Սեղմել Esc փակելու համար:
«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿ ...

 

 

303.0082.180700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՐԱՄԱՆ

 

27 հունիսի 2000 թվականի թիվ 82

 

«ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների հանձնման կարգը»:

 

i

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն կարգը սահմանվում է ՀՀ վարչապետի 1996 թվականի հուլիսի 12-ի

հ. 410 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն

որակավորման հանձնաժողովի կանոնադրության» 3 ե) կետի համաձայն

 

1. Որակավորման քննությունները գիտական աստիճանաշնորհման անբաժանելի մասն են, որոնց նպատակը հայցորդի` որպես ապագա գիտնականի մասնագիտական պատրաստվածության ստուգումն է:

Սահմանվում են որակավորման քննություններ մասնագիտությունից, փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարք` ինֆորմատիկայից:

Որակավորման քննություններ հանձնում են այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթության որակավորման հետևյալ աստիճանները` դիպլոմավորված մասնագետ և մագիստրոս: Քննությունը մասնագիտությունից հանձնվում է ատենախոսության թեմայի հաստատումից հետո:

2. Մասնագիտությունից քննությունը հանձնվում է այն գիտական հիմնարկներում, կազմակերպություններում և բուհերում (այսուհետև` հիմնարկներ), որոնք ունեն ԲՈՀ-ի թույլտվությունը:

Հիմնարկը ԲՈՀ է ներկայացնում մասնագիտական քննություն ընդունող հանձնաժողովի կազմը` հաստատման համար:

Հանձնաժողովը հաստատվում է հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր) և 2-4 անդամներ (գիտության դոկտոր և թեկնածու): Մեկ անձը կարող է լինել երկուսից ոչ ավել հանձնաժողովների անդամ: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել գիտնականներ նաև այլ հիմնարկներից:

Քննությունը հանձնվում է այն մասնագիտությունից, որով հաստատվել է ատենախոսության թեման` ԲՈՀ-ի հաստատած ծրագրով:

Անհրաժեշտության դեպքում կազմվում է լրացուցիչ ծրագիր, որը պետք է ընդգրկի հայցորդի հետազոտությունների ոլորտը կամ գիտության տվյալ բնագավառի ընդհանուր մասնագիտական հարցեր: Լրացուցիչ ծրագիրը մշակվում է համապատասխան ամբիոնում (բաժնում, լաբորատորիայում) և հաստատվում է այն ԲՈՒՀ-ի (ֆակուլտետի)» հիմնարկի գիտական խորհրդում, որտեղ ընդունվում է քննությունը:

Այն դեպքերում, երբ հայցորդի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին (ենթաբնագավառին), որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը պետք է հանձնի քննություն ընդհանուր մասնագիտությունից:

3. Քննությունները փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարքը ինֆորմատիկայից հանձնվում են այն գիտական հիմնարկներում, որոնք ունեն ԲՈՀ-ի թույլտվությունը:

Հիմնարկը ԲՈՀ է ներկայացնում քննություն ընդունող հանձնաժողովի կազմը` հաստատման համար:

Հանձնաժողովները հաստատվում են հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր կամ թեկնածու) և 2-4 անդամներ:

Քննությունները և ստուգարքը հանձնվում են ԲՈՀ-ի հաստատած ծրագրերով:

4. Որակավորման քննությունները և ստուգարքը կազմակերպվում են տարեկան երկու քննաշրջաններով (մայիս-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին):

Քննության և ստուգարքի ընթացքում յուրաքանչյուր հայցորդի համար լրացվում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քննական հարցերը և քննության վերջնական արդյունքը:

Որակավորման քննությունները գնահատվում են 4 բալային համակարգով` «գերազանց» , «լավ» , «բավարար» և «անբավարար»: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված` «գերազանց» կամ «լավ» գնահատականի դեպքում:

Արձանագրությունը ստորագրում են քննական հանձնաժողովի նախագահը և անդամները: Արձանագրությունները պահպանվում են քննություն և ստուգարք ընդունող հիմնարկներում:

Որակավորման քննության և ստուգարքի հանձնման մասին տեղեկանքը տալիս է քննություն, ստուգարք ընդունող հիմնարկը:

5. Որակավորման քննությունը կամ ստուգարքը չհանձնելու դեպքում հայցորդը կարող է այն հանձնել հաջորդ քննաշրջաններում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «18»         07           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30300065

 

 

pin
Բարձրագույն որակավորման հանձ (միաձ
27.06.2000
N 82
Հրաման