Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱ ...

13.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.05.2006  -ից մինչեւ   13.01.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.2023 թիվ 42-Ն որոշում)

i

040.0432.020800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 432

 

i

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման 2-րդ կետի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 199 որոշման խմբագրությամբ) կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.11.05 թիվ 2000-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մինչև 2001 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`

ա) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացումների վերաբերյալ ժամանակացույց:

(2-րդ կետը փոփ. 28.11.01 թիվ 1169, 15.11.05 թիվ 2000-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 199 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«7. Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 2000 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության կատարողական ակտերը, անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի հաշվին կատարված ֆինանսական հատկացումների վերաբերյալ համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների փաստաթղթերը (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի պահանջած գումարի վերջնական չափը որոշելու համար»:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 15.11.05 թիվ 2000-Ն որոշում)

i

(4-րդ կետը փոփ. 23.10.00 թիվ 670 որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

(վերնագիրը փոփ. 15.11.05 թիվ 2000-Ն որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2000 թվականի օգոստոսի 2-ի

N 432-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների (այսուհետ` կոոպերատիվներ) փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց տրամադրվող դրամական օգնության (այսուհետ` օգնություն) չափի որոշման և տրամադրման կարգը:

2. Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխանաբար Երևան քաղաքում կամ մարզում գտնվող առանձին կոոպերատիվների շինարարության օբյեկտների ընդհանուր նախահաշվային արժեքների նկատմամբ տոկոսով արտահայտված անավարտ շինարարության փաստացի կատարողականները:

3. Կոոպերատիվների անդամները սույն կարգի համաձայն օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց կոոպերատիվի անդամների ցուցակը` դրանում նշելով յուրաքանչյուր փայատիրոջ (այսուհետ` փայատեր) անունը, հայրանունը, ազգանունը, փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան մակերեսը, սենյակների թիվը և նախահաշվային արժեքը (փայատիրոջ կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը): Կոոպերատիվի որևէ անդամի կողմից ներկայացված կոոպերատիվի անդամների ցուցակը հիմք է հանդիսանում կոոպերատիվի բոլոր անդամներին տրամադրվելիք օգնության գումարները հաշվարկելու և վճարելու համար:

4. Սույն կարգին համապատասխան որոշված օգնության գումարները տրամադրվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փայատերերին օգնության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ:

Միևնույն տարում օգնություն ստանալու իրավունք ունեցող փայատերերի միջև առաջնահերթությունը որոշվում է ըստ շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ավելի ցածր տոկոսի, իսկ դրանց հավասար լինելու դեպքում` դիմումները ներկայացնելու ավելի վաղ ժամկետի:

Եթե տվյալ տարվա ընթացքում փայատերերին օգնություն տրամադրվելուց հետո առաջանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների ավելցուկ, ապա դրա հաշվին օգնություններ տրամադրվում են հաջորդ հերթում ընդգրկված կոոպերատիվի փայատերերին:

Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով օգնություններ տրամադրելու նպատակով նախատեսված միջոցները չեն բավարարում այդ տարվա ընթացքում օգնություն ստանալու իրավունք ունեցող փայատերերին վճարումներ կատարելու համար, ապա Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեով օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով օգնություն տրամադրվում է նախորդ տարում օգնություն ստանալու իրավունք ունեցող և միջոցները չբավարարելու հետևանքով օգնություն չստացած կոոպերատիվների անդամներին:

i

6. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տվյալների առկայության և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան գումարներ նախատեսված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` կոոպերատիվների փայատերերին պատվիրված նամակով, իսկ անհնարինության դեպքում (հասցեների բացակայության դեպքում) նաև զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է օգնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն դիմումներ ներկայացնելու մասին` նշելով իրենց անձնագրային տվյալները, գումարները փոխանցելու համար անհրաժեշտ բանկային հաշիվները և կցելով իրենց կողմից կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները:

Սույն կետում նշված դիմումներն ընդունվում և դրամական օգնության գումարները վճարվում են զանգվածային լրատվության միջոցներով հայտարարությունը հրապարակման տալու ամսաթվին հաջորդող 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետում համապատասխան կոոպերատիվի անդամների կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության գումար ստանալու համար չդիմած փայատերերը կորցնում են իրենց հերթում դրամական օգնություն ստանալու իրավունքը: Իրենց հերթում դրամական օգնություն ստանալու իրավունքը կորցրած փայատերերին դրամական օգնությունը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` կոոպերատիվների փայատերերին վճարումներ կատարելուց հետո (2010 թվականից հետո):

(6-րդ կետը փոփ. 23.03.06 թիվ 426-Ն որոշում)

7. Սույն կետում նշված տվյալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն առանձին-առանձին որոշում է փայատերերին տրամադրման ենթակա օգնության գումարի չափը` հետևյալ բանաձևով`

(Կ - (Ն x Ա%)) x Գ1

Փ = ___________________ x Գ2,

5,54

որտեղ`

Փ-ն փայատիրոջը տրամադրման ենթակա օգնության գումարի չափն է` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Կ-ն տվյալ փայատիրոջ կողմից կոոպերատիվում ներդրված միջոցների չափն է արտահայտված ԽՍՀՄ ռուբլով, որը կազմում է փայատիրոջ կողմից ներկայացված վճարումները հավաստող փաստաթղթերում նշված վճարումների ընդհանուր գումարը,

Ն-ն փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքն է (փայատիրոջ կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը)` արտահայտված ԽՍՀՄ ռուբլով` ըստ կոոպերատիվի անդամների կողմից ներկայացված տեղեկությունների,

Ա-ն շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականն է` տոկոսով` ըստ Երևանի քաղաքապետի կամ համապատասխան մարզպետի կողմից ներկայացված տեղեկությունների,

Գ1-ը 1984 թվականին պաշտոնապես գործող մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի և փայատիրոջ միջոցների ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (պետական բանկի) կողմից հայտարարված մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի հարաբերությունն է (մինչև 1991 թվականի հունվարի 1-ը Գ1-ը հավասար է 1-ի),

5,54-ը 1990 թվականի նոյեմբերի դրությամբ ոչ առևտրային գործարքների համար ֆիզիկական անձանց օգտագործած մեկ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն է,

Գ2-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող շինարարության արժեքի փոփոխման ինդեքսն է հաշվարկման պահին, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը փայատիրոջը տրամադրվելիք օգնության գումարի չափը որոշելուց հետո այն փոխանցում է փայատիրոջ բանկային հաշվին:

9. Սույն կարգով սահմանված օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(կարգը փոփ. 15.11.05 թիվ 2000-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2000
N 432
Որոշում