ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԺՆԵՎԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Միանալ «Ոչ միջազգային բնույթի զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի լրացուցիչ արձանագրությանը:
31 մարտի 1993 թվական: