Սեղմել Esc փակելու համար:
{21.11.2002 - 23.02.2012} ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.11.2002 - 23.02.2012} ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.2002  -ից մինչեւ   23.02.2012  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 21.11.2002 - 23.02.2012

040.0465.221097

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 1997 թ. թիվ 465

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անշարժ գույքի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

2. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստրը վարող պետական կառավարման մարմիններն անշարժ գույքի հաշվառումն իրականացնում են միասնական ծրագրերով նույնացված կադաստրային փաստաթղթերով հաշվի առնելով հողերի, շենքերի, շինությունների հաշվառման տվյալների անհրաժեշտությունն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համար:

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն (մոնիտորինգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

4. Հաստատել`

ա) անշարժ գույքի հաշվառման կարգը (կցվում է).

բ) անշարժ գույքի կադաստրային գնահատման իրականացման կարգը (կցվում է.

գ) անշարժ գույքի պետական գրանցման կարգը (կցվում է).

դ) անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգը (կցվում է):

5. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» թիվ 179 որոշման 2, 4, 5, 6, 7, 8, 9-րդ կետերը և որոշմամբ հաստատված պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթների 1 - 4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման ծառայությունների վերակառուցման մասին» թիվ 337 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 490 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շինությունների գնահատման ընթացակարգի մասին» թիվ 222 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:

(որոշումը փոփ. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում առկա անշարժ գույքը` (անկախ սեփականության ձևից) ենթակա է հաշվառման:

2. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է անշարժ գույքի առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ հավաք տվյալներ ստանալու, անշարժ գույքի գնահատման, քարտեզագրման և անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման համար:

3. Անշարժ գույքի հաշվառման օբյեկտ են`

ա) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

բ) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը.

գ) համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը.

դ) ոչ պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

ե) օտարերկրյա պետություններին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և միջազգային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

զ) տիրազուրկ, լքված, բռնագանձված և բռնագրավված անշարժ գույքը:

4. Անշարժ գույքի հաշվառման ընթացքում անշարժ գույքը դասակարգվում է`

ա) ըստ սեփականության ձևերի.

բ) ըստ նպատակային նշանակության.

գ) ըստ որակի և քանակի.

դ) ըստ օգտագործման ձևերի.

ե) ըստ տեսքերի և տեսակների:

5. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

6. Անշարժ գույքի հաշվառման, ինչպես նաև գնահատման և պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների և միավորների: Կադաստրային տարածքները համապատասխանում են մարզային բաժանմանը և ընդգրկում մարզի վարչական սահմաններում գտնվող հողերը:

Կադաստրային տարածքները բաժանվում են կադաստրային ենթատարածքների, որոնք համապատասխանում են համայնքների վարչական սահմաններին և կադաստրային սեկտորներին, որոնք ընդգրկում են մարզի վարչական սահմաններում առկա, բայց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը:

Կադաստրային ենթատարածքներն ու սեկտորները բաժանվում են առանձին հողակտորների` միավորների: Կադաստրային տարածքների, ենթատարածքների և սեկտորների համար կազմվում են կադաստրային քարտեզներ:

Կադաստրային տարածքների և ենթատարածքների համար կազմվում են առանձին հաշվառման գրքեր:

Հաշվառման գրքերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվառման գրքերի լրացման մեթոդական ցուցումները տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Կադաստրային տարածքներին, ենթատարածքներին, սեկտորներին և միավորներին տրվում է առանձին ծածկագիր: Ամրակայված գույքը կապվում է կադաստրային միավորի հետ, որի ծածկագիրը կադաստրային միավորի (հողամասի) ածանցյալն է:

Անշարժ գույքի ծածկագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Անշարժ գույքը ենթակա է քանակական և որակական հաշվառման:

8. Անշարժ գույքի քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի քանակական բնութագրումն է` արտահայտված մակերեսով և ծավալով, ըստ սեփականության ձևի, նպատակային նշանակության, օգտագործման ձևի և տեսքի:

Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է քարտեզագրման և այլ հանույթների իրականացման, նոր արտանկարումների, գույքագրման, ստուգիչ չափումների ընթացքում ու բնության մեջ կատարված փոփոխությունների հաշվառման հիման վրա:

9. Անշարժ գույքի որակական հաշվառումն անշարժ գույքի որակական բնութագրումն է` կախված հողի դասից, մեխանիկական կազմից, բերրիությունից, կուլտուր-տեխնիկական վիճակից և ամրակայված գույքի կառուցապատման տեխնիկական վիճակից, տեղադրությունից (գոտուց), հաղորդակցուղիների առկայությունից:

10. Անշարժ գույքի հաշվառման հիմնական փաստաթղթերն են`

ա) անշարժ գույքի հաշվառման գրքերը` համայնքների, մարզերի, հանրապետության.

բ) կադաստրային քարտեզները:

Կադաստրային քարտեզները, դրանց ձևերը, ճշտության աստիճանը և մասշտաբները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է`

ա) սկզբնական հաշվառում.

բ) ընթացիկ հաշվառում:

12. Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է`

ա) անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.

բ) կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները և սրբագրական արտանկարումները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.

գ) անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.

դ) սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության ներդրումը, հաշվառման գրքերում սկզբնական, ելակետային տվյալների լրացումը:

13. Անշարժ գույքի ընթացիկ հաշվառման նպատակն է`

ա) ընթացիկ տարում անշարժ գույքի նպատակային նշանակության, օգտագործման ձևի, տեսքերի ու տեսակների, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերումը.

բ) անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային տվյալների լրացման, թարմացման և անընդհատության ապահովումը:

14. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային (հաշվառման գրքերում) և գրաֆիկական (քարտեզագրական) փաստաթղթերում:

15. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից համայնքներին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) և մարզպետներին են տրամադրվում համայնքների և մարզերի հաշվառման գրքերում լրացված սկզբնական հաշվառման տվյալները, որոնց հիման վրա համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) և մարզպետներն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելու նպատակով իրականացնում են անշարժ գույքի ընթացիկ հաշվառումը:

Անշարժ գույքի ընթացիկ հաշվառման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ փոփոխությունները`

ա) անշարժ գույքի սեփականության ձևի.

բ) անշարժ գույքի նպատակային նշանակության.

գ) հողատեսքերի, շենքերի, շինությունների տեսակների.

դ) հողատեսքերի, շենքերի, շինությունների չափսերի.

ե) համայնքների, մարզերի վարչական սահմանների.

զ) հողերի իրացման, բարելավման, բազմամյա տնկարկների (հիմնում, քանդում).

է) ոռոգելի և չորացված հողերի վիճակի.

ը) նոր անտառատնկումների և անտառահատումների թույլտվությունների.

թ) նոր հողօգտագործման, շենքի, շինության կառուցման, առկա անշարժ գույքի վերակառուցման.

ժ) անշարժ գույքի օգտագործման ձևի.

ժա) անշարժ գույքի որակական հատկանիշների:

16. Անշարժ գույքի հաշվառումն ընդգրկում է նաև անշարժ գույքի գույքագրումը: Անշարժ գույքի գույքագրումն ըստ անշարժ գույքի տեսքերի ու տեսակների, կատարվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների թարմացման նպատակով:

17. Անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության կազմման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված հաշվետվության հաստատումից հետո ստացված տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրում:

18. Անշարժ գույքի հաշվառման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային գնահատման նպատակն անշարժ գույքի որակական չափանիշներն ու տնտեսական գնահատականը սահմանելն է:

2. Անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է հողի հարկի և գույքահարկի գանձման նպատակով:

Անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` իր տարածքային մարմինների միջոցով:

3. Անշարժ գույքի որակական չափանիշներն արտահայտվում են հողի և ամրակայված գույքի բնական ու որակական հատկանիշներով, տեղադրման դիրքով (գոտիով)` կախված օգտագործման նպատակից:

4. Անշարժ գույքի տնտեսական գնահատականն արտահայտվում է հողի և ամրակայված գույքի արտադրական հնարավորություններով, բերրիությամբ, բնապահպանական և գործառնական նշանակությամբ, կառուցապատման, սոցիալական, տրանսպորտային, հաղորդակցուղիների հագեցվածությամբ:

5. Կադաստրային գնահատման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով հաշվառված անշարժ գույքը (անկախ սեփականության ձևից), այդ թվում` անավարտ (կիսակառույց) շինությունները և մելիորատիվ նախապատրաստվող հողերը:

6. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին:

7. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդիկաներին համապատասխան:

8. Համայնքներին, ոչ պետական ձեռնարկություններին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերը, շինությունները գնահատվում են նրանց կողմից ինքնուրույնաբար, հիմնվելով իրենց հաշվեկշիռներում այդ գույքի` սահմանված կարգով արտացոլված արժեքի վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդիկային համապատասխան:

10. Անշարժ գույքի գնահատման նպատակով հանրապետության տարածքը բաժանվում է անշարժ գույքի տեղադրության (դիրքի) տարածագնահատման գոտիների:

Տարածագնահատման գոտիները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Մելիորատիվ նախապատրաստվող հողը և ամրակայված գույքը (կիսակառույց շենքերը) գնահատվում են դրանք համապատասխան հողատեսքերի և շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու միջոցով:

Մելիորատիվ նախապատրաստվող հողը և ամրակայված գույքը (կիսակառույց շենքերը) ըստ ավարտվածության աստիճանի հողատեսքերի և շինությունների շարքը դասելու տեխնիկական չափանիշներն ու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Անշարժ գույքի գնահատումը կատարում է անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը` անշարժ գույքի հաշվառման տվյալների հիման վրա: Նշված տվյալների բացակայության կամ հողամասի և ամրակայված գույքի փոփոխության դեպքում անշարժ գույքի գնահատումը կատարվում է գնահատման համար անհրաժեշտ տվյալները տեղում հավաքելուց ու անհրաժեշտության դեպքում չափագրումներից, կադաստրային հանույթներ կատարելուց հետո:

Տեղանքում (բնության մեջ) անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ հավաքելը, չափագրումները, կադաստրային հանույթներ կատարելը կարող են իրականացվել ինչպես անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի նախաձեռնությամբ, այնպես էլ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ օգտագործողի պահանջով:

13. Անշարժ գույքի չափագրումներ, կադաստրային հանույթներ կատարելու համար անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է նշված աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետից 15 օր առաջ դրա մասին գրավոր հայտնել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին:

Աշխատանքների կատարման ժամկետի մասին ծանուցագիրն ուղարկվում է անշարժ գույքի հասցեով, եթե անշարժ գույքի սեփականատերը մինչ այդ այլ հասցե չի ներկայացրել:

Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) իրավունք ունի ոչ ուշ, քան աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետից երկու օր առաջ դիմելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնին` աշխատանքների կատարման օրը կամ ժամը փոխելու համար: Փոխված ժամկետների մասին սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) գրավոր հայտնում է աշխատանքների կատարման համար սահմանված նոր ժամկետից հինգ օր առաջ:

14. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների աշխատանքները կատարվում են սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) ներկայությամբ: Անշարժ գույքի չափագրման տվյալները, կադաստրային հանույթները լրացվում են հատուկ ձևաթղթի (անշարժ գույքի դասավորության ուրվագծի) վրա, որն ստորագրում են չափագրողը և անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը): Ստորագրելուց սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) հրաժարման դեպքում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը կազմում է դրա վերաբերյալ արձանագրություն:

Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) իրավունք ունեն չափագրման և գնահատման վերաբերյալ իրենց առարկությունները գրավոր ներկայացնելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի տարածքային մարմին կամ դրա վերադաս մարմին և պահանջելու նոր չափագրում:

Անշարժ գույքի նոր չափագրումը կատարվում է հողի կամ ամրակայված գույքի սեփականատիրոջ, օգտագործողի հաշվին (բացի անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի նախաձեռնությամբ կատարված չափագրումներից):

Եթե անշարժ գույքի նոր չափագրման ընթացքում անշարժ գույքի գնահատման արժեքը չափագրման անճշտության հետևանքով փոխվի, ապա նոր չափագրման և գնահատման համար սեփականատիրոջ, օգտագործողի կողմից մուծված վճարը նրան է վերադարձվում նոր գնահատման աշխատանքների ավարտից հետո` երկօրյա ժամկետում: Սեփականատիրոջ, օգտագործողի հաշվին է կատարվում նաև այն անշարժ գույքի չափագրումը, որի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) սահմանված ժամկետում չի մասնակցել չափագրման և գնահատման աշխատանքներին կամ չափագրման ընթացքում գրավոր առարկություններ չի ներկայացրել:

15. Եթե անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) չափագրումների համար սահմանված ժամկետում չեն մասնակցում այդ աշխատանքներին, ապա անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինն անշարժ գույքի չափագրումները կատարում է սեփականատիրոջ, օգտագործողի համաձայնությամբ, առանց նրանց մասնակցության` կազմելով դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

16. Եթե անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) անշարժ գույքի գնահատման համար սահմանված ժամկետներում թույլ չեն տալիս իրականացնել չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքները, ապա անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինն իրավունք ունի անշարժ գույքի դասավորության ուրվագիծը կազմելու առանց սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) մասնակցության` ելնելով առկա այն տվյալներից, որոնք հնարավոր է ձեռք բերել առանց հողամաս կամ շինություն մուտք գործելու` նախօրոք կազմելով համապատասխան արձանագրություն:

17. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ անշարժ գույքի պետական միասնական` կադաստր վարող մարմինն իրավունք ունի`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) մասնակցությամբ կատարելու հողամասերի, շենքերի, շինությունների անհրաժեշտ չափագրումներ.

բ) անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու անշարժ գույքի սեփականատիրոջից, օգտագործողից (նրանց ներկայացուցչից) և նրանց համաձայնությամբ մուտք գործելու հողամաս կամ շինության առանձին տարածքներ:

18. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) պահանջով ներկայացնել իր ծառայողական վկայականը.

բ) աշխատանքները կատարել ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում.

գ) աշխատանքները կատարելիս չվնասել սեփականատիրոջ, օգտագործողի գույքը.

դ) չափագրման արդյունքների մասին տեղեկացնել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին (նրանց ներկայացուցչին).

ե) չհրապարակել անշարժ գույքի չափագրման ընթացքում իրեն հայտնի դարձած անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները:

19. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողն իրավունք ունի`

ա) ծանոթանալու անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների և գնահատման վերաբերյալ բոլոր տվյալներին.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին չտրամադրելու նրանց գործառույթներին չառնչվող փաստաթղթեր, թույլ չտալու իրականացնել անշարժ գույքի չափագրման, գնահատման աշխատանքներին չառնչվող գործողություններ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու հասցված վնասի փոխհատուցում:

20. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը կամ նրանց ներկայացուցիչը պարտավոր է`

ա) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին թույլ տալ սահմանված ժամկետներում անարգել իրականացնել սեփականության իրավունքով նրան պատկանող կամ օգտագործման հանձնված հողամասի կամ շինության չափագրումը, մասնակցել դրա աշխատանքներին.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր անշարժ գույքի փաստացի կատարված որակական և քանակական փոփոխությունների վերաբերյալ.

գ) չխոչնդոտել անշարժ գույքի չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքները:

21. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը կարող է անշարժ գույքի գնահատման արդյունքները գանգատարկել անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող վերադաս մարմնին, որը պարտավոր է գանգատին պատասխանել այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Գանգատի վերաբերյալ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող վերադաս մարմնի պատասխանն անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:

22. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ընդունած որոշման ու անշարժ գույքի գնահատման տվյալների գանգատարկումը հիմք չի հանդիսանում սեփականատիրոջ, օգտագործողի կողմից հողի հարկի և գույքահարկի չմուծման համար:

23. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է սահմանված կարգով փոխհատուցել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին, պետությանը` իր մեղքով կատարված սխալ գնահատումների կամ իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները:

(24-րդ կետը փոփ. 07.09.98 թիվ 556 որոշում)

(24-րդ կետն ուժը կորցրել է 10.10.00 թիվ 629 որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՑԱՆԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների ու այլ շինությունների

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

.________________________________________________________________________.

|Թիվ |Սեփականատիրոջ |Սեփականատիրոջ | Շինության|  Շինության  | Շինության  |

|Թիվ |   անունը,    | բնակության   | ծածկագիրը| կադաստրային | գտնվելու   |

|Ը/Կ |  ազգանունը   |վայրը (հասցեն)|          |   արժեքը    | վայրը      |

|    |              |              |          |             | (հասցեն)   |

|____|______________|______________|__________|_____________|____________|

| 1  |     2        |     3        |    4     |     5       |    6       |

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.________________________________________________________.

| Սեփականության գրանցման  |   Ընդհանուր սեփականություն   |

|    ամսաթիվը, համարը     |______________________________|

|                         |         այդ թվում`           |

|                         |______________________________|

|                         |   համատեղ     |  բաժնեմասի   |

|                         |սեփականատերերի |    չափը      |

|                         |    թիվը       |   (տոկոս)    |

|_________________________|_______________|______________|

|         7               |     8         |     9        |

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

.________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների ու այլ շինությունների գնահատման

 

Շինության հասցեն ______________________________________

Սեփականատիրոջ անունը, ազգանունը _______________________

սեփականատիրոջ բնակավայրը (հասցեն)_____________________

գնահատող մարմինը ______________________________________

 

«___» ____________ 199 թ.

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

.________________________________________________________________________.

|Թիվ| Շինության| Շինության| Շինության| Շինության   |Շինության |Շինության |

|Թիվ| ծածկագիրը| անվանումը| մակերեսը | մեկ քառ.    |տեխնիկական|կոմունալ  |

|Ը/Կ|          |          | (քառ. մ) | մետրի և     |  վիճակի  |և  կապի   |

|   |          |          |   կամ    | մեկ խոր.    |գործակիցը |համակար-  |

|   |          |          |  ծավալը  | մետրի       |          |գերով     |

|   |          |          | (խոր. մ) | արժեքը` ըստ |          |ապահովվա- |

|   |          |          |          | շինության   |          |ծությունը |

|   |          |          |          | հաստատված   |          |բնութագրող|

|   |          |          |          |   տիպի      |          |գործակիցը |

|___|__________|__________|__________|_____________|__________|__________|

| 1 |     2    |    3     |    4     |    5        |   6      |    7     |

|___|__________|__________|__________|_____________|__________|__________|

|___|__________|__________|__________|_____________|__________|__________|

|___|__________|__________|__________|_____________|__________|__________|

|___|__________|__________|__________|_____________|__________|__________|

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.________________________________________________________________________.

|  Շինության  | Շինության  |Շինության |  Շինության  |Շինության|Շինության |

|հարկայնության|տեղադրության|արժեքի    |վերագնահատված|մաշվածու-|գնահատված |

|  գործակիցը  | գործակիցը  |փոփոխման  |   արժեքը    |թյան     |  արժեքը  |

|             |            |գործակիցը |             |աստիճանի |          |

|             |            |(ինդեքսը) |             |գործակիցը|          |

|_____________|____________|__________|_____________|_________|__________|

|      8      |    9       |   10     |     11      |   12    |   13     |

|_____________|____________|__________|_____________|_________|__________|

|_____________|____________|__________|_____________|_________|__________|

|_____________|____________|__________|_____________|_________|__________|

|_____________|____________|__________|_____________|_________|__________|

.________________________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՑԱՆԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված տնամերձ կամ բնակելի տների կառուցման ու սպասարկման համար հատկացված, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, այգեգործական (ամառանոցային) հողամասերի գնահատման

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

.________________________________________________________________________.

|Թիվ |Սեփականատիրոջ |Սեփականատիրոջ | Հողամասի |  Հողամասի   | Հողամասի   |

|Թիվ |   անունը,    | բնակության   | ծածկագիրը| կադաստրային | գտնվելու   |

|Ը/Կ |  ազգանունը   |վայրը (հասցեն)|          |   արժեքը    | վայրը      |

|    |              |              |          |             | (հասցեն)   |

|____|______________|______________|__________|_____________|____________|

| 1  |     2        |     3        |    4     |     5       |    6       |

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

|____|______________|______________|__________|_____________|____________|

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.________________________________________________________.

| Սեփականության գրանցման  |   Ընդհանուր սեփականություն   |

|    ամսաթիվը, համարը     |______________________________|

|                         |         այդ թվում`           |

|                         |______________________________|

|                         |   համատեղ     |  բաժնեմասի   |

|                         |սեփականատերերի |    չափը      |

|                         |    թիվը       |   (տոկոս)    |

|_________________________|_______________|______________|

|         7               |     8         |     9        |

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

|_________________________|_______________|______________|

.________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված տնամերձ կամ բնակելի տների կառուցման ու սպասարկման համար հատկացված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, այգեգործական (ամառանոցային) հողամասերի գնահատման

 

Հողամասի գտնվելու վայրը________________________________

Սեփականատիրոջ անունը, ազգանունը _______________________

Սեփականատիրոջ բնակավայրը (հասցեն)_____________________

Գնահատող մարմինը ______________________________________

 

«___» ____________ 199 թ.

 

.________________________________________________________________________.

|Թիվ |Հողամասի |Հողամասի |Հողամասի|Հողամասի |Հողամասի |Հողամասի|Հողամասի |

|Թիվ |ծածկագիրը|մակերեսը |մեկ քառ.|տեղադրման|կադաս-   |վերագնա-|գնահատված|

|Ը/Կ |         |(քառ. մ) |մետրի   |գործակիցը|տրային   |հատված  |կադաստրա-|

|    |         |         |կադաս-  |         |արժեքի   |կադաս-  |յին      |

|    |         |         |տրային  |         |փոփոխման |տրային  |արժեքը   |

|    |         |         |արժեքը  |         |գործակիցը|արժեքը  |         |

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

| 1  |    2    |   2     |  4     |   5     |   6     |  7     |   8     |

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

|____|_________|_________|________|_________|_________|________|_________|

.________________________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՑԱՆԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում հաշվառված և գնահատված` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի

 

.________________________________________________________________________.

|Թիվ |Հողօգտագործողի  |Հողօգտագործողի |Հողամասի  | Հողամասի   | Հողամասի |

|Թիվ |  անվանումը     |    հասցեն     |ծածկագիրը |կադաստրային | գրանցման |

|Ը/Կ |                |(ռեկվիզիտները) |          |  արժեքը    | ամսաթիվը,|

|    |                |               |          |            |  համարը  |

|____|________________|_______________|__________|____________|__________|

|1   |     2          |      3        |   4      |    5       |     6    |

|____|________________|_______________|__________|____________|__________|

|____|________________|_______________|__________|____________|__________|

|____|________________|_______________|__________|____________|__________|

|____|________________|_______________|__________|____________|__________|

|____|________________|_______________|__________|____________|__________|

|____|________________|_______________|__________|____________|__________|

.________________________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում հաշվառված և գնահատված` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի գնահատման

 

Հողամասի գտնվելու վայրը________________________________

Օգտագործողի անունը, ազգանունը _________________________

Օգտագործողի բնակավայրը ________________________________

Գնահատող մարմինը ______________________________________

 

«___» ____________ 199 թ.

 

.________________________________________________________________________.

|Թիվ|Հողամասի |Հողամասի|Հողամասի|Հողամասի |Հողամասի |Հողամասի |Հողամասի  |

|Թիվ|ծածկագիրը|մակերեսը|մեկ քառ.|տեղադրման|կադաստրա-|վերագնա- |գնահատված |

|Ը/Կ|         |(քառ. մ)| մետրի  |գործակիցը|յին      |հատված   |կադաստրա- |

|   |         |        |կադաս-  |         |արժեքի   |կադաստրա-|յին       |

|   |         |        |տրային  |         |փոփոխման |յին      |արժեքը    |

|   |         |        |արժեքը  |         |գործակիցը|արժեքը   |          |

|___|_________|________|________|_________|_________|_________|__________|

| 1 |    2    |   3    |   4    |    5    |   6     |   7     |  8       |

|___|_________|________|________|_________|_________|_________|__________|

|___|_________|________|________|_________|_________|_________|__________|

|___|_________|________|________|_________|_________|_________|__________|

|___|_________|________|________|_________|_________|_________|__________|

.________________________________________________________________________.

 

ՀՀ անշարժ գույքի պետական

միասնական կադաստրի վարչության

 

___________ տարածքային մարմնի

 

ղեկավար

 

______________________

        (ստորագրությունը)

 

«____» ____________199 թ.

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.1997
N 465
Որոշում