Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0417.030700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2000 թվականի N 417

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում նշված խնդիրների և եզրահանգումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվելիք հաղորդման նախապատրաստման նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային հանձնախումբ հետևյալ կազմով`

 

i

    Ա. Ասլիկյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                         տեղակալ (հանձնախմբի նախագահ)

    Ռ. Նազարյան        - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Ա. Խաչատրյան       - ՀՀ գյուղատնտեսության և  բնօգտագործման նախարարի

                         առաջին տեղակալ

    Ա. Մարկոսյան       - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին

                         տեղակալ

    Ա. Պապյան          - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Գևորգյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Գ. Մալխասյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Ալավերդյան      - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Ա. Անդրեասյան      - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության

                         գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

    Ն. Գրիգորյան       - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

    Ս. Մանուկյան       - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

    Լ. Գյումիշյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                         ենթակառուցվածքների վարչության պետ

(կազմը փոփ. 17.07.00 թիվ 461 որոշում)

 

i

2. Աշխատանքային հանձնախմբին` վերլուծել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը և մինչև 2000 թվականի հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդման նախագիծը:

Աշխատանքային հանձնախմբի աշխատանքներում ներգրավել կառավարման համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և մասնագետներին:

(2-րդ կետը փոփ. 20.09.00 թիվ 639 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.2000
N 417
Որոշում