Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆ ...

14.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.2000  -ից մինչեւ   14.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.05 թիվ 697-Ա որոշում)

i

040.0294.090600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2000 թվականի N 294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

i

2. Մասնագիտական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 9-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 9-ի N 294 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների

անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական

հանձնաժողովի

 

    Լ. Վալեսյան       - Երևանի  պետական համալսարանի ամբիոնի վարիչ,

                        Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ,

                        աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

                        Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի

                        ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահ)

    Վ. Մովսիսյան      - ՀՀ վարչապետի խորհրդական

    Լ. Գալստյան       - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության

                        պետ, բանասիրական գիտությունների թեկնածու

    Կ. Ղաֆադարյան     - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների

                        պահպանության վարչության պետի տեղակալ

Լ. Հովհաննիսյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի

անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Ա. Մելքոնյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության

                        ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների

                        թեկնածու, դոցենտ

    Ա. Քոսյան         - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական

                        գիտությունների դոկտոր

    Գ. Ավետյան        - «Քաղաքաշինության, գեոդեզիայի և  քարտեզագրության

                        գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի

                        փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու,

                        դոցենտ

    Գ. Ավագյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

                        աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բ. Հարությունյան  - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի

դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    Ջ. Եսայան         - Երևանի  պետական համալսարանի տեղանունների կաբինետի

                        ավագ գիտաշխատող

    Հ. Կարագյոզյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

    Գ. Բադալյան       - Երևանի  պետական համալսարանի Հայաստանի պատմական

                        աշխարհագրության և պատմության լաբորատորիայի

                        գիտաշխատող

    Ա. Ավդալյան       - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության

                        գործունեությունը համակարգող նախարարության

                        գեոդեզիայի և քարտեզագրության վարչության առաջին

                        կարգի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2000
N 294
Որոշում