Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈ ...

15.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.2000  -ից մինչեւ   15.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-185 օրենք)

i

010.0065.230600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանումը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ` «Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին»:

 

Հոդված 2. Օրենքի 1 և 2 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Հոդված 1. Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում

գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման

ձևերը

 

Քաղաքային (այդ թվում` Երևան քաղաքի) և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերն օտարվում են դրանք վաճառելու և անհատույց փոխանցելու միջոցով:

 

Հոդված 2. Պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն

օտարելը

 

Պետական սեփականություն համարվող հողերն օտարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց`

ա) գյուղական համայնքներում`

- գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար,

- որպես տնամերձ.

բ) քաղաքներում` բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 4, 5, 9, 10, 11, 12 հոդվածների վերնագրերում և տեքստում «պահուստային ֆոնդի» բառերը փոխարինել «պետական սեփականություն համարվող» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում`

ա) առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետական սեփականություն համարվող հողերն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվում են`

ա) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն.

բ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել վերոհիշյալ բնակավայրերում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին.

դ) համայնքներում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների այն ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի չափը սահմանվում է 0,12 հեկտար, իսկ քաղաքներում` բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար` 0,04 հեկտար հողամաս:».

բ) երրորդ մասում «այլ նպատակներով» բառերը փոխարինել «այնպիսի նպատակներով, որոնք նախատեսված չեն տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծով կամ համայնքների հողերի օգտագործման սխեմայով» բառերով.

գ) վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերով սահմանված պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման ժամկետը սահմանել մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:»:

 

23 հունիսի 2000 թ.

ՀՕ-65

 

 

pin
ՀՀ 05.06.2000
N ՀՕ-65 օրենք