Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0341.230600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2000 թվականի N 341

 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):

2. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհուրդն անվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային խորհուրդ» (այսուհետև` խորհուրդ):

3. Խորհրդի նախագահ նշանակել Վահագն Հովնանյանին:

4. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն. դրամ:

i

(4-րդ կետը խմբ. 13.09.00 թիվ 553 որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վճարել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10 մլն դրամի չափով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(5-րդ կետը լրաց. 31.01.01 թիվ 69 որոշում)

i

6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունները վերապահել խորհրդին:

(6-րդ կետը /նախկին 5-րդ/ փոփ. 31.01.01 թիվ 69 որոշում)

7. Խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը:

(7-րդ կետը փոփ. 16.12.00 թիվ 824 որոշում)

(7-րդ կետը /նախկին 6-րդ/ փոփ. 31.01.01 թիվ 69 որոշում)

i

8. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` պետական գրանցում ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Երևանի Չարենցի փողոցի N 7 հասցեում գտնվող շենքից 6 սենյակ մինչև 2010 թվականի ապրիլի 30-ը ժամկետով անհատույց օգտագործման հանձնել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(8-րդ կետը /նախկին 7-րդ/ փոփ. 31.01.01 թիվ 69, 04.04.08 թիվ 311-Ն որոշումներ)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:

(9-րդ կետը /նախկին 8-րդ/ փոփ. 31.01.01 թիվ 69 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2000
N 341
Որոշում