Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ...

 

 

040.0433.020800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 433

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան, Գյումրի, Աբովյան, Սևան, Չարենցավան և Ջերմուկ քաղաքներում իրականացված կենտրոնացված ջերմամատակարարման համար օգտագործված էներգակիրների դիմաց մատակարարող ընկերությունների նկատմամբ պարտքերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ընդունել ի գիտություն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 18-ի «1999-2000 թվականների ձմռան սեզոնի ջեռուցման աշխատանքները կազմակերպելու մասին» N 703 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետի, բնակչությանը պետական աջակցություն ցույց տալու նպատակով բնակչության համար կենտրոնացված ջեռուցման 1 քառ. մետրի համար սահմանված սակագնից գանձվում է 900 դրամ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել սպառած էներգակիրների համար կատարել լրացուցիչ վճարում:

2. Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «դ» ենթակետի, կենտրոնացված ջերմամատակարարման համար սպառված էներգակիրների դիմաց փոխհատուցման ենթակա միջոցների պակասը լրացնելու նպատակով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիոն գումարներից կենտրոնացնել` Երևան քաղաքի կտրվածքով 1058 մլն դրամ, Շիրակի մարզի կտրվածքով` 213 մլն դրամ, Կոտայքի մարզի կտրվածքով` 130 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի կտրվածքով` 50 մլն դրամ, Վայոց ձորի մարզի կտրվածքով` 42 մլն դրամ և դրանք հատկացնել համապատասխանաբար` Երևան քաղաքի համայնքներին` 1058 մլն դրամ, Գյումրիի քաղաքային համայնքին` 213 մլն դրամ, Աբովյանի քաղաքային համայնքին` 80 մլն դրամ, Չարենցավանի քաղաքային համայնքին` 50 մլն դրամ, Սևանի քաղաքային համայնքին` 50 մլն դրամ և Ջերմուկի քաղաքային համայնքին` 42 մլն դրամ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` ֆինանսավորումն ստանալու օրը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարներն անմիջապես ուղղել կենտրոնացված ջերմամատակարարման համար օգտագործված էներգակիրների դիմաց գոյացած պարտքերի մարմանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված բաշխման հիման վրա` ըստ էներգակիրների և մատակարար կազմակերպությունների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված չափերով ֆինանսավորումը:

5. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում էներգակիրների պարտքերը մարելու նպատակով համապատասխան վճարային փաստաթղթեր չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն իրավունք վերապահել ջեռուցման ծախսերի գծով պարտքերի փոխհատուցումն անմիջապես կատարելու էներգակիրներ մատակարարած կազմակերպություններին:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանում` Երևանի քաղաքապետի) հետ` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների մնացած մասն ըստ համայնքների բաշխելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող մնացած դոտացիաների հատկացումներն իրականացնել նշված բաշխման մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունից սահմանված ժամկետում առաջարկություն ստանալու դեպքում:

8. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` համայնքների ղեկավարների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել 1999-2000 թվականների ձմռան սեզոնում կենտրոնացված ջերմամատակարարման համար բնակչությունից լրիվ չգանձված վարձավճարների հետագա հավաքագրումն ապահովելու համար:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2000
N 433
Որոշում