

                                 գործակալության Երևանի գրասենյակի

                                 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Ս. Դյուբոստ                - Եվրոպական միության Երևանի  գրասենյակի

                                 ներկայացուցիչ (համաձայնությամբ)

    Գ. Իրադյան                 - Միջազգային արժութային հիմնադրամի Երևանի

                                 գրասենյակի ներկայացուցիչ

                                 (համաձայնությամբ)

 

(կազմը խմբ. 30.10.00 թիվ 720, 11.06.02 թիվ 351-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.05.2000
N 267
Որոշում