Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿ ...

 

 

040.0445.070800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2000 թվականի N 445

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 413 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 69183,3 հազ. դրամի չափով:

2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 69183,3 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 69183,3» տողը:

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

օգոստոսի 7-ի N 445 որոշման

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության

նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի

պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման

հոդվածների

 

____________________________________________________________________________

             Հոդվածի անվանումը                                 Գումարը

                                                              (հազ. դրամ)

____________________________________________________________________________

                     1                                             2

____________________________________________________________________________

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                               69183,3

 

այդ թվում`

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                                68058,3

 

այդ թվում`

 

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների

աշխատողների աշխատավարձ                                        32055,2

 

Ընթացիկ տրանսֆերտներ                                          8795,5

այդ թվում`

պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                   8795,5

 

Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր           27207,6

այդ թվում`

Ապրանքների ձեռքբերում                                          5473,4

այդ թվում`

գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                      5473,4

այդ թվում`

գրասենյակային ապրանքներ և  նյութեր                             5473,4

Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ                  6995,6

Տրանսպորտային ծառայությունների վճարներ                         4043,8

Կապի ծառայությունների վճարներ                                  5832,0

Կոմունալ ծառայությունների վճարներ                              4165,6

այդ թվում`

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր                 3727,0

ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր                  438,6

Այլ ծախսեր                                                      697,2

այդ թվում`

ներկայացուցչական ծախսեր                                         697,2

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ                                                 1125,0

այդ թվում`

Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր                            1125,0

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2000
N 445
Որոշում