Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

01.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2002  -ից մինչեւ   01.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-160-Ն օրենք)

i

010.0062.190600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է պետության և համայնքների կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների հետ կապված հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել պետության և համայնքների կարիքների համար գնումների կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հրապարակայնությունը և թափանցիկությունը, ինչպես նաև`

1) պետության և համայնքների համար տնտեսապես շահավետ պայմաններով գնումների կատարումը.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գնումների ընթացակարգերի կազմակերպման միասնական կանոնների կիրառումը.

3) պետական կարգավորումն ու միջճյուղային համակարգումը.

4) ցանկացած անձի համար, անկախ նրա որևէ պետության ռեզիդենտը լինելու հանգամանքից, մասնակցության հավասար իրավունքի գերակայությունը:

2. Սույն օրենքի գործողությունը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

գնումներ` պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան բյուջեի և (կամ) ֆինանսական այլ միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակներով գնման, վարձակալության, լիզինգի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տարաժամկետ վճարման ճանապարհով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում.

գնման պայմանագիր` սույն օրենքով սահմանված կարգով գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից կնքվող պայմանագիր (այսուհետ` պայմանագիր).

պատվիրատու` սույն օրենքով գնումներ կատարելու լիազորությամբ օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ, ինչպես նաև կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձ կամ հիմնարկ.

մասնակից` սույն օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

ընտրված մասնակից` սույն օրենքին համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված մասնակից.

գնման պայմանագրի կնքման առաջարկ` սույն օրենքով սահմանված կարգով պատվիրատուի կողմից ուղարկվող և պայմանագրի կնքման առաջարկ պարունակող ծանուցում.

մրցույթի հայտի ապահովում` մասնակցի կողմից մրցույթին մասնակցելու հետ կապված պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

պայմանագրի կատարման ապահովում` ընտրված մասնակցի կողմից կնքվելիք պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարման համար պատվիրատուին տրամադրվող ապահովում.

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պահանջ` գնումներ կատարելու նպատակով պատվիրատուի կողմից, սույն օրենքին համապատասխան, տրամադրվող մրցույթի հրավեր (այսուհետ` մրցույթի հրավեր) կամ գնանշման հարցում.

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների առաջարկ` մրցույթի հրավերի կամ գնանշման հարցման հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով, պատվիրատուին ուղարկվող մրցույթի հայտ (այսուհետ` մրցույթի հայտ) կամ գնանշում.

բնութագրեր` պայմանագրի առարկան բնորոշող տնտեսական, որակական և տեխնիկական ցուցանիշներ.

գնումների բազային միավոր` Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով արտահայտված` նվազագույն աշխատավարձի հազարապատիկին համարժեք գումար:

 

i
ՀՈԴՎԱԾ 4. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

 

1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (այսուհետ` գնումների մասին օրենսդրություն) բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից:

2. Գնումների հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել նաև այլ իրավական ակտերով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

i
ՀՈԴՎԱԾ 5. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Գնումների մասին այլ իրավական ակտերը, սույն օրենքի դրույթներին համապատասխան, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) և (կամ) նրա կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

Գնումների մասին այլ իրավական ակտերը, օրենքով սահմանված դեպքերից բացի, հրապարակվում են լիազոր մարմնի գնումների պաշտոնական տեղեկագրում (այսուհետ` պաշտոնական տեղեկագիր):

 

ՀՈԴՎԱԾ 6. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագիրը կնքվելուց ոչ ուշ, քան երեսուն աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում հրապարակվում է այդ պայմանագրի մասին տեղեկատվություն, որը պետք է առնվազն պարունակի`

1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.

2) գնումների անհրաժեշտության և կատարման ձևի ընտրության հիմնավորումը.

3) պայմանագրի գինը.

4) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը.

5) պայմանագրի կողմերի անվանումները (անունները) և հասցեները:

2. Եթե հրապարակման ենթակա տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք, ապա սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Գնումներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք անվճարունակ են, լուծարման գործընթացում սնանկ են ճանաչվել, կամ որոնց գույքի վրա կալանք է դրված.

2) որոնց հիմնադիրներից որևէ մեկը մրցույթի հանձնաժողովի անդամ, պատվիրատուի պաշտոնատար անձ կամ մերձավոր ազգական է.

3) որոնք օրենքով սահմանված կարգով ենթարկվել են այնպիսի պատասխանատվության, որի հետևանքով նրանց արգելվել է մրցույթի հայտը ներկայացնելու պահին իրականացնել տվյալ տեսակի գործունեություն, ներառյալ` լիցենզիան չեղյալ հայտարարելու միջոցով.

4) որոնք մրցույթի հայտը ներկայացնելու պահին ունեն ժամկետանց պարտքեր` հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով:

2. Գնումների ցանկացած ընթացակարգի համար պատվիրատուն սահմանում է մասնակիցներին ներկայացվող որակավորման հետևյալ չափանիշները`

1) պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական տվյալներ (հատկանիշներ), ֆինանսական միջոցներ, նյութական և աշխատանքային ռեսուրսներ.

2) տվյալ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

i

3. Մասնակիցը, գնումներին մասնակցելու իր իրավունքը և որակավորման տվյալները հավաստելու համար, պարտավոր է, լիազոր մարմնի սահմանած կարգով, պատվիրատուին ներկայացնել պահանջվող փաստաթղթերի պատճենները:

4. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, պատվիրատուն իրավունք չունի սահմանափակել որևէ անձի` գնումների գործընթացին մասնակցության իրավունքը, սահմանել մասնակիցների որակավորման այնպիսի չափանիշներ, որոնք պայմանավորված են մասնակցի` որևէ պետության ռեզիդենտը լինելու հանգամանքով, կրում են խտրական բնույթ կամ սույն օրենքով չնախատեսված այլ չափանիշներ:

5. Պատվիրատուն անվերապահորեն մերժում (կասեցնում) է ցանկացած մասնակցի մասնակցությունը գնումների գործընթացին, եթե նրա մասնակցության իրավունքը կամ որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում առկա է սխալ, ներառյալ` կեղծ տվյալներ:

6. Պատվիրատուն իրավունք չունի մասնակիցների կողմից ներկայացված որակավորման տվյալները հավաստող փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով սահմանել օրենսդրությամբ չնախատեսված պահանջներ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պատվիրատուն պարտավոր է միանման վերաբերմունք հանդես բերել ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ առաջարկող բոլոր անձանց նկատմամբ:

2. Գնումների գործընթացին որևէ պետության ռեզիդենտի մասնակցության իրավունքը, օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանափակվել կառավարության կողմից, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության շահերից:

3. Պատվիրատուն մրցույթի հայտարարության մեջ պարտավոր է նշել, որ գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են մասնակցել գնումների ընթացակարգին, անկախ նրանց` որևէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը հետագայում ենթակա չէ փոփոխության:

Եթե սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան գնումներին մասնակցելու իրավունքը սահմանափակված է, ապա պատվիրատուն այդ մասին պարտավոր է նշել մրցույթի հայտարարությունում:

4. Պատվիրատուն պարտավոր է բացառել խտրականությունը և այնպիսի բնութագրերի սահմանումը, որոնք կարող են խոչընդոտել (սահմանափակել) ցանկացած անձի` գնումներին մասնակցելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ

 

Գնումներին մասնակցող անձինք պետք է ապահովեն սույն օրենքով նախատեսված և գնումների ընթացակարգին վերաբերող տեղեկությունների գրառումը` համապատասխան փաստաթղթեր կազմելով:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը, անկախ գնումների ձևից, գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն պարտավոր է վարել գնումների ընթացակարգի արձանագրություն: Վերջինս գնումների կատարման տվյալ ձևին համապատասխան պետք է պարունակի`

1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը.

2) գնումների անհրաժեշտության և կատարման ձևի ընտրության հիմնավորումը.

3) մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները, ինչպես նաև այն մասնակցի անվանումը (անունը) ու գտնվելու վայրը, որի հետ կնքվում է պայմանագիրը, դրա գինը, գնի հիմնավորումը, պայմանագրի մյուս հիմնական պայմանները.

4) տեղեկատվություն` մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցների որակավորման տվյալների կամ դրանց բացակայության մասին, ինչպես նաև ներկայացված տվյալների` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

5) յուրաքանչյուր մրցույթի հայտի գինն ու մյուս հիմնական պայմանների համառոտ շարադրանքը.

6) մրցույթի հայտերի գնահատման և համեմատման չափանիշների, ներառյալ` տրվող նախապատվության համառոտ շարադրանքը.

7) մրցույթի հայտերի կամ դրանց մի մասի մերժման դեպքում` դրա հիմքերը.

8) գնումների գործընթացը սկսելու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում` դրա հիմքերը.

9) մրցույթի հրավերի և մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների ու դրանց պատասխանների, ինչպես նաև այդ փաստաթղթերում կատարված փոփոխությունների համառոտ շարադրանքը.

10) գնումների ընթացակարգի վերաբերյալ բերված բողոքների պատճառները, դրանց վերաբերյալ պատվիրատուի կայացրած որոշման հիմքերը.

11) գնումների գործընթացի երրորդ կողմ հանդիսացած այն կազմակերպությունների և (կամ) փորձագետների (մասնագետների) անվանումները (անունները), որոնք տվյալ գնումների գործընթացի շրջանակում ծառայություն են մատուցել պատվիրատուին.

12) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Պայմանագիրը կնքելուց կամ մինչև այդ գնումների գործընթացը կասեցնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմնին է տրամադրում գնումների ընթացակարգի արձանագրության պատճենը:

3. Եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պատվիրատուն կատարում է համառոտ գրառումներ` նշելով գնումների անցկացման ժամանակ կատարված հիմնական գործողությունների և դրանց հիմքերի մասին:

i

4. Պատվիրատուն պարտավոր է գնումների ընթացակարգի արձանագրության մեջ տեղ գտած տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկատվության, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան կատարված գրառումները տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գնումների ընթացակարգի արձանագրությունը կազմելու կարգին վերաբերող սույն հոդվածի պահանջների խախտումները հիմք չեն մասնակցի` վնասների հատուցման պահանջի իրավունքի ծագման համար:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին նրա` մրցույթում հաղթող ճանաչվելու մասին և կնքում պայմանագիր` սույն օրենքի համապատասխան:

2. Պայմանագրով պետք է նախատեսվեն այն պայմանները, որոնց հիման վրա կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը, ինչպես նաև դրա միակողմանի լուծելու դեպքում` կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3. Եթե պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 34 հոդվածի 9-րդ կետի համաձայն, ապա պայմանագրով պետք է նախատեսվի, որ եթե այն կատարելու արդյունքում ավելի քան հիսուն տոկոսի չափով չեն օգտագործվում հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և արտադրական ռեսուրսները, ապա տվյալ պայմանագրի գինը նվազեցվում է տրամադրված նախապատվության չափով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հաղթողին որոշելու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի սահմանած կարգով, պաշտոնական տեղեկագրում տեղեկատվություն հրապարակել պայմանագիր կնքելու իր որոշման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման որոշումը պետական գաղտնիք է: Այդ տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի`

1) մասնակցի անվանումը (անունը).

2) պայմանագրի կնքվելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) կնքվող պայմանագրի առարկան և գինը.

4) պայմանագիրը կնքելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագրի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի մեկ քառորդը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Եթե գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի կատարած գործողությունները հակասում են գնումների մասին օրենսդրությանը, ապա պատվիրատուն լիազոր մարմնի համաձայնությամբ մերժում է նրա մրցույթի հայտը կամ գնանշումը` վերջինիս ներկայացնելով այդ որոշման հիմքերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան մրցույթի հայտի կամ գնանշման մերժման և դրա հիմնավորվածության մասին պատվիրատուն գրառում է կատարում գնումների ընթացակարգի արձանագրության մեջ` այդ մասին անհապաղ ծանուցելով համապատասխան պետական մարմիններին:

3. Պատվիրատուի պատասխանատու պաշտոնատար անձն անձնական պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատվիրատուի պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

1. Տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ նկարագրեն գնվող ապրանքները, աշխատանքները, ծառայությունները, որպեսզի դրանք սահմանվեն հստակ` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:

2. Տեխնիկական բնութագրերը ներառում են գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, աշխատանքի արդյունքների, թեսթավորման, անվտանգության, չափերի, պայմանական նշանների, տերմինաբանության, փաթեթավորման, բեռնաթափման, նշանադրման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ պահանջների և ընթացակարգերի հստակ նկարագրությունը: Տեխնիկական բնութագրերը, պլանները, գծագրերը, էսքիզները կամ նկարագրերը (եթե այդպիսիք պահանջվում են) պետք է նաև պարունակեն`

1) գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անմիջական նկարագրությունը` հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված տեխնիկական և որակական բնութագրերի (ստանդարտների) վրա.

2) ստանդարտները, ցուցանիշները, պահանջները, պայմանական նշաններն ու տերմինները, գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրին վերաբերող գործարքների պայմանների ստանդարտները:

3. Տեխնիկական բնութագրերը չպետք է հղումներ պարունակեն կոնկրետ առևտրային նշաններին, ֆիրմային անվանումներին, պատենտներին, էսքիզներին կամ մոդելներին, ծագման կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է պայմանագրի առարկայի բնորոշումն առանց դրանց: Համարժեք հղումների օգտագործման դեպքում տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն «կամ համարժեք» բառերը:

4. Տեխնիկական բնութագրերը սահմանվում են տվյալ պայմանագրով` Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ

 

1. Գնումներին վերաբերող բոլոր փաստաթղթերը կազմվում և հրապարակվում են հայերենով:

2. Եթե պայմանագրի նախահաշվային գինը ապրանքների և ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա գնումներին վերաբերող փաստաթղթերը կազմվում և հրապարակվում են միաժամանակ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեների և (կամ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների հաշվին` դրանց համար նախատեսված հատկացումների շրջանակում:

 

ԳԼՈՒԽ 2.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 17. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը ղեկավարվում է օրենսդրությամբ, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կառավարության և վարչապետի որոշումներով: Լիազոր մարմնի որոշումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների համար:

2. Լիազոր մարմինը չի կարող լինել պայմանագրի կողմ, ինքնուրույն կատարել գնումներ, բացառությամբ իր կարիքների համար կատարվող գնումների:

i

3. Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով լիազոր մարմինը`

1) կատարում է գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.

2) մշակում է գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծեր և ներկայացնում է դրանք կառավարության և (կամ) վարչապետի հաստատմանը.

3) օժանդակում է պատվիրատուներին գնումների անցկացման գործում և վերահսկում նրանց կողմից սույն օրենքի դրույթների և այլ իրավական ակտերի պահանջների կատարումը.

4) պատվիրատուներին ցույց է տալիս մեթոդական օգնություն, ներառյալ` գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նմուշների մշակումը և հրապարակումը.

5) մասնակիցների բողոքների հիման վրա կազմակերպում է ստուգումներ և ընդունում պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում կամ մերժում է գնումների կատարման ձևի մասին պատվիրատուների որոշումները` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

7) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

8) կազմակերպում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման գործը.

9) ապահովում է գնումների ընթացակարգերի և դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը.

10) հրապարակում է պաշտոնական տեղեկագիրը.

i

11) հաստատում կամ մերժում է պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումները` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

12) վարում է գնումների ակտերի, ներառյալ` հրահանգների, կարգադրությունների և հրամանների պարբերական հաշվառումը:

 

ԳԼՈՒԽ 3.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

i

1. Գնումները կատարվում են մրցույթով` կենտրոնացված և ապակենտրոնացված, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` գնանշումների հարցման կամ մեկ աղբյուրից գնումների կատարման ձևերով:

2. Մրցույթի տեսակներն են` բաց և փակ:

i

3. Պատվիրատուն, լիազոր մարմնի համաձայնությամբ, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում, իրավունք ունի բաց մրցույթից բացի կիրառել գնումների կատարման այլ ձևեր:

4. Պատվիրատուն սույն հոդվածի 3-րդ կետը կիրառելիս գնումների ընթացակարգի արձանագրության մեջ ներառում է գնումների տվյալ ձևը կիրառելու հիմքերը:

5. Պետական կարիքների համար իրականացվող գնումների անվանացանկը, բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ, հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԸ

 

i

1. Կենտրոնացված գնումները կատարում է կառավարության կողմից լիազորված իրավաբանական անձը կամ հիմնարկը (այսուհետ` պետական գնումների գործակալություն):

2. Փակ մրցույթի ձևով գնումները կարող են կատարվել ապակենտրոնացված` այլ պատվիրատուների կողմից, կառավարության սահմանած դեպքերում:

i

3. Պետական գնումների գործակալության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մրցույթի ձևով գնումները կարող են կատարվել երկու փուլով, եթե պատվիրատուն`

1) հնարավորություն չունի հստակ (մանրամասն և ամբողջական) սահմանել գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական և որակական բնութագրերը, և անհրաժեշտություն է առաջացել բանակցելու մասնակիցների հետ ու հստակեցնելու այդ բնութագրերը.

2) մտադիր է կնքել պայմանագիր` գիտական (այդ թվում` սոցիոլոգիական, փորձագիտական) հետազոտություններ և գիտափորձեր ձեռք բերելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Պետական գաղտնիք պարունակող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնումները կատարվում են փակ մրցույթով` կառավարության սահմանած դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԳՆԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՄԲ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Եթե գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երեք քառորդը, ապա պատվիրատուն իրավունք ունի գնումները կատարել գնանշումների հարցման ձևի կիրառմամբ, առանց լիազոր մարմնի համաձայնության:

(22-րդ հոդ. փոփ. 09.10.01 ՀՕ-235 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 23. ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

Պատվիրատուն իրավունք ունի մեկ աղբյուրից գնումներ կատարել, եթե`

i

1) գնման ենթակա ապրանքները, աշխատանքները, ծառայությունները հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային իրավունքով, մրցակցության բացակայությամբ, համապատասխան լիցենզիայի առկայությամբ.

i

2) ծագել է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ և մրցույթի ձևի կիրառումը` ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել, և որը պատվիրատուի գործողությունների հետևանք չէ.

3) պատվիրատուն որևէ անձից գնելով աշխատանքներ` ելնելով տեխնիկական առանձնահատկություններից, որոշում է լրացուցիչ գնումներ կատարել նույն անձից, պայմանով, որ դրանց գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի գնի 20 տոկոսը: Միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնումներ կարող են կատարվել միայն մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՄ ԳՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԵԾԱՑՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Պատվիրատուն իրավունք չունի գնումների առանձին ընթացակարգեր անցկացնելու միջոցով պայմանագրեր կնքելու նպատակով`

ա) արհեստականորեն գնումները բաժանել առանձին չափաբաժինների.

բ) լրացուցիչ քանակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման համար նոր ընթացակարգի անցկացումից խուսափելու նպատակով արհեստականորեն ավելացնել գործող պայմանագրերով գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:

 

ԳԼՈՒԽ 4.
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

§ 1. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 25. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

1. Բաց մրցույթի ձևով գնումների կատարման ժամանակ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է մրցույթի, մասին հայտարարություն:

Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ կետով, ապա մրցույթի հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 30 օր առաջ:

2. Եթե գնվելիք ապրանքների կամ ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարությունը հրապարակել նաև ոչ պակաս, քան տասը երկրում շրջանառվող մամուլում` մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետը լրանալու օրվանից 40 օր առաջ:

3. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը (անունը) և գտնվելու վայրը.

2) մրցույթի տեսակը.

3) մրցույթի ծածկագիրը.

4) կնքվելիք պայմանագրի բովանդակության, պայմանագրի առարկայի, դրա տեխնիկական, որակական և տնտեսական բնութագրերի համառոտ շարադրանքը.

5) կնքվելիք պայմանագրի կատարման նախընտրելի կամ պահանջվող ժամկետը.

6) մասնակիցների` անկախ որևէ երկրի ռեզիդենտը լինելու հանգամանքից, մրցույթին մասնակցելու հավասար իրավունքի կամ սույն օրենքին համապատասխան այդ իրավունքի սահմանափակման մասին հայտարարությունը.

7) մրցույթի հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և արժույթը.

8) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է մրցույթի հայտեր ներկայացվեն.

9) մասնակիցների որակավորման տվյալների նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները.

10) մրցույթի հայտերը ներկայացնելու տեղը և ժամկետը.

11) պատվիրատուի հայեցողությամբ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հայտարարության հիման վրա մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձանց տրամադրել մրցույթի հրավեր:

2. Եթե գնման պայմանագրի նախահաշվային գինը ապրանքների և ծառայությունների դեպքում գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք իրավունք ունեն պատվիրատուից պահանջել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով մրցույթի հրավեր:

3. Բաց մրցույթի հրավեր տրամադրելու համար պատվիրատուն պահանջում է վճար, որը չի կարող ավելի լինել մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման համար պահանջվող ծախսերի չափից:

4. Պատվիրատուն մրցույթի հրավերը տրամադրում է պահանջվող վճարն ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

1) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը.

2) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.

3) մասնակիցներից պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը.

4) մասնակիցների կողմից իրենց որակավորման տվյալները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.

5) գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնույթը, կազմը և կառուցվածքը բնորոշող բնութագրերը, ներառյալ` տեխնիկական առանձնահատկությունները, պլանները, գծագրերը.

6) մրցույթի հաղթողի ընտրության կարգը, ներառյալ` պատվիրատուի կողմից օգտագործվող չափանիշները և սույն օրենքին համապատասխան տրամադրվող նախապատվության հնարավորությունը և պայմանները.

7) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

8) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

9) մրցույթի հայտի գնի հաշվարկման մեթոդը և արտահայտման ձևը, արժույթը.

10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի և հարկերի վճարման ծախսերը.

11) պատվիրատուի կողմից` մրցույթի հայտի և պայմանագրի կատարման ապահովմանն ու մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձևին, քանակին և այլ հիմնական պայմաններին առաջադրվող պահանջները.

12) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ` եղանակը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.

i

13) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն` պատվիրատուի կողմից մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, այդ թվում` պատվիրատուի և մասնակիցների միջև անմիջական կապ ապահովելու և գնումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց (ծառայողների) անունը, պաշտոնը, հասցեն, ծառայողական հեռախոսի համարը.

14) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, դրանց բացման օրն ու ժամը, քննարկման (գնահատման և համեմատման) կարգը.

15) գնումներին վերաբերող սույն օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին կատարված հղումները.

16) ընտրված մասնակցին պայմանագիրը կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

17) պատվիրատուի գործողությունները և (կամ) որոշումները, նրա կողմից օգտագործվող ընթացակարգերը բողոքարկելու` մասնակցի իրավունքի պարզաբանումները.

18) տեղեկատվություն` պատվիրատուի կողմից մրցույթի հայտերը մերժելու վերաբերյալ իրեն իրավունք վերապահելու մասին.

19) մրցույթի հայտերի նախապատրաստմանը, ներկայացմանն ու գնումների վերաբերյալ այլ տեղեկատվություն:

 

i
ՀՈԴՎԱԾ 28. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Մասնակիցն իրավունք ունի մրցույթի հայտերի ընդունման վերջնական ժամկետից 15 աշխատանքային օր առաջ պատվիրատուից պահանջել մրցույթի հրավերի պարզաբանում: Պատվիրատուն պարզաբանումը տրամադրում է հարցում ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուն միաժամանակ նման պարզաբանումները հրապարակում է պաշտոնական մամուլում, ինչպես նաև դրանց մասին գրավոր ծանուցում է մրցույթի հայտեր ներկայացրած անձանց:

2. Պատվիրատուն պարզաբանումները չի տրամադրում, եթե հարցումը կատարվել է սույն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է գալիս մրցույթի հրավերի բովանդակության շրջանակից, կամ հարցման պարզաբանումը պետական գաղտնիքի հրապարակման վտանգ է պարունակում:

3. Մինչև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետի կեսի ավարտը պատվիրատուն իրավունք ունի, լիազոր մարմնի համաձայնությամբ, փոփոխություններ կատարել մրցույթի հրավերում` նրան տրամադրելով դրանց անհրաժեշտության հիմնավորումը: Նման փոփոխությունները պարտադիր են և պատվիրատուի կողմից հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև գրավոր ծանուցվում մրցույթի հայտեր ներկայացրած անձանց: Մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում մրցույթի հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկատվության հրապարակման օրվանից: Այդ դեպքում մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած մրցույթի հայտի ապահովման գործողության ժամկետը, կամ ներկայացնել մրցույթի հայտի նոր ապահովում: Հակառակ դեպքում մրցույթի հայտը մերժվում է, չի բացվում և վերադարձվում է ներկայացնողին:

4. Սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատվիրատուի և այլ անձանց միջև կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին պատվիրատուն կազմում է գրավոր արձանագրություն, որը պետք է պարունակի պատվիրատուի կազմակերպած հանդիպումների ընթացքում մրցույթի հրավերի պարզաբանումների մասին ներկայացված հարցումները (առանց նշելու դրանց ստացման աղբյուրները) և պատասխանները: Սույն արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժան մասն է, որը պատվիրատուն ներկայացնում է մրցույթի հայտեր ներկայացրած մասնակիցներին` վերջիններիցս նման պահանջ ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

§ 2. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 29. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող անձինք, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, պատվիրատուին ներկայացնում են մրցույթի հայտեր:

2. Մրցույթի հայտը` տեխնիկական և տնտեսական (գնային) առաջարկները, դրանց վերաբերող հավելվածները և օժանդակ մյուս փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում, ստորագրվում և կնքվում է այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Ծրարը և ներառված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող մասնակիցը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե մրցույթի հայտը ստորագրում է գործակալը, ապա նա պատվիրատուին ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է, որ տվյալ անձը լիազորված է գործելու մրցույթի մասնակցի անունից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ծրարի վրա, մրցույթի հայտը կազմելու լեզվով, կարող են կատարվել միայն հետևյալ գրառումները`

1) մրցույթի հրավերում նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Գնի վերաբերյալ առաջարկը ներկայացվում է առանձին, դրվում է առանձին ծրարի մեջ, որի վրա նշվում է այն ներկայացնող մասնակցի անվանումը (անունը) և «առաջարկվող գինը» բառերը: Գնի առաջարկի ծրարը սոսնձվում, ստորագրվում, կնքվում և տեխնիկական առարկների հետ միասին դրվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան կազմված ծրարում:

i

5. Մրցույթի հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Ընդ որում, մասնակցի պահանջով պատվիրատուն տալիս է այդ մասին տեղեկանք:

6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո տրված հայտերը մերժվում են և առանց բացվելու վերադարձվում են ներկայացնողին:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ

 

1. Մրցույթի հայտը վավեր է համարվում մինչև սույն օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցույթի հայտի հետ վերցնելը, մրցույթի հայտերի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:

2. Մրցույթի մասնակիցը, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել այն:

3. Մրցույթի հայտի փոփոխման կամ հետ վերցնելու մասին ծանուցումը ուղարկվում է պատվիրատուին սույն օրենքի 29 հոդվածի 3-րդ կետին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» կամ «հետկանչ» բառը:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Եթե գնման ենթակա ապրանքների և ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա մասնակիցը, մրցույթի հրավերով սահմանված կարգով` օրենքով չարգելված ցանկացած ձևով, ներկայացնում է մրցույթի հայտի ապահովում: Մրցույթի հայտի ապահովման չափը, որը չի կարող պակաս լինել մրցույթի հայտի գնի 5 տոկոսից, որոշում է մասնակիցը:

2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել մրցույթի հայտի ապահովման վերաբերյալ իր պահանջները:

3. Մասնակիցն իրավունք ունի, մինչև մրցույթի հայտը ներկայացնելը, պատվիրատուից պահանջել հաստատելու մրցույթի հայտի ապահովման ընդունելի լինելու հանգամանքը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում այդ ապահովումն անվավեր համարելու իրավասությունից` այն ներկայացրած անձի կամ նրա երաշխավորի անվճարունակության հիմքով:

4. Կանխիկ դրամի ձևով ներկայացված մրցույթի հայտի ապահովումը պատվիրատուն, որպես ցպահանջ ավանդ, պահում է լիազոր մարմնի անվամբ այդ նպատակով բացված գանձապետական հաշվում: Ավանդը հետ վերադարձվելու դեպքում դրանից ստացված տոկոսները վերադարձվում են ապահովում ներկայացրած մասնակցին:

Մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացնողը մրցույթում հաղթել է, սակայն հրաժարվում կամ սույն օրենքի 39 հոդվածի 4-րդ կետի համաձայն զրկվում է պայմանագիր ստորագրելուց:

5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի, մրցույթի հայտի ապահովումը պայմանագիրը կնքելուց, իսկ մրցույթը չկայացած հայտարարվելուց կամ մրցույթի հայտը մերժվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է այն ներկայացնողին:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

i

1. Մինչև մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի հրապարակումը պատվիրատուն ստեղծում է առնվազն 5 անդամից կազմված հանձնաժողով, որը`

1) հաստատում է մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի տեքստերը.

2) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.

3) որոշում է մրցույթի հաղթողին:

2. Մրցույթի հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան:

 

------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ 05.06.2000
N ՀՕ-62 օրենք