Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ...

14.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.07.2000  -ից մինչեւ   14.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 23.11.04 թիվ 291-Ն որոշում)

i

050.0187.170700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2000 թվականի թիվ 187

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇՏՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» և 20-րդ հոդվածի «ե» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ակտիվների դասակարգման ճշտման կարգը» (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 19-ի թիվ 166 որոշումը և այդ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի դասի և (կամ) վարկային ռիսկի գործակցի ճշտման» կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի հուլիսի 17-ի թիվ 187 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇՏՄԱՆ

 

1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման կարգի» 3.6 կետի համաձայն կարող են տեղ գտնել ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի (վարկի) և դեբիտորական պարտքերի (այսուհետև` ակտիվների) դասակարգման փոփոխություններ:

2. Համաձայն «Բանկերում վերստուգումների իրականացումը» կանոնակարգի 3.15 կանոնի, այն դեպքում, երբ բանկի ղեկավարությունը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը և բանկի գործադիր տնօրենը (վարչության նախագահը) «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրելուց և ստորագրելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկ չի ներկայացնում գրավոր անհամաձայնություն և առարկություններ ակտիվների դասակարգման փոփոխության վերաբերյալ, ապա պարտավոր է նշված ստորագրության պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում վերստուգման հաշվետվության մեջ նշված կարգով ամբողջությամբ կատարել ակտիվների դասակարգման ճշտում:

3. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքների հիման վրա ակտիվների դասակարգման փոփոխության հետ անհամաձայնության և առարկությունների առկայության դեպքում բանկը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկ գրավոր ներկայացնում է հաշվետվության մեջ արձանագրված կոնկրետ ակտիվների դասակարգման փոփոխության հետ անհամաձայնությունը և առարկությունները: ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը բանկի գրավոր անհամաձայնությունը և առարկությունները ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը:

4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերստուգումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ տեղ գտած ակտիվների (ակտիվի) վերադասակարգման հետ համաձայնության դեպքում տասն աշխատանքային օրվա ընթացքում վերստուգման հաշվետվության մեջ նշված կարգով ակտիվները (ակտիվը) չվերադասակարգելու, իսկ անհամաձայնության դեպքում վիճելի հարցերի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը բանկի նկատմամբ վարույթ է սկսում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքով» սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.07.2000
N 187
Որոշում