Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 697 ...

 

 

040.0346.030700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2000 թվականի N 346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 697 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում հայկական կողմի ներդրումների ծավալի կառուցվածքը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 9-ի «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությունն սկսելու մասին» N 697 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իր բաժնեմասի` 22,1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի դիմաց ներդնել հիմնական և շրջանառու միջոցները` 6000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներդրման արժեքով, ինչպես նաև լեռնակապիտալ (հողային) աշխատանքների չհատուցված կապիտալ ծախսերը` 16095000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներդրման արժեքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2000
N 346
Որոշում