Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 35 Ո ...

 

 

040.0302.120600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի N 302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 16-ի N 154 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի 1999-2000 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու մասին» N 35 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի N 88 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` մեկ կետով.

«1. Հայաստանի Հանրապետության համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող մեկ խոր. մ ոռոգման ջրի համար 6 դրամ 74 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագինը սահմանել 3 դրամ 40 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ գոտիների`

ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 70 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, մատակարարվող 1 խոր. մ ոռոգման ջրի համար` 6 դրամ 74 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:

2. Ընդունել ի գիտություն, որ 2000 թվականին մատակարարվող ոռոգման ջրի սակագների իջեցումը հիմնականում իրականացվել է Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության շահագործման ծախսերի կրճատման հաշվին:

3. 2000 թվականին մատակարարված ոռոգման ջրի վարձի հավաքագրման աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 2000 թվականին մատակարարված ոռոգման ջրի դիմաց հավաքագրված գումարների հաշվին մարել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության նախորդ տարիներին գոյացած պարտքերը` 467, 2 մլն դրամ գումարով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2000
N 302
Որոշում