Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1 ...

05.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.02.2001  -ից մինչեւ   05.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 16.01.02 թիվ ՆՀ-1021 հրամանագիր)

i

030.0628.070700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով որոշում եմ.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ հանձնարարել հանձնաժողովի աշխատանքների համակարգումը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի լիազորություններ:

3. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական-փաստաթղթային ապահովման նպատակով ստեղծել գրասենյակ:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում հանձնաժողովի գրասենյակի գործունեության պատշաճ կազմակերպման նպատակով լուծել անհրաժեշտ հաստիքներով, աշխատասենյակներով, գրասենյակային գույքով, տրանսպորտի, կապի և ֆինանսական միջոցներով ապահովելու հարցը:

5. Առաջարկել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին` համակողմանի աջակցություն ցուցաբերել հանձնաժողովին:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի օգոստոսի 25-ի ՆՀ-ի 371 հրամանագրի 1-ին կետը:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

7 հուլիսի 2000 թ.

ՆՀ-628

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2000 թ. հուլիսի 7-ի

ՆՀ-628 հրամանագրի

 

ԿԱԶՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահ

                            (հանձնաժողովի նախագահ)

    Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    հանձնաժողովի նախագահի տեղակալ

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարար

    Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                            գիտության, կրթության, մշակույթի և

                            երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի

                            նախագահ (համաձայնությամբ)

    Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            ղեկավար  

    Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ        Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և  

                            առևտրի նախարար

    Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության կրթության և  

                            գիտության նախարար

    Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ          Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                            երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

    Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և  կապի

                            նախարար

    Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության ֆինանսների և  

                            էկոնոմիկայի նախարար

    Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆ         Երևանի  քաղաքապետ

    Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի պրեզիդենտ

    Հովհաննես ՎԱՐՅԱՆ        Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                            նախարարի տեղակալ

    Էդուարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ      Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                            առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության  

                            վարչության պետ

    Մովսես ԱԲԵԼՅԱՆ          ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական

                            ներկայացուցիչ

    Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ         Հայաստանի Հանրապետության պատմության և  

                            մշակույթի հուշարձանների պահպանության

                            վարչության պետ

    Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ       Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

    Սեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ          Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                            առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

                            ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն

    Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ          Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի

                            ընկերության նախագահ

Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գիտությունների

ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար

    Գևորգ  ՋԱՀՈՒԿՅԱՆ        Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի

                            ինստիտուտի տնօրեն

    Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ    Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի արևելագիտության

                            ինստիտուտի տնօրեն

    Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն

    Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ         Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

    Արևշատ  ԱՎԱԳՅԱՆ         Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ

    Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    Երևանի  պետական համալսարանի պատմության

                            ֆակուլտետի դեկան

    Հրաչ ԲԱՐԹԻԿՅԱՆ          Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի

                            վարիչ

    Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆ       Հայաստանի Հանրապետության գիտությունների

                            ազգային ակադեմիայի արևելագիտության

                            ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների

                            ղեկավար

    Հովնան արքեպիսկոպոս     Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի

    ՏԵՐՏԵՐՅԱՆ               առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1700-ամյակի

                            գրասենյակի վարիչ-քարտուղար          

    Հայր Նշան ծայրագույն    Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի պատասխանատու

վարդապետ ԳԱՐԱՔԵՀԵՅԱՆ

    Ռենե ԼԵՎՈՆՅԱՆ           Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի

                            ներկայացուցիչ

Սեպուհ եպիսկոպոս

   ՉՈՒԼՃՅԱՆԻՆ               Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի

                            առաջնորդ

Վազգեն վարդապետ

   ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ            Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի

                            առաջնորդական տեղապահ

 

   Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ         հանձնաժողովի քարտուղար

 

   Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

                            կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ

 

(կազմը լրաց. 21.08.00 թիվ ՆՀ-647, 18.12.00 ՆՀ-754, 22.02.01 ՆՀ-823 հրամանագրեր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.07.2000
N ՆՀ-628
Հրամանագիր