Սեղմել Esc փակելու համար:
ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆ ...

25.05.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2010  -ից մինչեւ   25.05.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 07.05.13 թիվ 332-Ն որոշում)

i

041.0370.200600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2000 թվականի N 370

 

i

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

i

ա) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 23.09.06 թիվ 704-Ն որոշում)

i

(1-ին կետը փոփ. 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 և 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի N 67 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որդեգրման գործերով հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 731 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

(վերնագիրը փոփ. 23.09.06 թիվ 704-Ն, 23.04.10 թիվ 269-Ն որոշումներ)

(նախաբանը փոփ. 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 20-ի N 370 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) քննարկում է օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի) և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա (այսուհետև` երեխա) որդեգրելու հետ կապված հարցերը:

(1-ին կետը փոփ. 24.09.07 թիվ 673-Ա, 23.04.10 թիվ 269-Ն որոշումներ)

i

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և իր կողմից հաստատված աշխատակարգով:

(2-րդ կետը փոփ. 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

3. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

6. Հանձնաժողովում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Հանձնաժողովի խնդիրներն են`

i

ա) օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

բ) օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

գ) (7-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

դ) սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

(2-րդ կետը փոփ. 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` պարտավոր է`

i

ա) ուսումնասիրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված կենտրոնական մարմնից (այսուհետ` կենտրոնական մարմին) ստացված` որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և մեկամսյա ժամկետում կայացնել որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տալու օրվանից 12 ամիս.

բ) որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել կենտրոնական մարմնին.

գ) որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն կայացնելու դեպքում որդեգրմանը վերաբերող փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով.

դ) կատարել սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

(8-րդ կետը փոփ. 24.09.07 թիվ 673-Ա, 23.04.10 թիվ 269-Ն որոշումներ)

9. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս` իրավունք ունի`

i

ա) կենտրոնական մարմնից և (կամ) օտարերկրացիներից ու Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից պահանջելու որդեգրմանը վերաբերող փաստաթղթերի լիարժեք քննարկումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

գ) իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(9-րդ կետը փոփ. 24.09.07 թիվ 673-Ա, 23.04.10 թիվ 269-Ն որոշումներ)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

i

11. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե, մտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար):

(11-րդ կետը փոփ. 08.10.03 թիվ 484-Ն, 24.09.07 թիվ 673-Ա որոշումներ)

12. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

13. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

16. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

17. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

18. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

19. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները (այսուհետև` որոշում) ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

դ) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

ե) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

զ) հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

բ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

դ) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

բ) հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

գ) առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

դ) ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

ե) կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

23. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

24. Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:

25. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 20-ի N 370 որոշմամբ

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(կազմն ուժը կորցրել է 23.04.10 թիվ 269-Ն որոշում)

(կազմը փոփ. 27.07.01 թիվ 561, 04.10.01 թիվ 708, 08.10.03 թիվ 484-Ն, 24.09.07 թիվ 673-Ա որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 20-ի N 370 որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

i

որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների

(կանոնադրությունն ուժը կորցրել է 23.09.06 թիվ 704-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2000
N 370
Որոշում