Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՆԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՆԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵ ...

 

 

040.0268.300500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2000 թվականի N 268

 

i

«ԿԱՆԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ՍԻԲԱԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎՈՂ «ԱՐՄԵՆԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության և Ռուսաստանի Դաշնության «Միավորված խումբ «Սիբիրսկի ալյումին» («ՍիբԱլ») բաց բաժնետիրական ընկերության մասնակցությամբ ստեղծվելիք «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 5-ի N ՆԿ-561 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «ՍիբԱլ» բաց բաժնետիրական ընկերության միջև համագործակցության համաձայնագրի, ինչպես նաև «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության և «ՍիբԱլ» բաց բաժնետիրական ընկերության միջև «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման մասին հիմնադիր պայմանագրի նախագծերին:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանին ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարար Դ. Վարդանյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և «ՍիբԱլ» բաց բաժնետիրական ընկերության միջև համագործակցության համաձայնագիրը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերությանը հետևյալ արտոնությունները տրամադրելու վերաբերյալ`

ա) «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարները ժամանակին չկատարելու համար համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերից ազատում.

բ) «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկային օրենսդրության խախտման համար հաշվարկված և 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չվճարված տուգանքներից ազատում.

գ) «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույքի ներդրման գործարքի մասով «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերությունն ավելացված արժեքի հարկից ազատում և այդ գործարքի հետևանքով «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող շահույթի մասով շահութահարկի գծով հարկվող օբյեկտի նվազեցման արտոնության սահմանում:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո, նրա հայտով, ջրօգտագործման, ինչպես նաև արտահոսքերի ու արտանետումների սահմանաքանակները և համագործակցության համաձայնագրի նախագծում նշված դրույթներին համապատասխան կնքել պայմանագրեր:

5. Տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` թույլատրել «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերությանն իրականացնել արտադրական գործունեություն` ընկերությանը հանձնված մասնաշենքերի նախագծային փաստաթղթերով սահմանված 8 բալ սեյսմակայունության նորմատիվներին համապատասխան:

6. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից համապատասխան դիմումը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «ԱրմենԱլ» փակ բաժնետիրական ընկերությանն անհրաժեշտ հողահատկացման փաստաթղթերի տրամադրումը և հողատարածքի` 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքի, ինչպես նաև գույքային այլ իրավունքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2000
N 268
Որոշում